Add to favourites
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
9 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 20.12.2019 09:56:24 | Քննարկման ներկայացված <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտնում եմ. Որոշման նախագծի 1-ին կետով սահմանված նոր խմբագրությամբ որոշման՝ 1. 3-րդ կետի՝ ա/ 1-ին ենթակետում հստակեցնել կոնկրետ ինչ հրահանգներ պետք է կազմի, բացի այդ հաշվի առել, որ հրահանգը ենթադրում է անձանց համար կատարման ենթակա գործողություններ, մինչդեռ ՊՈԱԿ-ը անձանց համար պարտադիր կատարման ենթակա ակտեր չի կարող արձակել, բացի այդ, պարզ չէ, թե ինչ ակտով է հրահանգը սահմանվելու: բ/ 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշում ու որակի գնահատում կատարելու համար արդյո՞ք ՊՈԱԿ-ն ունի լաբորատոր կարողություններ և մասնագիտական ռեսուրսներ: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ՍԱՊԾ ենթակայության ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ն արդեն իսկ այդ լաբորատոր հետազոտություններն անում է և ունի համապատասխան կարողություններ, ուստի քննարկման առարկա է մեկ այլ ՊՈԱԿ-ին նման գործառույթի վերապահումը և կրկնորդումը: գ/ 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված՝ պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարման և որակի գնահատման վերաբերյալ հաշվի առնել նախորդ դիտողությունը. դ/ 3-րդ կետի 4-րդ ենթակետում ևս հաշվի առնել, որ որ հրահանգը ենթադրում է նաև պարտադիր կատարման գործողություններ և պարզ չէ, թե ինչ ակտով է այն հաստատվելու, մինչդեռ ՊՈԱԿ-ը անձանց համար պարտադիր կատարման ենթակա ակտեր չի կարող արձակել: ե/ 3-րդ կետի 5-րդ ենթակետում անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ միայն գյուղատնտեսական կենդանիներին, այլև առհասարակ կենդանիներին, իսկ վարակիչից բացի՝ նաև ոչ վարակիչ հիվանդությունները. զ/ 3-րդ կետի 7-րդ ենթակետում խնդրահարույց և քննարկման առարկա է նախասպանդային զննումը, որովհետև <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ այն համայնքային անասնաբույժի և անասնաբուժական գործունեություն իրականացնող ծառայության իրավասությունն է, իսկ նախագծի տրամաբանությամբ ՊՈԱԿ-ը պետք է համակարգի և ապահովի համայնքային անասնաբույժների աշխատանքը, այլ ոչ թե զբաղվի նախասպանդային զննումով. 2. Կանոնադրության 11-րդ կետի՝ ա/ 1-ին ենթակետում, բացի անասնաբուժության բնագավառից, անհրաժեշտ է ներառել նաև այլ ոլորտներ՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի գործունեւոթյան գյուղատնտեսական ուղղվածությունը. բ/ 4-րդ ենթակետում պարզ չէ, թե ինչ անասնաբուժական ծառայության մասին է խոսքը, քանի որ մասնավոր անասնաբուժական ծառայության գործունեությունը մասնավոր ոլորտի խնդիրը և անելիքն է: <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ անասնաբուժական ծառայությունը անասնաբուժության իրականացումն է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, ուստի 4-րդ ենթակետի ձևակերպումը հակասական է և ենթակա վերանայման, որովհետև ստացվում է անասնաբուժության իրականացման իրականացում: Բացի այդ, անասնաբուժական ծառայությունից բացի, անհրաժեշտ է նկատի առնել նաև այլ ծառայություններ՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի գործունեւոթյան գյուղատնտեսական ուղղվածությունը. գ/ 5-րդ ենթակետում հաշվի առնել, որ ՊՈԱԿ-ը ծրագրերի մշակման խնդիր չի կարող լուծել և իրավասու չէ, դա նախարարության անելիքն է՝ ոլորտային քաղաքականության մշակման տիրույթում, իսկ իրականացման տեսանկյունից ՊՈԱԿ-ը կարող է իրականացնել կամ մասնակցել իրականացմանը որոշակի գործողությունների կամ գործառույթների սահմաններում: դ/ 7-րդ ենթակետը անորոշ է, քանի որ պարզ չէ, թե ինչ է նշանակում բերքի ստացմանը նպաստելը, կոնկրետ ի՞նչ է անելու. ե/ 8-րդ ենթակետում արդյո՞ք շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը այս ՊՈԱԿ-ի խնդիրն է, եթե այո, ապա պարզ չէ, թե ինչպես է արվելու դա: զ/ 9-րդ ենթակետում նշվածը անելու համար պահանջվում են կարողություններ, արդյո՞ք նման կարողություններ ունի կամ կարվի ամենը, որ նման կարողություններ զարգանան, ձեռք բերվեն, եթե ոչ, ապա անիմաստ կետ է: Կանոնադրության 12-րդ կետի՝ ա/ 1-ին ենթակետում ճիշտ է <<ապահովել>> բառով ձևակերպումը, ոչ թե <<իրականացնում է>>, այլ <<ապահովում և համակարգում է այդ միջոցառումների իրականացումը>>. բ/ 2-րդ ենթակետը վերանայել, քանի որ ՊՈԱԿ-ը փաստացի պետք է կազմակերպի, այլ ոչ թե համակարգի կազմակերպումը, այսինքն միտքը ձևակերպել, որ ՊՈԱԿ-ը կազմակերպում է միջացառումներ և համակարգում դրանց իրականացումը. գ/ 3-րդ ենթակետում գրվածը փաստացի համայնքային անասնաբույժի գործառույթ է, այլ ոչ թե ՊՈԱԿ-ինը, ուստի պետք է նշել ՊՈԱԿ-ի անելիքը. դ/ 4-րդ ենթակետում ձևակերպել այնպես, որ չվերաբերվի միայն վարակիչին, այլև վերաբերվի նաև ոչ վարակիչին, իսկ մյուս կողմից էլ ստացվում է որոշակի կրկնորդում 1-ին ենթակետին, հակառակ դեպքում պետք է հստակեցնել, որ առաջին ենթակետին չի վերաբերում. ե/ 6-րդ ենթակետում հաշվի առնել, որ նշված գործառույթը անասնաբուժության բնագավառում վերահսկող մարմնի լիազորությունն է, կա իրավական հակսություն և գործառույթը չի կարող կրկնորդվել և վերապահվել մեկ այլ մարմնի կամ կազմակերպության: զ/ 8-րդ ենթակետում խնդիր է <<աջակցել>> ձևակերպումը, կոնկրետ ի՞նչ է անելու և հարց է, թե դա անելու համար կա՞ն համապատասխան կարողություններ, եթե չկան, անիմաստ է. է/ 11-րդ ենթակետով նշված եզրակացությունը խնդիր է, քանի որ <<Բուսասանիտարիայի մասին>> ՀՀ օրենքով այն սահմանված է և վերապահված է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին: Միաժամանակ առաջարկում եմ կազմակերպել հանդիպում-քննարկում՝ ՊՈԱԿ-ի գործունեության ուղղություններն ու գործառույթները, ձեռնարկատիրական գործունեության տեսակները առարկայական քննարկելու և հստակեցնելու, շրջանակները ընդլայնելու նպատակով, որի ընթացքում կներկայացնեմ առաջարկություններ, իսկ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և տեսակետներ: | ՀՀ ԿԵ սննդամթերքի ամնվտանգության տեսչական մարմնի կողմից 17.12.2019 թվականի N 01/15.2/7543-19 գրությամբ տրամադրված կարծիքներն ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի կապակցությամբ շահագրգիռ գերատեսչություններից ստացված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ ամփոփաթերթում։ |