Добавить в избранное
Проект не принят
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՄՈՏ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
- անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
- կենտրոնացված մատակարարի մոտ անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները հաշվառելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Սահմանել, որ՝
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին տրամադրված կենտրոնացված մատակարարի կարգավիճակը հաստատված է համարվում սույն որոշման 1-ին հավելվածի Ձև 1-ով հաստատվող ձևով տեղեկացումը հարկային մարմնի կողմից ստացված լինելու հանգամանքը հաստատող՝ հարկային մարմնի կողմից հաստատված փաստաթղթի առկայության դեպքում կամ հարկային մարմնի կողմից իր պաշտոնական կայք էջում հրապարակված՝ կենտրոնացված մատակարար համարվող հարկ վճարողների ցանկում տվյալ հարկ վճարողի վերաբերյալ տեղեկատվությունը ներառված լինելու դեպքում,
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին կամ կենտրոնացված մատակարարի կարգավիճակը դադարեցնելու մասին հարկային մարմնին ներկայացվող՝ սույն որոշման 1-ին հավելվածի N 1 և N 2 ձևերը կարող են ներկայացվել նաև թղթային եղանակով,
- մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրված լինելու դեպքում անմաքս առևտրի խանութի կազմակերպիչն այդ մասին սույն որոշման 1-ին հավելվածով սահմանված կարգով հարկային մարմնին տեղեկացնում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում,
- մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կենտրոնացված մատակարարի կողմից ձեռք բերված, ինչպես նաև անմաքս առևտրի խանութի կազմակերպչին մատակարարված ապրանքների՝ սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգով հաշվառումը կենտրոնացված մատակարարի կարգավիճակ ստացած հարկ վճարողներն իրականացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում,
- կենտրոնացված մատակարարի կարգավիճակ ստացած հարկ վճարողների կողմից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ձեռք բերված և անմաքս առևտրի խանութի կազմակերպչին մատակարարված ապրանքների ձեռք բերման և անմաքս առևտրի խանութի կազմակերպչին մատակարարման փաստն արձանագրելու համար իրականացվող հաշվառման շրջանակներում ապրանքների ձեռք բերման հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի սերիայի ու համարի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ներառվել միայն իրականացվող հաշվառման մեջ,
- սույն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջների խախտմամբ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 424.1-ին հոդվածի կիրառության իմաստով, համարվում է սահմանված ժամկետի խախտմամբ անմաքս առևտրի խանութի կազմակերպչին ապրանքների մատակարարման փաստ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԿԱՐԳ
Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու
- Սույն կարգով կարգավորվում են անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:
- Կենտրոնացված մատակարարի կարգավիճակը տրվում է հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հարկ վճարող):
- Հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հարկային մարմնին տեղեկացնում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
- Անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ պարտավոր է հարկային մարմնին տեղեկացնել ոչ ուշ, քան կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:
- Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին տրամադրված՝ կենտրոնացված մատակարարի կարգավիճակը սույն կարգի N 1 ձևով նախատեսված ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հարկային մարմնին այդ մասին տեղեկացնում է ոչ ուշ, քան կենտրոնացված մատակարարի կարգավիճակը դադարեցնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան:
- Հարկային մարմինն իր պաշտոնական կայք էջում հրապարակում է կենտրոնացված մատակարարի կարգավիճակ ստացած հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվություն՝ դրանում ներառելով կենտրոնացված մատակարարի կարգավիճակ ստացած հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն, կենտրոնացված մատակարար համարվելու ժամանակահատվածը, ինչպես նաև կենտրոնացված մատակարարի կարգավիճակը դադարեցնելու ամսաթիվը:
- Սույն կարգով կարգավորվում են անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:
-
Обсуждалось
26.12.2019 - 10.01.2020
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 7412
Принт