Add to favourites
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 25.11.2019 15:11:55 | Նախագծի 1-ին և 2-րդ հավելվածներով փաստացի սահմանվում են բիզնեսի, դիմող կամ հայտատու անձանց նկատմամբ պարտավորություններ, մինչդեռ պարտավորությունները կարող են անձանց վրա դրվել օրենքով, մյուս կողմից էլ համապատասխանության գնահատում կատարող մարմիններին տրվում են լիազորություններ, որոնք կարող են տրվել միայն օրենքով, որոնք ևս օրենքի կարգավորման հարցեր են՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 39-րդ, 6-րդ հոդվածները: Հաշվի առնել նաև, որ համապատասխանության գնահատման գործընթացներում սահմանվում են հսկողության կամ վերահսկողության, դրանից բխող կարգավորումների և սահմանափակումների վերաբերյալ դրույթներ, որոնք ՀՀ կառավարության որոշման խնդրո առարկա չեն, այլ օրենքով պետք է սահմանվեն: Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական բնույթի ակտերի ընդունումից հետո, եթե ակտով կարգավորվող հարաբերությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքի կարգավորման առարկա է, ապա Կառավարությունը հանդես է գալիս համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, հետևաբար Նախագծի հավելվածներով փաստացի լիազորություններ կամ պարտավորություններ սահմանող դրույթները, օրինակ՝ Նախագծի հավելված 1-ի 57-58, 60, 67-69, 71-72 կետերը չեն կարող սահմանվել ՀՀ կառավարության որոշմամբ, նման դրույթները անհրաժեշտ է սահմանել ՀՀ օրենքով: Նախագծի 1-ին և 2-րդ հավելվածներում բովանդակությունը սխալ է համարակալված կամ մի մասը ընդհանրապես համարակալված չէ, անհրաժեշտ է այն համապատասխանեցնել Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին, քանի որ իրավակիրառական պրակտիկայում հնարավոր չի լինի կամ որոշակիության առումով կդժվարանա որևէ դրույթին հղում տալը կամ դրա մեկնաբանությունը: Նախագիծը կազմելիս պարզ չէ, թե արդյո՞ք հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի 576-Ա որոշումը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 2-ի 954-Ն հրամանը, քանի որ նշված իրավական ակտերը վերաբերում են՝ հայտարարագրմանը, սերտիֆիկացման սխեմաներին, որոնց վերաբերյալ նախագծի հավելված 1-ի 29, 31, 32, 33-րդ կետերում ևս առկա են դրույթներ, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերին, որոնց վերաբերյալ նախագծի հավելված 1-ի 32, 74, 80, 97-րդ կետերում ևս առկա են դրույթներ, որոնք ձևակերպման և բովանդակային առումով տարբերվում են իրարից, իսկ նույնիսկ բովանդակային չտարբերվելու դեպքում՝ իրավական տեսակետից որքանով է ճիշտ նույնը սահմանել տարբեր իրավական ակտերով: Հաշվի չի առնվել Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքը, քանի որ Նախագծում սահմանված հասկացությունները, օրինակ՝ <<արտադրանքի խմբաքանակ>>, <<համապատասխանության գնահատման ընթացակարգ>>, սահմանված են նաև օրենքով, որոնք իրար հակասում են գրված են տարբեր ձևակերպումներով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նախագծի հավելվածներում պարտավորություն կամ լիազորություն կամ վերահսկողություն սահմանող դրույթները սահմանել ՀՀ օրենքներով, իսկ մնացած դրույթները՝ պարտավորություններ չպարունակող, կարող են սահմանվել ՀՀ կառավարության որոշմամբ, ընդորում՝ ՀՀ վերը նշված իրավական ակտերը, որտեղ նախագծի հետ առկա են կրկնորդություններ կամ հակասություններ, զուգահեռաբար ենթակա են վերանայման: |