Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

2019 թվականի հունիսի 6-ին ընդունված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-37-Ն օրենքի կիրարկման և Վարչապետի 2019 թվականի  օգոստոսի 21-ի N  1166-Ա որոշմամբ հաստատված միջոցառման ապահովում:

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2019 թվականի հունիսի 6-ին ընդունված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-37-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող, ինչպես նաև մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացում:

Բացի այդ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսվում է ՀՀ տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրության ներդաշնակեցում ԵՄ օրենսդրության պահանջներին, այդ թվում նաև ծանրաքարշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների կազմակերպման գործխընթացը կանոնակարգող չափորոշիչների համապատասխանեցում:

Միաժամանակ անհրաժեշտ է գորշող չափորոշիչները համապատասխանեցնել նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-37-Ն օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատող ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ:

2.Կարգավորման առարկան  

ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սահմանել ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների նոր չափորոշիչներ, որոնք կհամապատասխանեն միջազգայնորեն ընդունված չափանիշներին:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների գործընթացի կանոնակարգում:

 

  • Discussed

    02.12.2019 - 17.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7140

Print