ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 13-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 2-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 36-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) վերնագրում «արձանագրության և» բառերը փոխարինել «արձանագրության, ուղեգրի,» բառերով,
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,
3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.,
4) 1-ին հավելվածի 2-րդ կետում ուղեգրերի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ ուղեգիր)՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման N 5 հավելվածով հաստատված ձևի,» բառերով,
5) ուժը կորցրած ճանաչել 1-ին հավելվածի 6-րդ կետը,
6) 1-ին հավելվածի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերից հանել ««Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին»» բառերը,
7) լրացնել 5-րդ հավելված՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի N 2-Ն «Վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը հաստատելու մասին» համատեղ հրամանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: