Add to favourites
«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության
- Անհրաժեշտությունը` Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N1 հավելվածի 138.3 կետի պահանջների: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է հանրապետության բնակավայրերի ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) և կեղտաջրերի մաքրման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառն առաջնային չի համարվել և համարժեքորեն չի ֆինանսավորվել: Վիճակը հատկապես անբավարար է <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերում՝ առաջացնելով առողջապահական և բնապահպանական խնդիրներ: Ստեղծված իրավիճակի փոփոխման, կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառի բարելավման նպատակով անհրաժեշտ է մշակել և իրականացնել համալիր միջոցառումներ, այդ թվում բնագավառի կառավարման, ինստիտուցիոնալ, իրավական հարցերի կարգավորման, ներդրումների ներգրավման, ինչպես նաև արդի տեխնոլոգիաների և մեխանիզմների կիրառման ուղղությամբ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ ապահովել կայուն, անխափան, հուսալի և հասանելի ջրահեռացում և կեղտաջրերի ամբողջական մաքրում, համակարգերի արդյունավետ կառավարում:
- Կարգավորման նպատակը և բնույթը` Հայեցակարգի նպատակն է բնագավառի բարելավումն ու արդիականացումը՝ մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և հասանելիության ապահովումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը` Հայեցակարգի դրույթները պետք է հիմք հանդիսանան բնագավառի հիմնախնդիրների ամբողջական լուծման, գործող և նախատեսվող համակարգերի արդյունավետ կառավարման համար:
-
Discussed
31.10.2019 - 15.11.2019
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 7045
Print