Add to favourites

Under development

ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

<<Նոտարիատի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվում է լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես՝

  • Առաջարկվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները.
  • Առաջարկվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը:
  • Առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

 

2.Առկա իրավիճակը

           Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն հաստատված ծրագրով Կառավարության կողմից նախատեսվել է մինչև 2018 թվականի ավարտն ընդլայնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքները՝ դրա հետ մեկտեղ քրեական պատասխանատվություն նախատեսելով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

           <<Նոտարիատի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 81.1-րդ հոդվածի  1-ին մասի համաձայն՝ նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը: Օրենքի 9-րդ մասում սպառիչ թվարկված են այն պահանջները, որոնց պահպանված չլինելու դեպքում նոտարը մերժում է փաստի հաստատումը։

           Օրենքի 81.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: Նմանատիպ կարգավորում է նախատեսված նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածում, համաձայն որի՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

            Ի սկզբանե Օրենքում նախատեսելով նոտարի իրավունքը հաստատել  իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, օրենսդրի նպատակն է եղել բեռնաթափել դատարաններին: Մինչդեռ առկա կարգավորումներով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու համար անհրաժեշտ ապացույցների շարքում բացակայում է վկայի ցուցմունքը, որը կարող է գործով կարևոր ապացուցողական նշանակություն ունենալ: Ինչի արդյունքում նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործերով զրկված է որպես ապացույց ընդունել նաև վկայի ցուցմունքը:    

Հաշվի առնելով վերոշարադրյալը, անհրաժեշտություն է առաջացել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը ընդլայնել ներառելով նաև վկայի ցուցմունքը, ինչպես նաև առաջարկվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը: 

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

       Նախագծերի ընդունմամբ ընդլայնվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքը, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառվում է դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը և քրեական պատասխանատվություն է սահմանվում նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

 

 4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

    Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Նոտարիատի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

  • Discussed

    07.11.2019 - 24.11.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal legislation, Notarial

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5297

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

07.11.2019

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81.1-ին հոդվածում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գտնում եմ, որ կարելի է սահմանել այն անձանց շրջանակը, որոնք չեն կարող հանդես գալ որպես վկա: Բացի այդ կարծում եմ, որ վկայի ցուցմունքի ձայնագրմը խնդրահարույց է: Իսկ, եթե այնուամենայնիվ գտնում եք, որ ցուցմունքը պետք է ձայնագրվի, ապա պետք է սահմանել ձայնագրման չափանիշներ, ինչպես նաև կրիչների տեսակներ: Ձայնագրությունը գործին կցվելու դեպքում շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այն ջնջվի կամ վնասվի: Միաժամանակ սույն նախագծով համապատասխան ձայնագրիչներ գնելու պարտականոթւյուն է դրվում նոտարի վրա, որը ևս քննարկան առարկա է: Նկատի ունենալով, որ ՀՀ նոտարական համակարգը հանդիսանում է Նոտարիատի Լատինական միության անդամ, ապա ցանկալի կլիներ սույն նախագիշն ուղարկել համապատասխան փորձաքննության:

See more