Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

              <<      >> _______________  2017 թվականի    N ______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրա­պե­տության բյուջետային համակարգի  մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 1-ին կիսամյակում հատկացնել 17 060,8 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Այլ ընթացիկ դրամաշնորհներ հոդվածով և 58 888,6 հազար դրամ՝ Այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածով:
  2. 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 և հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1,2 և 3 հավելվածների:
  3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հետ մշակել փոխհամագործակցության կարգ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

  • Քննարկվել է

    05.05.2017 - 02.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8819

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ