Add to favourites

««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում հանել «արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող`» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում «Փրկարար ծառայությունն» բառերը փոխարինել «Փրկարար ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է, որն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 5. Փրկարար ծառայության լիազորությունները

  1. Փրկարար ծառայության լիազորություններն են՝
  2. փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև դրանց կատարման համար մշտական պատրաստականության ապահովումը.
  3. փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգումը.
  4. պետական հակահրդեհային ծառայության, ինչպես նաև կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը.
  5. արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը, իրականացումը և համակարգումը.
  6. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում միջազգային մարդասիրական արձագանքման համակարգի ներգրավման դեպքում փրկարար ուժերի ներդաշնակ աշխատանքի ապահովումը.
  7. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ուսումնավարժությունների, վարժանքների, մարզումների` այդ թվում նաև միջազգային, կազմակերպումը, իրականացումը և մասնակցություն դրանց անցկացմանը.
  8. աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներին արձագանքման ռազմավարությունների, ծրագրերի, պլանների, մեթոդական փաստաթղթերի մշակումը, ինչպես նաև մասնակցությունը դրանց կատարման ապահովմանը.
  9. արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի փրկումը.
  10. մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.
  11. մասնակցությունը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության մշակմանը և իրականացմանը.
  12. Հայաստանի Հանրապետությունում առկա փրկարարական և հակահրդեհային գույքի ու տեխնիկայի հաշվառումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավումը.
  13. փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարումը.
  14. փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման նախապատրաստումն ու կազմակերպումը, մասնակցությունը որակավորմանը.
  15. մասնակցությունը մարդասիրական (հումանիտար) արձագանքման կազմակերպմանը.
  16. մասնակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացմանը.
  17. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման և ընդունման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
  18. Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում քաղաքացիական պաշտպանության ու փրկարարական ստորաբաժանումների փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի.
  19. պետական մարմինների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթացի կազմակերպումը և իրականացման ապահովումը.
  20. իր իրավասությունների շրջանակներում մասնակցությունը սահմանամերձ տարածքներում հակառակորդի ուժերի հակազդմանը, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների ու այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.
  21. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների հաշվառումը ու դրանց պահպանման վիճակի պարբերաբար ճշտումը, ակնադիտական ուսումնասիրությունների անցկացումը.
  22. մասնակցությունը պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը` քաղաքացիական պաշտպանության մասով.
  23. վտանգավոր տարածքներից բնակչության և նյութական արժեքների տարահանման պլանների և ծրագրերի մշակման և դրանց ճշգրտման կազմակերպումը.
  24. մասնակցությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական ու նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծմանը և կուտակմանը, դրանց նպատակային օգտագործման ապահովմանը.
  25. արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջացառումների, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների` ըստ փոխհամագործակցության պլանների ներգրավման համակարգումը.
  26. մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը և այդ հարցերով իրազեկմանը.
  27. մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը.
  28. համապատասխան պատրաստականության աստիճանի անցման դեպքում Փրկարար ծառայության ստորաբաժանումների մարտական ներդաշնակման, կցագրված անձնակազմի զորահավաքային պատրաստության, ինչպես նաև դրանց մարտական պատրաստության ապահովումը.
  29. բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի զարգացման ծրագրերի մշակումը, այդ ծրագրերից բխող աշխատանքների պլանավորումն և կազմակերպումը, կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպումը.
  30. պետական մարմինների, բնակչության ազդարարման և իրազեկման կազմակերպումը՝ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս.
  31. «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի իմաստով անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի պիտանելիության որոշումն ու եզրակացության տրամադրումը.
  32. արտակարգ իրավիճակներում ճառագայթային, քիմիական և մանրէաբանական հսկողության համակարգի աշխատանքների համակարգումն ու մասնակցությունը շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացմանը, ճառագայթային, քիմիական, կենսաբանական միջադեպերի արձագանքման կազմակերպումը, վարակված տարածքներում փրկարարական աշխատանքների իրականացման անվտագության ապահովումը և վերահսկումը.
  33. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում իրականացվող միջոցառումներին պետական մարմինների ներգրավման նպատակով համապատասխան փոխհամագործակցության պլանների մշակումը.
  34. մասնակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստման ու բնակչության ուսուցման կազմակերպմանը.
  35. արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) հավաստի տեղեկատվության ստացումը, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրում, հավաքագրված տվյալների և տեղեկատվության հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
  36. փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանության իրականացումը.
  37. Հայաստանի Հանրապետության կառավարություն կողմից սահմանված կանոններով փրկարարական ծառայության հետ կապված գործերով դեպքի վայրի պահպանության իրականացումը.
  38. մասնակցությունն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում ճգնաժամային կառավարման համակարգի ստեղծմանն ու զարգացմանը.
  39. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ ճգնաժամային կառավարման ապահովումը.
  40. օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ մասերով.

«2.1. Տարիքային, պարտադիր զինվորական ծառայության, առողջական վիճակի, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության հետ անմիջականորեն չկապված առանձին գործառույթների իրականացման համար Փրկարարական ծառայությունում ծառայության կարող են անցնել նաև հաշմանդամություն ունեցող անձինք:

 2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված փրկարարական ծառայությունում ծառայության անցնող անձանց նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքով ծառայության անցնելու համար նախատեսված՝ տարիքային, պարտադիր զինվորական ծառայության, առողջական վիճակի և ֆիզիկական պատրաստվածության հետ կապված պահանջները:

2.3. Փրկարարական ծառայությունում երաշխավորվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային զբաղվածության ապահովումը:»:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հովածի 3-րդ մասում «Առանձին մասնագիտություններով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ծառայության առանձնահատկություններով պայմանավորված» բառերը:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձնական գործի վարման և զինկոմիսարիատում հաշվառման դրույթները չեն տարածվում սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ծառայության առանձնահատություններով պայմանավորված փրկարար ծառայության անցած ծառայողների նկատմամբ:»:

Հոդված 7. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և» բառերից հետո լրացնել «(կամ)» բառը:

Հոդված 8. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «ծառայողներինը՝» բառից հետո լրացնել «մինչև» բառը:

Հոդված 9. Օրենքի 64-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են՝

1) սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ծառայողները, եթե այլ պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.

2) սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները.

3) սույն օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողները՝ Փրկարար ծառայություն տեղափոխվելիս.

4) սույն օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան վերապատրաստում (որակավորում) անցած, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 8.1-ին մասին համապատասխան ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողներին իրենց որակավորմանը կամ կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում` ուսման կամ վերապատրաստման (որակավորման) մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի նշանակման անհնարինության դեպքում.

5) սույն օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում` զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողները՝ Փրկարար ծառայություն տեղափոխվելիս՝ մինչև պաշտոնի նշանակվելը.

6) Համապատասխան նախարարի հրամանով՝ Ծատայողական անհրաժեշտությամբ պայմանավորված:»:

  1. 2. 2-րդ մասում «չորրորդ մասով» բառը փոխարինել «3.1-ին և 4-րդ մասերով» բառերով:
  2. 3-րդ մասում «դրույքաչափը» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերը:
  3. 4. լրացնել նոր 3.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, գործուղման ամբողջ ժամանակահատվածում գրանցվում է փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում և կադրերի ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:»

Հոդված 10. Օրենքի 75-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

« Ծառայողները և նրանց ընտանիքի անդամները (այդ թվում` կենսաթոշակառուները ու նրանց ընտանիքների անդամները)  ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ Հայաստանի Հանրապետության  տարածքում գործող բոլոր կարգի բուժհիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին՝ բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Կառավարության որոշմամբ:»,

  1. 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն» բառերը փոխարինել «բժշկական ստորաբաժանումը».
  2. 75-րդ հոդվածի ամբողջ տեքստում «բժշկական հաստատություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «բժշկական ստորաբաժանում» բառերով և դրանց հոլովաձևերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    18.11.2019 - 03.12.2019

  • Type

    Law

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11768

Print

Suggestions

Հայկ Արամյան

01.12.2019

Սա օրենքի նախագիծ է, որը ոչ մի բանով չի նպաստում Փրկարար ծառայության արդյունավետության բարձրացմանը, այլ հակառակը, գեներացնում է որոշակի ռիսկեր, այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի: Օրենքի փոփոխությունը նպատակ ունի փրկարար ծառայության կադրային նշանակումները կենտրոնացնել Արտակարգ իրավիճակների նախարարի ձեռքում, ընդ որում, օրենքը փոխելով այնպես, որ ցանկացած քաղաքացու ցանկացած պահի հնարավոր լինի ընդունել աշխատանքի։ Գործող կարգավորմամբ Փրկարար ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը , իսկ Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը: Օրենքի նախագծով առաջարկվում է, որ Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նույնպես նշանակի Արտակարգ իրավիճակների նախարարը։ Ի դեպ, շատ կարևոր է արձանագրել, որ օրենքներով սահմանված կարգով ոչ' Պաշտպանության նախարարությանը ենթակա Զինված ուժերում, ոչ' Արդարադատության նախարարությանը ենթակա Քրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում համապատասխան նախարարները չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին: Վարչապետին ենթակա ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերում ևս ՀՀ Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին։ Փաստորեն ստացվում է, որ հազարավոր ենթականեր ունեցող Փրկարար ծառայության տնօրենը կարող է զրկվել որևէ քաղաքացու փրկարար ծառայության պաշտոնում նշանակելու հնարավորությունից։ Նախագծի հաջորդ խիստ մտահոգիչ և ռիսկեր պարունակող դրույթը հետևյալն է. Գործող օրենքով Փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել մինչև 35 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը բացառություն է նախատեսում միայն կառավարության կողմից սահմանված առանձին մասնագիտությունների համար, որոնց պարագայում կարող են փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար այլ պահանջներ (այդ թվում` տարիքային) սահմանվել: Իսկ այս նախագծով օրենքը փոխվում է այնպես, որ ԱԻ նախարարը ցանկացած ՀՀ քաղաքացու` անկախ տարիքից, մասնագիտությունից, զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքից, կարող է նշանակել փրկարար ծառայության պաշտոնի: Բայց սա էլ դեռ ամենը չէ. Նախագծով նախատեսվում է Փրկարար ծառայության մասին օրենքի 1-ին կետի առաջին մասը շարադրել հետևյալ կերպ. «Համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, դրա համակարգում գործող՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, կազմակերպություններում (այդ թվում ուսումնական) առանձնահատկություններից ելնելով առանձին պաշտոններում կարող են նշանակվել փրկարար ծառայողներ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:» Սա արդեն ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին։ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, իսկ <<Փրկարար ծառայության մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, օրենքի կարգավորման առարկան վերաբերում է այդ մարմնում ծառայությանը, հետևաբար, Փրկարար ծառայության մասին օրենքը փրկարար ծառայությունից դուրս, տվյալ դեպքում նախարարության այլ ստորաբաժանումներում պաշտոնի նշանակվելու հետ կապված որևէ իրավահարաբերություն չի կարող կարգավորել: Մի պահ պատկերացրեք . փրկարար ծառայողը ոչ թե գործուղվում է, այլ, ոչ ավել ոչ պակաս, նշանակվում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանման որևէ պաշտոնում, այսինքն, այլ ծառայությունում, և այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է տվյալ անձը համարվում փրկարար ծառայող, երբ պաշտոնի է նշանակվում այլ համակարգում և փրկարար ծառայության պաշտոն չի զբաղեցնում: Օրենքի նախագիծը համարում եմ բացարձակ և ակնհայտ անընդունելի ու առաջարկում եմ նախագծին որևէ ընթացք չտալ։

Արթուր Մուրադյան

27.11.2019

Առաջարկություններ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում, որի նախագծի վերաբերյալ կներկայացնեմ իմ առաջարկությունները: 1. Նախագիծն ամբողջությամբ պետք է համապատասխանեցնել (խմբագրել) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, մասնավորապես՝ - Նախագծի 3-րդ հոդվածում «1.» մասում շարադրված են «1.»-ից «39.»-րդ կետեր՝ միջակետերի «.» փոխարեն պետք է դրվեն փակագծեր «)», -պահպանել Օրենքում կիրառվող տերմինների իդենտիֆիկացմանը՝ նախագծում «փրկարար ծառայող»-ի փոխարեն գրել «փրկարարական ծառայող», և տեքստում տեղ գտած բոլոր նմանատիպ տերմիններն ու հասկացությունները: 2. 3-րդ հոդվածում պարզ է դառնում, որ Փրկարար ծառայությունը աղետների ռիսկերի կառավարման ոլորտում գործառույթներ գրեթե չունի, այնինչ տարիներ շարունակ փրկարար ծառայության հիմնական ստորաբաժանումները` բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, օպերատիվ կառավարման, ծառայության կազմակերպման վարչություններն են մշակել իրենց ոլորտները կարգավորող իրավական դաշտն ու ընդհանուր քաղաքականությունը: 3. 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է ծառայության ընդունել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, ինչն առաջին հայացքից ողջունելի է, սակայն այս դեպքում առաջանում է իրավական և այլ հակասություններ: Փաստորեն փրկարարական ծառայողները բաժանվում են երկու կատեգորիայի՝ մի մասին ներկայացվում են առողջական խիստ պահանջներ, մյուս մասը հաշմանդամներ են: Նախարարությունում կան «քաղաքացիական ծառայող», «քաղաքացիական աշխատանք կատարող», «տեխնիկական սպասարկում իրականացնող» հաստիքներ, որտեղ և հնարավոր կլինի ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները: - 1-ին և 2-րդ մասերը հակասում են (հանել) «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ Օրենքներին: Բոլոր հատուկ ծառայությունների կանոնագրքերով, վերոնշյալ օրենքներով կարգավորված են ծառայողների ենթակայության և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները: Որևէ ստորադաս (ենթաօրենսդրական) ակտով հաստատվող ստորաբաժանման և կազմակերպության կանոնադրությամբ չեն կարող սահմանվել Օրենքին հակասող դրույթներ, այսինքն՝ չեն կարող կարգավորվել ծառայողների ենթակայության և ծառայության հետ կապված այլ հարաբերություններ: Նախագծով նախատեսվում է, որ փրկարարական ծառայության հաստիքները կարող են գործուղվել ԱԻՆ աշխատակազմ, ԱԻՆ աշխատակազմում միևնույն բաժիններում կամ վարչություններում քաղաքացիական ծառայողների հետ միասին նշանակվելու և աշխատելու են փրկարարական ծառայողներ, ինչը խստորեն հակասում է գործող իրավակարգավորումներին: 4. 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների վերաբերյալ. 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները նույնպես (հանել) հակասում են «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ Օրենքներին, հանրապետությունում բոլոր նախարարություններին և հատուկ ծառայություններին ներկայացվող պահանջներին: Հանրապետությունում երեք նախարարությունների ոլորտում գործում են հատուկ ծառայություն համարվող, ծառայության և այլ տեսանկյուններից գրեթե միանման, չորս ենթակա մարմիններ և հիմա անցկացնենք համեմատական(ղեկավարը և տեղակալները չեն համեմատվում) ՝ - ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա մարմին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 32-րդ հոդված` զինվորական ծառայության պայմանագիրը ստորագրում են(հրամանն արձակում են)` Նախարարը` բարձրագույն հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվող զինծառայողների հետ, Նախարարի հրամանով սահմանված անձինք (Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զորամասերի հրամանատարները և այլն)` վերը չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի զինվորական պաշտոնների նշանակվող զինծառայողների հետ. իմպերատիվ կերպով ամրագրված է, որ այդ իրավասությունը Նախարարը ոչ թե «կարող է վերապահել», այլ վերապահում է անձանց: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքով և Կանոնագրքերով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զորամասերի և այլ հրամանատարները, Նախարարից կախվածություն չունենալով, կիրառում են կարգապահական ներգործության միջոցներ, - ՀՀ արդարադատության նախարարության ենթակա մարմիններ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն և Քրեակատարողական ծառայություն: «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Օրենքի 11-րդ հոդված` հարկադիր կատարման ծառայության բոլոր խմբերի պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը: «Քրեակատարողական ծառայության մասին» Օրենքի 16-րդ հոդված` քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր պաշտոններում, ինչպես նաև վարձու աշխատողներին նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական ծառայության պետը: Նախարարը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական հիմնարկների պետերին: Գլխավոր հարկադիր կատարողը և Քրեակատարողական ծառայության պետը, Նախարարից կախվածություն չունենալով, կիրառում են կարգապահական ներգործության միջոցներ, - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակա մարմին՝ Փրկարար ծառայություն: «Փրկարար ծառայության մասին» Օրենքի 31-րդ հոդվածի համաձայն վարչությունների պետերին, գխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակում է Նախարարը, կրտսեր խմբի պաշտոններում՝ Փրկարար ծառայության տնօրենը: Գործող Օրենքով տրված կարգավորումը տարբերվում է մյուս հատուկ ծառայություն ունեցող ենթակա մարմիններից՝ ԱԻՆ-ում նվազեցված են Փրկարար ծառայության տնօրենի իրավասությունները: Նախագծով հատուկ ծառայություն համարվող պետական մարմնից` Փրկարար ծառայությունից վերցվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում նշանակման, պաշտոններից ազատման, ներգործության միջոցներ կիրառելու և այլ իրավունքները: Հարց է առաջանում՝ ինչպես են Փրկարար ծառայության տնօրենը կամ մյուս հրամանատարները ղեկավարելու անձնակազմը, եթե նրանց «կարող է պատվիրակվել կարգապահական տույժերի նշանակման լիազորություն»: 5. Նախագծի 12-րդ հոդվածի վերաբերյալ. Նախագծի 12-րդ հոդվածով լրացվող «6)»-րդ ենթակետը (հանել) հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Կոնվենցիաներին, Համաձայնագրերին, սոցիալական և աշխատանքային արդարության, աշխատողների իրավունքների պաշտպանության ուղի ընտրած Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքին, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներն: Նախագծի ընդունման դեպքում 64-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետով սահմանվելու է, որ փրկարարական ծառայողները «Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են համապատասխան Նախարարի հրամանով՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված»՝ այսինքն....: Աշխատողին և ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված պաշտոնից ազատելը և կադրերի ռեզերվում գրանցելը խախտում է պետական ծառայողի համար սահմանված երաշխիքները և կարող է հանգեցնել կամայական որոշումների: Հանրային ծառայությունը, դրա մաս կազմող քաղաքացիական, զինվորական, քրեակատարողական, ոստիկանության և մյուս բոլոր ծառայությունները կանոնակարգող իրավական ակտերով սահմանված չէ կամայական որոշմամբ՝ ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, ծառայողին ազատելով պաշտոնից՝ գրանցել կադրերի ռեզերվում: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Նախագծի ուսումնասիրման արդյունքում ստեղծվեց հետևյալ տպավորությունը՝ Հիմնավորման մեջ նշված բազմաթիվ լավագույն ցանկությունները չեն համապատասխանում Նախագծի բովանդակությանը: Նախագիծը ոչ թե բարելավում է կառավարումը, այլ լայն իրավասություններ է շնորհվում մեկ անձի, սահմանափակվում են աշխատողների աշխատելու և արտահայտվելու իրավունքները՝ Օրենքը կարվում է մեկ անձի հագով:

Արթուր Մուրադյան

26.11.2019

See more