Add to favourites

The project has not been accepted

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՄՈՏ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 89-րդ հոդ­վածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառա­վա­րու­թյունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կեն­տրո­նացված մատա­կարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղե­կաց­նելու կարգը՝ համաձայն N 1 հավել­­վածի.
  • կենտրոնացված մատակարարի մոտ անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախա­տեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները հաշվառելու կարգը՝ համա­ձայն N 2 հավել­­վածի:
  1. Սահմանել, որ՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կող­­­մից հարկ վճարողին տրամադրված կենտրո­նաց­ված մատա­կարարի կարգավիճակը հաս­տատված է համարվում սույն որոշման 1-ին հավելվածի Ձև 1-ով հաս­տատվող ձևով տեղե­կացումը հարկային մարմնի կողմից ստացված լինելու հան­գամանքը հաստատող՝ հար­կային մարմնի կողմից հաստատված փաստաթղթի առկա­յության դեպքում կամ հար­կա­յին մարմնի կողմից իր պաշտոնական կայք էջում հրա­պա­րակ­ված՝ կենտրոնացված մատա­կա­րար համարվող հարկ վճարողների ցանկում տվյալ հարկ վճարողի վերաբերյալ տեղե­կատ­վությունը ներառված լինելու դեպքում,

  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, անմաքս առևտրի խա­նութի կազմակերպ­չի կող­մից հարկ վճա­րողին կենտրոնացված մատա­­կարարի կարգա­վի­ճակ տրամադրելու մասին կամ կենտրոնացված մատակարարի կարգավիճակը դադա­րեց­­նելու մասին հար­կա­յին մարմ­նին ներկայացվող՝ սույն որոշման 1-ին հավելվածի N 1 և N 2 ձևերը կարող են ներկայացվել նաև թղթային եղանակով,

  • մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կող­­մից հարկ վճարողին կենտրո­նաց­ված մատակարարի կարգավիճակ տրամադրված լինելու դեպ­քում անմաքս առևտրի խանութի կազմակերպիչն այդ մասին սույն որոշման 1-ին հավել­վածով սահմանված կարգով հարկային մարմնին տեղեկացնում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթաց­քում,

  • մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կենտրոնացված մատակարարի կողմից ձեռք բեր­ված, ինչպես նաև անմաքս առևտրի խանութի կազմակերպչին մատա­կարարված ապրանք­­ների՝ սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգով հաշ­վա­ռումը կենտրո­նաց­­ված մատակարարի կարգավիճակ ստացած հարկ վճարողներն իրա­կա­նացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում,

  • կենտրո­նաց­ված մատակարարի կարգավիճակ ստացած հարկ վճարողների կողմից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ձեռք բերված և անմաքս առևտրի խանութի կազմա­կերպ­չին մատա­կա­րարված ապրանքների ձեռք բերման և անմաքս առևտրի խանութի կազ­մա­կերպչին մատա­­կա­րարման փաստն արձա­նագրելու համար իրականացվող հաշվառման շրջա­նակ­ներում ապրանքների ձեռք բերման հար­կային հաշվի կամ հաշիվ վավերագրի սերիայի ու համարի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ներառվել միայն իրակա­նաց­վող հաշ­վառ­ման մեջ,

  • սույն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջ­ների խախտմամբ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելը Հայաստանի Հանրա­պետու­թյան հարկային օրենս­գրքի 424.1-ին հոդվածի կիրառության իմաստով, համարվում է սահ­ման­­ված ժամկետի խախտմամբ անմաքս առևտրի խանութի կազ­մակերպչին ապրանքների մատա­կարարման փաստ:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից:

    ԿԱՐԳ

    Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու

     

    1. Սույն կարգով կարգավորվում են անմաքս առևտրի խա­նութի կազմակերպ­չի կող­մից հարկ վճա­րողին կենտրոնացված մատա­­կարարի կարգա­վի­ճակ տրամադրելու մասին հար­կա­յին մարմ­նին տեղեկաց­նելու հետ կապված հարաբերությունները:

    2. Կենտրոնացված մատակարարի կարգավիճակը տրվում է հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին (այսու­­հետ՝ հարկ վճարող):

    3. Հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու վերա­­­­­­­բեր­յալ անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հար­կային մարմնին տեղեկացնում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգի N 1 ձևին համա­պա­տաս­խան:

    4. Անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հարկ վճարողին կենտրոնացված մատա­­­կա­րարի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ պարտավոր է հարկային մարմնին տեղե­կաց­նել ոչ ուշ, քան կենտրոնացված մատա­կա­րարի կար­գա­վիճակ տրամադրելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:

    5. Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին տրամադրված՝ կենտրոնացված մատա­­­կա­րարի կարգավիճակը սույն կարգի N 1 ձևով նախատեսված ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հարկային մարմնին այդ մասին տեղեկացնում է ոչ ուշ, քան կենտրոնացված մատա­կա­րարի կար­գա­վիճակը դադարեցնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգի N 2 ձևին համա­պա­տաս­խան:

    6. Հարկային մարմինն իր պաշտոնական կայք էջում հրապարակում է կենտրո­նաց­ված մատակարարի կարգավիճակ ստացած հարկ վճարողների վերաբերյալ տեղե­կատվու­թյուն՝ դրանում ներառելով կենտրոնացված մատակարարի կարգավիճակ ստացած հարկ վճա­րողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն, կենտ­­րո­նաց­ված մատակարար համարվելու ժամանակահատվածը, ինչպես նաև կենտրո­նաց­ված մատա­կա­րարի կարգավիճակը դադարեցնելու ամսաթիվը:

 


  • Discussed

    26.12.2019 - 10.01.2020

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7286

Print