Add to favourites

Under development

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արսեն Հայրապետյան 12.12.2019 18:33:03 Նախաբանից.《մուտք դեպի գլոբալ աքսերելացոն ծրագրերին》. սա ի՞նչ լեզվով է գրված։ Դժվար թե հայերեն։ 《Աքսերելացոն》 բառը 《աքսոր》 բառի հետ կապ ունի՞։ Իմ առաջարկն է՝ հայոց լեզվի արհեստավարժ մասնագետ վարձել օրենքի հեղինակի համար։ Շնորհակալ ենք Ձեր դիտարկման համար Տեքստի մեջ տեղի է ունեցել վրիպակ, ոչ թե «Աքսերելացիա» «աքսոր», այլ «Աքսելերացիա», որը բառացի թարգմանությամբ նշանակում է «Արագացուցիչ»: Բարձր տեխնոլոգիական ոլորտում «Արագացուցիչ» տերմինը ընդունված տարբերակ չէ, այս դեպքում միջազգային տերմինաբանությամբ բովանդակությունը ավելի հասկանալի է, այդ է պատճառը, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաև թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական և այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաև լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ: