Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 13-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 2-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ      

                                                                                               ՈՐՈՇՈՒՄ                                                                                   

                                                                                                    N - Ն                                                        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի  N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 13-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 2-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3»  կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 36-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) վերնագրում «արձանագրության և» բառերը փոխարինել «արձանագրության, ուղեգրի,» բառերով,

2) նախաբանը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,

   3)  1-ին կետը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

      «5) վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.,

    4) 1-ին հավելվածի 2-րդ կետում ուղեգրերի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝   ուղեգիր)՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման N 5 հավելվածով հաստատված ձևի,» բառերով, 

    5) ուժը կորցրած ճանաչել 1-ին հավելվածի 6-րդ կետը,

    6)  1-ին հավելվածի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերից հանել ««Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին»» բառերը,

    7) լրացնել 5-րդ հավելված՝ համաձայն հավելվածի:

  1.   Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի N 2-Ն «Վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը հաստատելու մասին»  համատեղ հրամանը:

    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    20.11.2019 - 05.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5669

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

20.11.2019

Որոշման նախագիծը հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասին և 37-րդ հոդվածի 1-ին մասին, ուստի անհրաժեշտ է նախագծի վերնագրից և բովանդակությունից հանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի N 2-Ն «Վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը հաստատելու մասին» համատեղ հրամանի վերաբերյալ ձևակերպումները, իսկ հիշյալ հրամանն ուժը կորցրած ճանաչել ոստիկանության պետի և առողջապահության նախարարի համատեղ առանձին հրամանով:

See more