Add to favourites

Under development

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածում`

  1. 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ՝ գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեում: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ մեկ տարուց պակաս գյուղական բնակավայրի հասցեում հաշվառում ունեցող (բնակվող) ծնողը խնամքի նպաստի իրավունք ունի Կառավարության սահմանած դեպքերում։ Սույն մասում նշված խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։».

  1. 4-րդ մասը «հոդվածների» բառից հետո լրացնել «՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու վերաբերյալ» բառերով.
  2. 5-րդ մասի առաջին նախադասության մեջ «Խնամքի» բառը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի» բառերով, իսկ երկրորդ նախադասության մեջ «Ծնողին» բառը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին» բառերով.
  3. 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը: Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը կամ երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողը գյուղական բնակավայրում հաշվառված է (բնակվում է) մեկ տարուց պակաս, կամ  ծնողը և երեխան գյուղական բնակավայրում հաշվառվում են (բնակվում են) երեխայի ծնունդից հետո, ապա խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները (այդ թվում՝ պայմանները, կարգը, ժամկետները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում.

  1. 2-րդ մասի «Խնամքի նպաստը» բառերը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը» բառերով.
  2. 2-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի 2 տարին լրանալը ներկայացվելու դեպքում՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նշված ժամկետը լրանալուց հետո:».

  1. 5-րդ մասը «ավարտվելը» բառից հետո լրացնել «(եթե նպաստ նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին)» բառերով.
  2. 6-րդ մասը «կենտրոնը» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո» բառերով.
  3. 7-րդ մասի 1-ին կետի «առկա չէ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «բացակայում է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին» բառերով.
  4. 7-րդ մասի 2-րդ կետի «տվյալներ» բառից հետո լրացնել «՝ եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա» բառերով.
  5. 7-րդ մասի 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1. երեխայի կամ ծնողի՝ հաշվառումից դուրս գալու և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում գյուղական բնակավայրի հասցեով կրկին չհաշվառվելու կամ գյուղական բնակավայր չհանդիսացող բնակության վայրի (այսուհետ` այլ բնակավայր) հասցեով հաշվառվելու (բնակվելու), կամ փաստացի բնակության վայրը փոխելու և այլ բնակավայրում բնակվելու դեպքում, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասի հիման վրա, կամ»: 

Հոդված 3. Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում.

  1. 3-րդ և 5-րդ կետերը «դեպքում» բառից հետո լրացնել «, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա» բառերով.
  2. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          «4) ծնողի՝ աշխատանքի անցնելու դեպքում, իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում), եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա.».

  1. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով.

«7.1) երեխայի կամ ծնողի՝ հաշվառումից դուրս գալու և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում գյուղական բնակավայրի հասցեով կրկին չհաշվառվելու կամ այլ բնակության վայրի հասցեով հաշվառվելու (բնակվելու), կամ փաստացի բնակության վայրը փոխելու և այլ բնակավայրում բնակվելու դեպքում, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի, եթե  խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասի հիման վրա.»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո։

  • Discussed

    07.11.2019 - 22.11.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16819

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

07.11.2019

Անհրաժեշտ է վերանայել 25500 նպաստի չափը, քանի որ այն վերցվել է նվազագույն թոշակի թիվը զուտ մեխանիկորեն տեղափոխելու եղանակով, որի սահմանված չափը ևս հիմնավորման խնդիր ունի, այն վերցվել էր որպես պարենային զամբյուղի թիվ: Քանի որ գործ ունենք երեխաների նպաստի հետ, նշենք որ, համաձայն ՀՀ ԱՎԿ տվյալների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի 2019թ. Երրորդ եռամսյակի հաշվով կազմել է 60 394 դրամ, որից պարենային զաբյուղի արժեքը կազմում է 34 121 դրամ: նույն ցուցանիշները 2019թ. երկրորդ եռամսյակի հաշվով կազմել են՝ 63 634 դրամ և 35 951 դրամ: 2019թ. առաջին եռամսյակի հաշվով կազմել են՝ 63 555 դրամ և 35 906 դրամ: 2018թ. Չորրորդ եռամսյակի հաշվով կազմել են՝ 61 113 դրամ և 34 527 դրամ: Այս ցուցանիշները ըստ եռամսյակների են և տարեկան միջինով չեն հաշվարկվում և տատանվում են: վերոնշյալ տվյալներից ելնելով միջինացված կազմում են՝ 62174 դրամ և 35126 դրամ: Հետևաբար կարիք կա նախատեսվող ցուցանիշը և հիմնավորելու՝ չափանիշների հիման վրա սահմանելու, և բովանդակային կողմն ու նպատակային հասցեականությունն ապահովելու, թեկուզև դա հանգեցնի բյուջետային ծախսերի ավելացման:

See more