«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
2019 թվականի հունիսի 6-ին ընդունված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-37-Ն օրենքի կիրարկման և Վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի N 1166-Ա որոշմամբ հաստատված միջոցառման ապահովում:
- Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
2019 թվականի հունիսի 6-ին ընդունված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-37-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող, ինչպես նաև մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացում:
Բացի այդ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսվում է ՀՀ տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրության ներդաշնակեցում ԵՄ օրենսդրության պահանջներին, այդ թվում նաև ծանրաքարշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների կազմակերպման գործխընթացը կանոնակարգող չափորոշիչների համապատասխանեցում:
Միաժամանակ անհրաժեշտ է գորշող չափորոշիչները համապատասխանեցնել նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-37-Ն օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատող ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ:
2.Կարգավորման առարկան
ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սահմանել ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների նոր չափորոշիչներ, որոնք կհամապատասխանեն միջազգայնորեն ընդունված չափանիշներին:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների գործընթացի կանոնակարգում:
-
Обсуждалось
02.12.2019 - 17.12.2019
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 7142
Принт