«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
<< >> _______________ 2017 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 1-ին կիսամյակում հատկացնել 17 060,8 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Այլ ընթացիկ դրամաշնորհներ հոդվածով և 58 888,6 հազար դրամ՝ Այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածով:
- 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 և հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1,2 և 3 հավելվածների:
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հետ մշակել փոխհամագործակցության կարգ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-
Discussed
05.05.2017 - 02.06.2017
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 8824
Print