Add to favourites

«Քրեական գործերով իրավական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 13.12.2019 15:04:27 Սույն նախագծի առարկան, ի թիվս այլի, ներառում է օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց իրավական հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները։ Միևնույն ժամանակ հանրահայտ իրողություն է, որ մի շարք գործընկեր պետություններում գոյություն ունեն և ակտիվորեն կիրառվում են քաղաքական ճնշում գործադրելու և ակնհայտորեն խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով ընդունված օրենսդրական կարգավորումներ /օրինակ՝ ՌԴ ՔՕ 282/։ Ժողովրդական լեզվով ասած՝ քաղաքացիներին կարող են դատել և ակտիվորեն դատում են ֆեյսբուքում լայք դնելու, խաղաղ միտինգին մասնակցելու համար, ընդ որում՝ առկա են ազատազրկում նախատեսող բազմաթիվ դատավճիռներ/։ Հիմա հարց է առաջանում՝ ինչպես և հանուն ինչի պետք է Հայաստանի Հանրապետությունը ճանաչի նման գործերով դատավճիռները և ձեռնարկի դրանից բխող գործողություններ այն պարագայում, որ այդպիսի հանցակազմ ՀՀ-ում և առհասարակ՝ քաղաքակիրթ աշխարհում գոյություն չունի։ Չի ընդունվել: Հարկ է նշել, որ Նախագծով, որպես օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը մերժելու հիմք, ի թիվս այլնի, նախատեսված է արարքի, որի համար անձը դատապարտվել է, Հայաստանի Հանրապետության օրենքով քրեորեն պատժելի չլինելու հանգամանքը: