Add to favourites

««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Նախարարությունը մշակում և իրականացնում է իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Փրկարար ծառայությունը Նախարարությանը ենթակա մարմին է, որը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշմանդամի աշխատանքային զբաղվածության երաշխիքներն ապահովվում են՝ կազմակերպություններում հաշմանդամներին աշխատանքի ընդունելու համար քվոտաների և հաշմանդամների համար՝ օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացմամբ, հաշմանդամներին առավել համապատասխանող մասնագիտություններով աշխատանքային տեղերի վերապահմամբ, հաշմանդամների համար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման խրախուսմամբ, հաշմանդամին աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուին հաշմանդամին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ:

Հարկ է նշել, որ Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում փոփոխությունների արդյունքում առաջացած հակասությունների և ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում առկա հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող նախագծերով առաջարկվում է`

  1. Հստակեցնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմնի հանդիսացող Փրկարար ծառայության կարգավիճակը` հիմք ընդունելով Սահմանադրության 159-րդ հոդվածի նորմը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի դրույթները.
  2. Հստակեցնել և լրացնել Փրկարար ծառայության լիազորությունները՝ հաշվի առնելով գործնականում առաջացող հիմնախնդիրները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների լուծարումից հետո վերջիններիս կողմից կարգավորվող ոլորտների համար անհրաժշտ գործիքակազմի պահպանումը.
  3. Հստակեցնել փրկարար ծառայողների պաշտոնի նշանակման կարգը՝ հաշվի առնելով, որ «Փրկարար ծառայության մասին» օրենքում առկա են գործուղված հաստիքներին վերաբերող թերի կարգավորումներ, ինչպես նաև նախատեսվել է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը փրկարար ծառայության շարքերում՝ առանձին գործառույթների իրականացման համար (Օրինակ՝ ճգնաժամային կառվարման ազգային կենտրոնի «911» ծառայության բաժնի օպերատորի (դիսպետչեր) պաշտոնում).
  4. Նախատեսել, որ Փրկարարական ծառայությունում ծառայության՝ տարիքային, պարտադիր զինվորական ծառայության, առողջական վիճակի, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության հետ անմիջականորեն չկապված առանձին գործառույթների իրականացման համար, կարող են անցնել նաև «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացինները, ովքեր առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունեն սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն (հաշմանդամ), որոնց նկատմամբ չեն կիրառվում օրենքով ծառայության անցնելու համար նախատեսված պահանջները:
  5. Հստակեցնել է ծառայողների Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը: Մասնավորապես, սահմանվել է ուսման գործուղված ծառայողներին մինչև ուսման ավարտը կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը՝ վերջինիս կողմից նախկինում զբաղեցրած հաստիքը համալրելու նպատակով, ինչպես նաև կարգավորվել է Փրկարար ծառայության ծառայողների պաշտոններից ազատման դեպքերում վերջիններիս կադրերի ռեզերվում գրանցման դրույթները, հաշվի առնելով, որ ներկայումս «Փրկարար ծառայության մասին» օրենքով սահմանվում է մինգամից երկու վավերապայմանների առկայությունը՝ և հաստիքների կրճատումը, ստորաբաժանման լուծարումը կամ վերակազմակերպումը, որորնք իրականացվում են ԱԻ նախարարի հրամանով, և Փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ, որոնք սահմանված են վարչապետի որոշմամբ, ինչը գործնականում ստեղծում է խոչնդոտ ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցման դեպքերում.
  6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ հստակեցնել «Փրկարար ծառայության մասին» օրենքում Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա Փրկարար ծառայության կարգավիճակը, լրացնել Փրկարար ծառայության լիազորությունները, սահմանել Փրկարար ծառայությունում հաշմանդամություն ունեցող անձնաց աշխատանքով ապահովման հնարավորությունը, հստակենել և կարգավորել ծառայողների Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների թիվը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 277-Ն որոշումը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար տարիքային և այլ պահանջներն ու այդ մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» 56-Ն որոշման մեջ:

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    18.11.2019 - 03.12.2019

  • Type

    Law

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11945

Print

Suggestions

Հայկ Արամյան

01.12.2019

Սա օրենքի նախագիծ է, որը ոչ մի բանով չի նպաստում Փրկարար ծառայության արդյունավետության բարձրացմանը, այլ հակառակը, գեներացնում է որոշակի ռիսկեր, այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի: Օրենքի փոփոխությունը նպատակ ունի փրկարար ծառայության կադրային նշանակումները կենտրոնացնել Արտակարգ իրավիճակների նախարարի ձեռքում, ընդ որում, օրենքը փոխելով այնպես, որ ցանկացած քաղաքացու ցանկացած պահի հնարավոր լինի ընդունել աշխատանքի։ Գործող կարգավորմամբ Փրկարար ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը , իսկ Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը: Օրենքի նախագծով առաջարկվում է, որ Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նույնպես նշանակի Արտակարգ իրավիճակների նախարարը։ Ի դեպ, շատ կարևոր է արձանագրել, որ օրենքներով սահմանված կարգով ոչ' Պաշտպանության նախարարությանը ենթակա Զինված ուժերում, ոչ' Արդարադատության նախարարությանը ենթակա Քրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում համապատասխան նախարարները չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին: Վարչապետին ենթակա ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերում ևս ՀՀ Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին։ Փաստորեն ստացվում է, որ հազարավոր ենթականեր ունեցող Փրկարար ծառայության տնօրենը կարող է զրկվել որևէ քաղաքացու փրկարար ծառայության պաշտոնում նշանակելու հնարավորությունից։ Նախագծի հաջորդ խիստ մտահոգիչ և ռիսկեր պարունակող դրույթը հետևյալն է. Գործող օրենքով Փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել մինչև 35 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը բացառություն է նախատեսում միայն կառավարության կողմից սահմանված առանձին մասնագիտությունների համար, որոնց պարագայում կարող են փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար այլ պահանջներ (այդ թվում` տարիքային) սահմանվել: Իսկ այս նախագծով օրենքը փոխվում է այնպես, որ ԱԻ նախարարը ցանկացած ՀՀ քաղաքացու` անկախ տարիքից, մասնագիտությունից, զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքից, կարող է նշանակել փրկարար ծառայության պաշտոնի: Բայց սա էլ դեռ ամենը չէ. Նախագծով նախատեսվում է Փրկարար ծառայության մասին օրենքի 1-ին կետի առաջին մասը շարադրել հետևյալ կերպ. «Համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, դրա համակարգում գործող՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, կազմակերպություններում (այդ թվում ուսումնական) առանձնահատկություններից ելնելով առանձին պաշտոններում կարող են նշանակվել փրկարար ծառայողներ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:» Սա արդեն ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին։ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, իսկ <<Փրկարար ծառայության մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, օրենքի կարգավորման առարկան վերաբերում է այդ մարմնում ծառայությանը, հետևաբար, Փրկարար ծառայության մասին օրենքը փրկարար ծառայությունից դուրս, տվյալ դեպքում նախարարության այլ ստորաբաժանումներում պաշտոնի նշանակվելու հետ կապված որևէ իրավահարաբերություն չի կարող կարգավորել: Մի պահ պատկերացրեք . փրկարար ծառայողը ոչ թե գործուղվում է, այլ, ոչ ավել ոչ պակաս, նշանակվում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանման որևէ պաշտոնում, այսինքն, այլ ծառայությունում, և այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է տվյալ անձը համարվում փրկարար ծառայող, երբ պաշտոնի է նշանակվում այլ համակարգում և փրկարար ծառայության պաշտոն չի զբաղեցնում: Օրենքի նախագիծը համարում եմ բացարձակ և ակնհայտ անընդունելի ու առաջարկում եմ նախագծին որևէ ընթացք չտալ։

Արթուր Մուրադյան

27.11.2019

Առաջարկություններ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում, որի նախագծի վերաբերյալ կներկայացնեմ իմ առաջարկությունները: 1. Նախագիծն ամբողջությամբ պետք է համապատասխանեցնել (խմբագրել) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, մասնավորապես՝ - Նախագծի 3-րդ հոդվածում «1.» մասում շարադրված են «1.»-ից «39.»-րդ կետեր՝ միջակետերի «.» փոխարեն պետք է դրվեն փակագծեր «)», -պահպանել Օրենքում կիրառվող տերմինների իդենտիֆիկացմանը՝ նախագծում «փրկարար ծառայող»-ի փոխարեն գրել «փրկարարական ծառայող», և տեքստում տեղ գտած բոլոր նմանատիպ տերմիններն ու հասկացությունները: 2. 3-րդ հոդվածում պարզ է դառնում, որ Փրկարար ծառայությունը աղետների ռիսկերի կառավարման ոլորտում գործառույթներ գրեթե չունի, այնինչ տարիներ շարունակ փրկարար ծառայության հիմնական ստորաբաժանումները` բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, օպերատիվ կառավարման, ծառայության կազմակերպման վարչություններն են մշակել իրենց ոլորտները կարգավորող իրավական դաշտն ու ընդհանուր քաղաքականությունը: 3. 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է ծառայության ընդունել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, ինչն առաջին հայացքից ողջունելի է, սակայն այս դեպքում առաջանում է իրավական և այլ հակասություններ: Փաստորեն փրկարարական ծառայողները բաժանվում են երկու կատեգորիայի՝ մի մասին ներկայացվում են առողջական խիստ պահանջներ, մյուս մասը հաշմանդամներ են: Նախարարությունում կան «քաղաքացիական ծառայող», «քաղաքացիական աշխատանք կատարող», «տեխնիկական սպասարկում իրականացնող» հաստիքներ, որտեղ և հնարավոր կլինի ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները: - 1-ին և 2-րդ մասերը հակասում են (հանել) «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ Օրենքներին: Բոլոր հատուկ ծառայությունների կանոնագրքերով, վերոնշյալ օրենքներով կարգավորված են ծառայողների ենթակայության և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները: Որևէ ստորադաս (ենթաօրենսդրական) ակտով հաստատվող ստորաբաժանման և կազմակերպության կանոնադրությամբ չեն կարող սահմանվել Օրենքին հակասող դրույթներ, այսինքն՝ չեն կարող կարգավորվել ծառայողների ենթակայության և ծառայության հետ կապված այլ հարաբերություններ: Նախագծով նախատեսվում է, որ փրկարարական ծառայության հաստիքները կարող են գործուղվել ԱԻՆ աշխատակազմ, ԱԻՆ աշխատակազմում միևնույն բաժիններում կամ վարչություններում քաղաքացիական ծառայողների հետ միասին նշանակվելու և աշխատելու են փրկարարական ծառայողներ, ինչը խստորեն հակասում է գործող իրավակարգավորումներին: 4. 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների վերաբերյալ. 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները նույնպես (հանել) հակասում են «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ Օրենքներին, հանրապետությունում բոլոր նախարարություններին և հատուկ ծառայություններին ներկայացվող պահանջներին: Հանրապետությունում երեք նախարարությունների ոլորտում գործում են հատուկ ծառայություն համարվող, ծառայության և այլ տեսանկյուններից գրեթե միանման, չորս ենթակա մարմիններ և հիմա անցկացնենք համեմատական(ղեկավարը և տեղակալները չեն համեմատվում) ՝ - ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա մարմին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 32-րդ հոդված` զինվորական ծառայության պայմանագիրը ստորագրում են(հրամանն արձակում են)` Նախարարը` բարձրագույն հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվող զինծառայողների հետ, Նախարարի հրամանով սահմանված անձինք (Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զորամասերի հրամանատարները և այլն)` վերը չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի զինվորական պաշտոնների նշանակվող զինծառայողների հետ. իմպերատիվ կերպով ամրագրված է, որ այդ իրավասությունը Նախարարը ոչ թե «կարող է վերապահել», այլ վերապահում է անձանց: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքով և Կանոնագրքերով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զորամասերի և այլ հրամանատարները, Նախարարից կախվածություն չունենալով, կիրառում են կարգապահական ներգործության միջոցներ, - ՀՀ արդարադատության նախարարության ենթակա մարմիններ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն և Քրեակատարողական ծառայություն: «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Օրենքի 11-րդ հոդված` հարկադիր կատարման ծառայության բոլոր խմբերի պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը: «Քրեակատարողական ծառայության մասին» Օրենքի 16-րդ հոդված` քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր պաշտոններում, ինչպես նաև վարձու աշխատողներին նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական ծառայության պետը: Նախարարը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական հիմնարկների պետերին: Գլխավոր հարկադիր կատարողը և Քրեակատարողական ծառայության պետը, Նախարարից կախվածություն չունենալով, կիրառում են կարգապահական ներգործության միջոցներ, - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակա մարմին՝ Փրկարար ծառայություն: «Փրկարար ծառայության մասին» Օրենքի 31-րդ հոդվածի համաձայն վարչությունների պետերին, գխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակում է Նախարարը, կրտսեր խմբի պաշտոններում՝ Փրկարար ծառայության տնօրենը: Գործող Օրենքով տրված կարգավորումը տարբերվում է մյուս հատուկ ծառայություն ունեցող ենթակա մարմիններից՝ ԱԻՆ-ում նվազեցված են Փրկարար ծառայության տնօրենի իրավասությունները: Նախագծով հատուկ ծառայություն համարվող պետական մարմնից` Փրկարար ծառայությունից վերցվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում նշանակման, պաշտոններից ազատման, ներգործության միջոցներ կիրառելու և այլ իրավունքները: Հարց է առաջանում՝ ինչպես են Փրկարար ծառայության տնօրենը կամ մյուս հրամանատարները ղեկավարելու անձնակազմը, եթե նրանց «կարող է պատվիրակվել կարգապահական տույժերի նշանակման լիազորություն»: 5. Նախագծի 12-րդ հոդվածի վերաբերյալ. Նախագծի 12-րդ հոդվածով լրացվող «6)»-րդ ենթակետը (հանել) հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Կոնվենցիաներին, Համաձայնագրերին, սոցիալական և աշխատանքային արդարության, աշխատողների իրավունքների պաշտպանության ուղի ընտրած Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքին, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներն: Նախագծի ընդունման դեպքում 64-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետով սահմանվելու է, որ փրկարարական ծառայողները «Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են համապատասխան Նախարարի հրամանով՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված»՝ այսինքն....: Աշխատողին և ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված պաշտոնից ազատելը և կադրերի ռեզերվում գրանցելը խախտում է պետական ծառայողի համար սահմանված երաշխիքները և կարող է հանգեցնել կամայական որոշումների: Հանրային ծառայությունը, դրա մաս կազմող քաղաքացիական, զինվորական, քրեակատարողական, ոստիկանության և մյուս բոլոր ծառայությունները կանոնակարգող իրավական ակտերով սահմանված չէ կամայական որոշմամբ՝ ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, ծառայողին ազատելով պաշտոնից՝ գրանցել կադրերի ռեզերվում: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Նախագծի ուսումնասիրման արդյունքում ստեղծվեց հետևյալ տպավորությունը՝ Հիմնավորման մեջ նշված բազմաթիվ լավագույն ցանկությունները չեն համապատասխանում Նախագծի բովանդակությանը: Նախագիծը ոչ թե բարելավում է կառավարումը, այլ լայն իրավասություններ է շնորհվում մեկ անձի, սահմանափակվում են աշխատողների աշխատելու և արտահայտվելու իրավունքները՝ Օրենքը կարվում է մեկ անձի հագով:

Արթուր Մուրադյան

26.11.2019

See more