Add to favourites

Under development

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

ՀՀ կառավարության «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին

 

         Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման 7.1 կետով, համաձայն որի Կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որին հասնելու և բարձր տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար իրականացվող քայլերից է Հայկական վիրտուալ կամուրջ ծրագրի մշակումն ու իրագործումը: Այն հնարավորություն կտա օգտագործելով հայկական գիտական միտքը և հնարավորությունները, տեխնոլոգիական և սփյուռքի ներուժը` ընդլայնել համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունն ու հնարավորությունները:

          Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ`  ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 900-Ն որոշմամբ հաստատված չափաքանակներին համապատասխան:

          Ծրագիրն իր տեսակով առաջին և խոշորագույն ծրագիրն է, որը անմիջականորեն իրականացվելու է Սփյուռքի տեխնոհամայնքի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ միասին։ Այն հայկական ստարտափ ընկերություններին ու ձեռներեցներին հնարավորություն կտա պետական աջակցությամբ և հատուկ մշակված օրակարգով այցելել Սիլիկոնյան հովիտ, մասնակցելու կատարելագործման ծրագրերին, լուծելով ժամանակավոր կեցության հարցրեր, համագործակցության այլ հնարավորություններ բացահայտելով։  

 

 

 

 

 


  • Discussed

    12.12.2019 - 28.12.2019

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7754

Print

Suggestions

Արսեն Հայրապետյան

12.12.2019

Նախաբանից.《մուտք դեպի գլոբալ աքսերելացոն ծրագրերին》. սա ի՞նչ լեզվով է գրված։ Դժվար թե հայերեն։ 《Աքսերելացոն》 բառը 《աքսոր》 բառի հետ կապ ունի՞։ Իմ առաջարկն է՝ հայոց լեզվի արհեստավարժ մասնագետ վարձել օրենքի հեղինակի համար։

See more