Add to favourites

Under development

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Սարաֆյան 07.11.2019 15:32:19 Անհրաժեշտ է վերանայել 25500 նպաստի չափը, քանի որ այն վերցվել է նվազագույն թոշակի թիվը զուտ մեխանիկորեն տեղափոխելու եղանակով, որի սահմանված չափը ևս հիմնավորման խնդիր ունի, այն վերցվել էր որպես պարենային զամբյուղի թիվ: Քանի որ գործ ունենք երեխաների նպաստի հետ, նշենք որ, համաձայն ՀՀ ԱՎԿ տվյալների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի 2019թ. Երրորդ եռամսյակի հաշվով կազմել է 60 394 դրամ, որից պարենային զաբյուղի արժեքը կազմում է 34 121 դրամ: նույն ցուցանիշները 2019թ. երկրորդ եռամսյակի հաշվով կազմել են՝ 63 634 դրամ և 35 951 դրամ: 2019թ. առաջին եռամսյակի հաշվով կազմել են՝ 63 555 դրամ և 35 906 դրամ: 2018թ. Չորրորդ եռամսյակի հաշվով կազմել են՝ 61 113 դրամ և 34 527 դրամ: Այս ցուցանիշները ըստ եռամսյակների են և տարեկան միջինով չեն հաշվարկվում և տատանվում են: վերոնշյալ տվյալներից ելնելով միջինացված կազմում են՝ 62174 դրամ և 35126 դրամ: Հետևաբար կարիք կա նախատեսվող ցուցանիշը և հիմնավորելու՝ չափանիշների հիման վրա սահմանելու, և բովանդակային կողմն ու նպատակային հասցեականությունն ապահովելու, թեկուզև դա հանգեցնի բյուջետային ծախսերի ավելացման: Տեղեկացնում եմ, որ 2019թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 25500 դրամ` հաշվի առնելով 2019 թվականի համար կանխատեսված պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը (25500 դրամ): Ըստ այդմ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը նախագծով առաջարկվում է 2020թ. հուլիսի 1-ից սահմանել 25500 դրամ, որը փոխկապակցված է պարենային (ծայրահեղ) աղքատության գծին: