Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 985-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ) լուծարվել է:

 Հարկ է նշել, որ ՊՈԱԿ-ը եզակի է իր գործառույթներում, մասնավորապես «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացման գործընթացում։ Ծրագրի միջոցառումների ցանկում ընդգրկված են կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա մի շարք վարակիչ հիվանդություններ, որոնք հաստատված են ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի N 1081-Ն որոշման հավելվածով։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 12.12.1997 թվականից Հայաստանի Հանրապետությունը Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) լիիարավ անդամ-երկիր է և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունները ենթակա են պարտադիր ծանուցման և գրանցման: Կենդանիների վարակիչ հիվանդությունների միջազգային ծանուցումը կատարվում է ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում՝ սահմանած ընթացակարգով:

Ուստի, ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի ««Գյուղատնտեսության քիմիացման հետազոտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 138-Ն որոշման նախագիծը՝ «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 290.210.03025) վերանվանելով «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։  

Նախագծի հավելվածով սահմանված կանոնադրության համաձայն «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնելու է ագրոքիմիական և անասնաբուժական գործառույթներ։

Նախագծում ներառված չեն ՊՈԱԿ-ի «Գյուղատնտեսական մշակա­բույսերի բուսասանիտարական մոնիթորինգի իրականացում» և «Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում» ծրագրերի իականացման գործառույթները, քանի որ դրանք իրականացվելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորոբաժանման կողմից։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

Այսօր ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որն իր մեջ ներառում է մարդու և կենդանիների առողջությունը և շրջակա միջավայրը: Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ «Մեկ առողջություն» գաղափարի հիմքում ընկած են մարդու առողջության պաշտպանության առկա նշանակալի հնարավորությունները, որոնք իրագործվում են կենդանիների պոպուլյացիաներում ախտածինների կանխարգելման և վերահսկման կանոնակարգերի միջոցով մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի փոխազդեցության պայմաններում: Մարդու առողջության համար սպառնալիքները կապված են կենդանական աշխարհի, այդ թվում` կենդանական ծագման սննդամթերքի սպառման և շրջակա միջավայրի հետ փոխգործակցության հետ:

Ելնելով վերոգրյալից, «Մեկ առողջություն» գաղափարի շղթայում առանձնահատուկ կարևորվում է Ծրագրի շրջանակում միջոցառումների իրականացումը և հսկողական համակարգի ընթացակարգը, որի ոչ պատշաճ և/կամ թերի կատարումը կարող է հանգեցնել թե տնտեսական և թե սոցիալական խնդիրների, ինչն էլ կհանգեցնի անասնահամաճարակային իրավիճակի ապակայունացմանը՝ հանրապետությունում վարակիչ հիվանդությունների բռնկմանը և տարածմանը, որոնք փոխանցվում են ինչպես կենդանիներից կենդանիներին, այնպես էլ կենդանիներից և/կամ կենդանական ծագման սննդամթերքից մարդկանց: 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը։

 Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի անասնաբուժության ոլորտում պետական պատվերի ծրագրերն իրականացնել պատշաճ և ժամանակին։ Իրականացնել անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանն ուղղված միջոցառումներ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ՀՀ տարածք ներթափանցման կանխարգելող միջոցառումներ, իսկ գյուղատնտեսական ոլորտում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական վիճակի հետազոտում և գնահատում, անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու հողօգտագործողներին իրազեկում հողերում սննդատարրերի քանակի և դրանց պակասի համալրման միջոցառումների մասին, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության պահպանման ու անընդմեջ վերարտադրության ապահովման միջոցառումների ծրագրեր։

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատսախան ստորաբաժանումների կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Արդյունքում հանրապետությունում ապահովվում է անասնահամաճարակային կայուն իրավիճակ՝ կանխելով կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր, հատուկ վտանգավոր, կարանտինային վարակիչ հիվանդությունների բռնկումը և տարածումը, որը նպաստում է անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, արտահանման և ներկրման գործընթացի խթանմանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը և բարելավմանը:

Միաժամանակ միջազգային հարթակներում, անասնահամաճարակային տեսանկյունից, հանրապետությունը կներկայանա որպես ապահով երկիր։

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 630-Ն, N 631-Ն և N 637-Ն որոշումների կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության N 1640-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ։  

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    05.12.2019 - 21.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7763

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

20.12.2019

Քննարկման ներկայացված <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտնում եմ. Որոշման նախագծի 1-ին կետով սահմանված նոր խմբագրությամբ որոշման՝ 1. 3-րդ կետի՝ ա/ 1-ին ենթակետում հստակեցնել կոնկրետ ինչ հրահանգներ պետք է կազմի, բացի այդ հաշվի առել, որ հրահանգը ենթադրում է անձանց համար կատարման ենթակա գործողություններ, մինչդեռ ՊՈԱԿ-ը անձանց համար պարտադիր կատարման ենթակա ակտեր չի կարող արձակել, բացի այդ, պարզ չէ, թե ինչ ակտով է հրահանգը սահմանվելու: բ/ 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշում ու որակի գնահատում կատարելու համար արդյո՞ք ՊՈԱԿ-ն ունի լաբորատոր կարողություններ և մասնագիտական ռեսուրսներ: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ՍԱՊԾ ենթակայության ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ն արդեն իսկ այդ լաբորատոր հետազոտություններն անում է և ունի համապատասխան կարողություններ, ուստի քննարկման առարկա է մեկ այլ ՊՈԱԿ-ին նման գործառույթի վերապահումը և կրկնորդումը: գ/ 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված՝ պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարման և որակի գնահատման վերաբերյալ հաշվի առնել նախորդ դիտողությունը. դ/ 3-րդ կետի 4-րդ ենթակետում ևս հաշվի առնել, որ որ հրահանգը ենթադրում է նաև պարտադիր կատարման գործողություններ և պարզ չէ, թե ինչ ակտով է այն հաստատվելու, մինչդեռ ՊՈԱԿ-ը անձանց համար պարտադիր կատարման ենթակա ակտեր չի կարող արձակել: ե/ 3-րդ կետի 5-րդ ենթակետում անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ միայն գյուղատնտեսական կենդանիներին, այլև առհասարակ կենդանիներին, իսկ վարակիչից բացի՝ նաև ոչ վարակիչ հիվանդությունները. զ/ 3-րդ կետի 7-րդ ենթակետում խնդրահարույց և քննարկման առարկա է նախասպանդային զննումը, որովհետև <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ այն համայնքային անասնաբույժի և անասնաբուժական գործունեություն իրականացնող ծառայության իրավասությունն է, իսկ նախագծի տրամաբանությամբ ՊՈԱԿ-ը պետք է համակարգի և ապահովի համայնքային անասնաբույժների աշխատանքը, այլ ոչ թե զբաղվի նախասպանդային զննումով. 2. Կանոնադրության 11-րդ կետի՝ ա/ 1-ին ենթակետում, բացի անասնաբուժության բնագավառից, անհրաժեշտ է ներառել նաև այլ ոլորտներ՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի գործունեւոթյան գյուղատնտեսական ուղղվածությունը. բ/ 4-րդ ենթակետում պարզ չէ, թե ինչ անասնաբուժական ծառայության մասին է խոսքը, քանի որ մասնավոր անասնաբուժական ծառայության գործունեությունը մասնավոր ոլորտի խնդիրը և անելիքն է: <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ անասնաբուժական ծառայությունը անասնաբուժության իրականացումն է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, ուստի 4-րդ ենթակետի ձևակերպումը հակասական է և ենթակա վերանայման, որովհետև ստացվում է անասնաբուժության իրականացման իրականացում: Բացի այդ, անասնաբուժական ծառայությունից բացի, անհրաժեշտ է նկատի առնել նաև այլ ծառայություններ՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի գործունեւոթյան գյուղատնտեսական ուղղվածությունը. գ/ 5-րդ ենթակետում հաշվի առնել, որ ՊՈԱԿ-ը ծրագրերի մշակման խնդիր չի կարող լուծել և իրավասու չէ, դա նախարարության անելիքն է՝ ոլորտային քաղաքականության մշակման տիրույթում, իսկ իրականացման տեսանկյունից ՊՈԱԿ-ը կարող է իրականացնել կամ մասնակցել իրականացմանը որոշակի գործողությունների կամ գործառույթների սահմաններում: դ/ 7-րդ ենթակետը անորոշ է, քանի որ պարզ չէ, թե ինչ է նշանակում բերքի ստացմանը նպաստելը, կոնկրետ ի՞նչ է անելու. ե/ 8-րդ ենթակետում արդյո՞ք շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը այս ՊՈԱԿ-ի խնդիրն է, եթե այո, ապա պարզ չէ, թե ինչպես է արվելու դա: զ/ 9-րդ ենթակետում նշվածը անելու համար պահանջվում են կարողություններ, արդյո՞ք նման կարողություններ ունի կամ կարվի ամենը, որ նման կարողություններ զարգանան, ձեռք բերվեն, եթե ոչ, ապա անիմաստ կետ է: Կանոնադրության 12-րդ կետի՝ ա/ 1-ին ենթակետում ճիշտ է <<ապահովել>> բառով ձևակերպումը, ոչ թե <<իրականացնում է>>, այլ <<ապահովում և համակարգում է այդ միջոցառումների իրականացումը>>. բ/ 2-րդ ենթակետը վերանայել, քանի որ ՊՈԱԿ-ը փաստացի պետք է կազմակերպի, այլ ոչ թե համակարգի կազմակերպումը, այսինքն միտքը ձևակերպել, որ ՊՈԱԿ-ը կազմակերպում է միջացառումներ և համակարգում դրանց իրականացումը. գ/ 3-րդ ենթակետում գրվածը փաստացի համայնքային անասնաբույժի գործառույթ է, այլ ոչ թե ՊՈԱԿ-ինը, ուստի պետք է նշել ՊՈԱԿ-ի անելիքը. դ/ 4-րդ ենթակետում ձևակերպել այնպես, որ չվերաբերվի միայն վարակիչին, այլև վերաբերվի նաև ոչ վարակիչին, իսկ մյուս կողմից էլ ստացվում է որոշակի կրկնորդում 1-ին ենթակետին, հակառակ դեպքում պետք է հստակեցնել, որ առաջին ենթակետին չի վերաբերում. ե/ 6-րդ ենթակետում հաշվի առնել, որ նշված գործառույթը անասնաբուժության բնագավառում վերահսկող մարմնի լիազորությունն է, կա իրավական հակսություն և գործառույթը չի կարող կրկնորդվել և վերապահվել մեկ այլ մարմնի կամ կազմակերպության: զ/ 8-րդ ենթակետում խնդիր է <<աջակցել>> ձևակերպումը, կոնկրետ ի՞նչ է անելու և հարց է, թե դա անելու համար կա՞ն համապատասխան կարողություններ, եթե չկան, անիմաստ է. է/ 11-րդ ենթակետով նշված եզրակացությունը խնդիր է, քանի որ <<Բուսասանիտարիայի մասին>> ՀՀ օրենքով այն սահմանված է և վերապահված է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին: Միաժամանակ առաջարկում եմ կազմակերպել հանդիպում-քննարկում՝ ՊՈԱԿ-ի գործունեության ուղղություններն ու գործառույթները, ձեռնարկատիրական գործունեության տեսակները առարկայական քննարկելու և հստակեցնելու, շրջանակները ընդլայնելու նպատակով, որի ընթացքում կներկայացնեմ առաջարկություններ, իսկ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և տեսակետներ:

See more