Add to favourites

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ______ ___________ 2019 թվականի N ______-Ն

 

 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Գործողության մեջ դնել տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի N 44 որոշումը՝ համաձայն N 1 հավելվածի.
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 294 որոշումը՝ համաձայն N 2 հավելվածի.
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

                                                                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    20.11.2019 - 10.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Security, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7330

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

25.11.2019

Նախագծի 1-ին և 2-րդ հավելվածներով փաստացի սահմանվում են բիզնեսի, դիմող կամ հայտատու անձանց նկատմամբ պարտավորություններ, մինչդեռ պարտավորությունները կարող են անձանց վրա դրվել օրենքով, մյուս կողմից էլ համապատասխանության գնահատում կատարող մարմիններին տրվում են լիազորություններ, որոնք կարող են տրվել միայն օրենքով, որոնք ևս օրենքի կարգավորման հարցեր են՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 39-րդ, 6-րդ հոդվածները: Հաշվի առնել նաև, որ համապատասխանության գնահատման գործընթացներում սահմանվում են հսկողության կամ վերահսկողության, դրանից բխող կարգավորումների և սահմանափակումների վերաբերյալ դրույթներ, որոնք ՀՀ կառավարության որոշման խնդրո առարկա չեն, այլ օրենքով պետք է սահմանվեն: Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական բնույթի ակտերի ընդունումից հետո, եթե ակտով կարգավորվող հարաբերությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքի կարգավորման առարկա է, ապա Կառավարությունը հանդես է գալիս համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, հետևաբար Նախագծի հավելվածներով փաստացի լիազորություններ կամ պարտավորություններ սահմանող դրույթները, օրինակ՝ Նախագծի հավելված 1-ի 57-58, 60, 67-69, 71-72 կետերը չեն կարող սահմանվել ՀՀ կառավարության որոշմամբ, նման դրույթները անհրաժեշտ է սահմանել ՀՀ օրենքով: Նախագծի 1-ին և 2-րդ հավելվածներում բովանդակությունը սխալ է համարակալված կամ մի մասը ընդհանրապես համարակալված չէ, անհրաժեշտ է այն համապատասխանեցնել Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին, քանի որ իրավակիրառական պրակտիկայում հնարավոր չի լինի կամ որոշակիության առումով կդժվարանա որևէ դրույթին հղում տալը կամ դրա մեկնաբանությունը: Նախագիծը կազմելիս պարզ չէ, թե արդյո՞ք հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի 576-Ա որոշումը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 2-ի 954-Ն հրամանը, քանի որ նշված իրավական ակտերը վերաբերում են՝ հայտարարագրմանը, սերտիֆիկացման սխեմաներին, որոնց վերաբերյալ նախագծի հավելված 1-ի 29, 31, 32, 33-րդ կետերում ևս առկա են դրույթներ, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերին, որոնց վերաբերյալ նախագծի հավելված 1-ի 32, 74, 80, 97-րդ կետերում ևս առկա են դրույթներ, որոնք ձևակերպման և բովանդակային առումով տարբերվում են իրարից, իսկ նույնիսկ բովանդակային չտարբերվելու դեպքում՝ իրավական տեսակետից որքանով է ճիշտ նույնը սահմանել տարբեր իրավական ակտերով: Հաշվի չի առնվել Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքը, քանի որ Նախագծում սահմանված հասկացությունները, օրինակ՝ <<արտադրանքի խմբաքանակ>>, <<համապատասխանության գնահատման ընթացակարգ>>, սահմանված են նաև օրենքով, որոնք իրար հակասում են գրված են տարբեր ձևակերպումներով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նախագծի հավելվածներում պարտավորություն կամ լիազորություն կամ վերահսկողություն սահմանող դրույթները սահմանել ՀՀ օրենքներով, իսկ մնացած դրույթները՝ պարտավորություններ չպարունակող, կարող են սահմանվել ՀՀ կառավարության որոշմամբ, ընդորում՝ ՀՀ վերը նշված իրավական ակտերը, որտեղ նախագծի հետ առկա են կրկնորդություններ կամ հակասություններ, զուգահեռաբար ենթակա են վերանայման:

See more