Հիշել նախագիծը
«Քրեական գործերով իրավական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 13.12.2019 15:04:27 | Սույն նախագծի առարկան, ի թիվս այլի, ներառում է օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց իրավական հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները։ Միևնույն ժամանակ հանրահայտ իրողություն է, որ մի շարք գործընկեր պետություններում գոյություն ունեն և ակտիվորեն կիրառվում են քաղաքական ճնշում գործադրելու և ակնհայտորեն խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով ընդունված օրենսդրական կարգավորումներ /օրինակ՝ ՌԴ ՔՕ 282/։ Ժողովրդական լեզվով ասած՝ քաղաքացիներին կարող են դատել և ակտիվորեն դատում են ֆեյսբուքում լայք դնելու, խաղաղ միտինգին մասնակցելու համար, ընդ որում՝ առկա են ազատազրկում նախատեսող բազմաթիվ դատավճիռներ/։ Հիմա հարց է առաջանում՝ ինչպես և հանուն ինչի պետք է Հայաստանի Հանրապետությունը ճանաչի նման գործերով դատավճիռները և ձեռնարկի դրանից բխող գործողություններ այն պարագայում, որ այդպիսի հանցակազմ ՀՀ-ում և առհասարակ՝ քաղաքակիրթ աշխարհում գոյություն չունի։ | Չի ընդունվել: | Հարկ է նշել, որ Նախագծով, որպես օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը մերժելու հիմք, ի թիվս այլնի, նախատեսված է արարքի, որի համար անձը դատապարտվել է, Հայաստանի Հանրապետության օրենքով քրեորեն պատժելի չլինելու հանգամանքը: |