Add to favourites

Under development

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արմեն Վարդանյան 18.10.2019 13:25:03 «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում տրված <<զուգընկեր>>, 3-րդ հոդվածում՝ <<նախկին կամ ներկա զուգընկերների միջև>>, 8-րդ հոդվածում՝ <<նախկին/ներկա զուգընկերը>> ձևակերպումները հակասում են գործող օրենքի բովանդակային տամաբանությանը, որովհետև գործող օրենքի կարգավորման առարկան վերաբերում է բացառապես ընտանիքին, որը կազմում են հայր և մայր հանդիսացող ամուսինները, ընտանիքում նախկին կամ ներկա զուգընկեր չի կարող լինել, նույն նախկին կամ ներկա զուգընկերը կարող է լինել կամ ընտանիքի հայր կամ ընտանիքի մայր, որոնք ծնողներ են: Գործող օրենքի 4-րդ հոդվածով բացարձակապես ճիշտ և սպառիչ սահմանված հասկացություններում հստակ սահմանված են ընտանիքի անդամները, որոնց շարքում զուգընկեր ձևակերպում կամ տերմին չկա և չի կարող սահմանվել, որովհետև ՀՀ ԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 16-րդ հոդվածով սահմանված է Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են, ինչը ուղղակի նշանակում է, որ բնակչության վերարտադրման և պահպանման, մայրության գրավական հանդիսացող ընտանիքի հիմքը ծնողներն են, որպես ամուսիններ հանդես եկող՝ անձնագրով արական սեռի հայրը և անձնագրով իգական սեռի մայրը, որոնք վերարտադրման ու մայրության բնական և ավանդական ապահովողն են: Նախագծում զուգընկեր ձևակերպումը առաջին հայացքից տպավորություն կամ ընկալում է առաջացնում կամ ասոցացվում է <<ֆրանսիական ընտանիքի ընկեր>> վիճակի հետ, իսկ խորքային մասով բացարձակ անընդունելի է, որովհետև նախկին կամ ներկա զուգընկերը, որը ընտանքի անդամ չէ, չի ամրագրված ամուսնության կամ երեխայի ծնողները սահմանող օրենսդրությամբ և ամուսնության, ծննդի վկայականներով և այլն, կարող է լինել նաև ավանդական սեռական կողմնորոշում չունեցող և այլն, որի պարագայում Սահմանադրական պահանջը և պետության լինելիությունը, շարունակականությունը խաթարվում է՝ ստեղծելով Սահմանադրության կիառելիության խնդիր և հակասահմանադրական իրավիճակի նախադրյալներ: Ընդունվել է մասամբ, սահմանումը կվերանայվի:
2 Հարություն Մանուկյան 19.10.2019 01:47:01 Որոշ ժամանակով հետաձգեք այս նախագիծը։Հասարակությունը պատրաստ չի այս նախագծին։Երեխայի վրա շատ ուժեղ ջղայնանալը համարվում է բռնություն?: Չի ընդունվել, հիմնավորված չէ նախագծի ընդունումը հետաձգելու առաջարկը: Ինչ վերաբերվում է երկրորդ դիտողությանը, ապա ՀՀ օրենսդրությամբ բարկանալը բռնություն չէ, բռնության ձևերը օրենքում սահմանված են:
3 Armen Hovhannisyan 19.10.2019 07:48:38 Vorpes HH qaxaqaci arajarkum em toxnel orenqy vonc ka etpes mna Տեսնել կետեր 1,2
4 Armen Hovhannisyan 19.10.2019 08:08:29 Arajarkum em het kangnel ayt chapazanc vat u vtangavor orenqic Չի ընդունվել, ներկայացված են իրարամերժ առաջարկություններ:
5 Armen Hovhannisyan 19.10.2019 08:08:29 Arajarkum em toxnel aynpes incpes vor ka Չի ընդունվել, օրենքում առկա են անճշտություններ, բացի այդ բացակայում են անհրաժեշտ որոշ կարգավորումներ:
6 Արա Զոհրաբյան 22.10.2019 19:03:55 Առաջարկել եք «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառել նաև «զուգընկեր»-ը, որի տակ նախարարությունը հասկանում է «միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ: «Զուգընկեր» եզրույթի ներմուծումն ազգային իրավական համակարգ ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և Ընտանեկան օրենսգրքին, այլև փաստացի ենթադրում է ընտանեկան իրավահարաբերությունների նոր սուբյեկտների ճանաչում, որոնք կարող են լինել նաև նույնասեռ անձինք։ Ընտանիքը սահմանադրորեն բացառապես տղամարդու և կնոջ կամավոր միություն է։ Առաջարկում եմ նախագծից հանել այդ հասկացությունը: Հ.Գ. ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն։ Տեսնել 5-րդ կետը:
7 Արա Զոհրաբյան 22.10.2019 19:06:55 Նախարարության կողմից առաջարկվել է ապաստարանների հիմնադրման իրավունքը վերապահել նաև առևտրային կազմակերպություններին: Ապաստարանները հաստատություններ են, որոնցում քննարկվող օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեղավորվում են ընտանիքում բռնությունից տուժածները։ Այս հաստատությունները մարդասիրական և բարեսիրական բնույթ ունեն և կատարում են որոշակի հանրօգուտ սոցիալական գործառույթ, որն ուղղակիորեն կապված է մարդու անձական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների գաղտնիության և անգամ կյանքի և առողջության պահպանման իրավունքների հետ։ Ուստի՝ ակնհայտ է, որ ապաստարանների հիմնադիրները չեն կարող լինել շահույթ հետապնդող սուբյեկտները։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նաև առևտրային կազմակերպություններին տալ ապաստարաններ հիմնադրելու իրավունք, ինչը հղի է սույն կարևոր սոցիալական գործառույթի առևտրայնացմամբ և կոռուպցիայի ու չարաշահումների համար պարարտ հող է ստեղծում՝ դրանից բխող հետևանքներով։ Առաջարկում եմ հանել այդ հատվածը: Նման առաջարկ չի եղել: Առաջարկությամբ հստակեցվում է ապաստարանի կարգավիճակը որպես ոչ առևտրային կազմակերպություն:
8 Արա Զոհրաբյան 22.10.2019 19:06:55 Նախարարությունն առաջարկել է փոխել և արդյունքում հանել հետևյալ դրույթը՝ «ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի»: Նախագիծն ընդունելու դեպքում ծնողներ ունեցող երեխաներին հնարավորություն կունենան առանց ծնողների տեղավորել ապաստարանում: Մինչդեռ գործող օրենքով առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ կարող է երեխան տեղավորվել ապաստարանում: Առաջարկում եմ հանել այս հատվածը: Դիտողությունը հասկանալի չէ:
9 Gvidon Simonyan 24.10.2019 11:42:17 Օրենքը թողեք այնպես, ինչպես կա: Դիտարկումը հիմնավորված չէ:
10 Nvard Manasyan 28.10.2019 11:57:21 հոդված 15 կետ 1, <<պաշտպսնության>> փոխարեն <<պաշտպանության>> Ընդունվել է:
11 Nvard Manasyan 28.10.2019 11:58:19 Հոդված 15 կետ 9 <<անձնաց>> փոխարեն <<անձանց>> Ընդունվել է:
12 Nvard Manasyan 28.10.2019 12:02:36 Հոդված 2, 3, 5, 8 լրջագույն փոփոխություններ են ներառում և ըստ էության օրենքը այդպիսով կդառնա ավելի ներառական: Բացի այդ, երեխան դիտրակվում որպես առանձին սուբյեկտ անգամ եթե բռնության անմիջական կողմերը այլոք են: Ընդունվել է:
13 Տիգրան Սարաֆյան 30.10.2019 09:19:10 բնականաբար Արա Զոհրաբյանի ասածները ձեզ համար ընդունելի չեն, հանել նախագիծը քննարկումից, Չի ընդունվել, բոլոր առաջարկությունները պարզաբանվել են:
14 Տիգրան Սարաֆյան 30.10.2019 09:19:23 բնականաբար Արա Զոհրաբյանի ասածները ձեզ համար ընդունելի չեն, հանել նախագիծը քննարկումից, Չի ընդունվել, բոլոր առաջարկությունները պարզաբանվել են:
15 Տիգրան Պետրոսյան 30.10.2019 17:47:45 Ընտանիքը հայ մարդու գոյության հիմքն է, ազգի զարգացման գրավականը! Այն միշտ կարգավորված է եղել, ինքնակազմակերպվել է դարերով! Հանգիստ թողեք Հայ ընտանիքը! Հայ ընտանիքներում, ինչպես և ցանկացած ազգի ընտանիքում լինում է բռնություն, այդ թվում՝ մահվան ելքով: Օրենքն ուղղված է դեպքերի կանխարգելմանը:
16 Հակոբ Աբրահամյան 31.10.2019 19:33:55 Ո՞րն է այս օրենսդրական փոփոխության հիմնական նպատակը, վերջնանպատակը: Ինչո՞վ է պայմանավորված անվանումից ընտանեկան համերաշխության վերականգնման մասը հանելը: Եթե առաջ այս օրենքը գոնե հիմնավորում էին, իբր թե այն միտված է հենց ընտանեկան համերաշխության բարելավմանը, ապա ո՞րն է այժմ հիմնավորումը: Հայոց ընտանիքը մեր ազգի պահպանման հիմքն է միշտ եղել: Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է: Եվ համերաշխությունն ու համակեցությունը ընտանիքում վերին արժեք են: Միանշանակ դեմ եմ այս նախագծին և խնդրում եմ հանել այն շրջանառությունից և այլևս այս հարցին չանդրադառնալ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով: Կարևորվում են ընտանիքում բռնության միջավայրի վերացման և կանխարգելման, բռնության տարբեր դրսևորումների բացահայտման, բռնության գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման և բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով և անվտանգ կեցության պայմաններ ապահովելու խնդիրները:
17 Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 Ընտանեկան բռնությունն ինքնին կանանց նկատմամբ գենդերային խտրականության դրսեւորման ձեւ է. «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա ստեղծված կոմիտեն իր №19 կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ ընդհանուր բնույթի առաջարկով (տես http://www.un.org/womenwatch/daw/cedaw/recommendations/recomm.htm) արձանագրել է, որ գենդերային բռնությունը անհամաչափ ազդեցություն ունի կանանց վրա, ուստի դրա դեմ պայքարելիս պետք է հստակորեն հաշվի առնել գենդերային առանձնահատկությունները: Այս մոտեցումը արտահայտել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք նախադեպային գործերով (տես http://hudoc.echr.coe.int/app/conversion/pdf/?library=ECHR&id=001-92945&filename=001-92945.pdf)։ Իր հերթին «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան նույնպես սահմանում է, որ պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական եւ այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` յուրաքանչյուր անձի, հատկապես` կանանց, բռնությունից զերծ մասնավոր եւ հանրային կյանքով ապրելու իրավունքը ապահովելու եւ պաշտպանելու ուղղությամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 2-րդ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները» վերտառությամբ հոդվածը համալրել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով. «2. Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին օրենսդրությունը հիմնված է օրինականության, հավասարության եւ խտրականության բացառման, տուժողակենտրոն մոտեցման (ընտանեկան բռնության ենթարկված անձանց շահերի պաշտպանության առաջնայնության), գենդերային զգայունության սկզբունքների հիման վրա: Գենդերային զգայունության չափորոշիչները սահմանված են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով: 3. Գենդերային հիմքով բռնությունից կանանց պաշտպանելուն եւ այն կանխելուն ուղղված այնպիսի հատուկ միջոցների ընդունումը, որոնք չեն վերաբերում տղամարդկանց, չի հանդիսանում խտրականության դրսեւորման ձեւ:»։ Չի ընդունվել , օրենքը վերաբերվում է ընտանիքում կատարված բռնություններին: Առաջարկվող փոփոխությունն ունի ավելի լայն իմաստ և այս օրենքի կարգավորման շրջանակից դուրս է:
18 Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը» որպես ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունք հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ «ավանդական արժեքներ» հասկացության սահմանումը ՀՀ իրավական որեւէ փաստաթղթում առկա չէ: «Ավանդական արժեք» եզրույթն իրավական կատեգորիա չէ, ուստի իրավակիրառ գործունեության մեջ անհնար է մասնավորեցնել այդ եզրույթի բովանդակության շրջանակը, քանի որ այն ուղղակիորեն կապված է սուբյեկտիվ ընկալման հետ եւ յուրաքանչյուր դեպքով՝ կախված իրավահարաբերության սուբյեկտների անձնական հատկանիշներից, իրավագիտակցության մակարդակից, կրթվածության աստիճանից եւ այլ հանգամանքներից, ավանդական արժեքների շրջանակն ու բովանդակությունը միանգամայն տարբեր կերպ է մեկնաբանվում, ինչը գործնականում հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտման եւ մարդու մի շարք հիմնարար իրավունքների ոտնահարման: Այն նաեւ հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին եւ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ հոդվածի ա) կետով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք սույն Նախագծի շրջանակներում կարգավորել նաեւ այդ հարցը։ Չի ընդունվել:
19 Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Ընտանիքում բռնություն Է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաեւ անտեսումը, վերահսկող վարքագիծը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջեւ:»: Առաջարկում ենք Նախագծում տեղ գտած սահմանմանն ավելացնել հետեւյալ արտահայտությունը՝ այն առավելապես միջազգայնորեն ընդունված սահմանմանը համապատասխանեցնելու նպատակով. «, անկախ նրանից՝ արդյոք բռնարարը բնակվում է կամ բնակվել է բռնության ենթարկված անձի հետ նույն բնակարանում, թե՝ ոչ։»: Ընդունվել է և համապատասխան կետը կխմբագրվի:
20 Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 Խիստ կարեւոր է ընտանեկան բռնությունն ինքնին քրեականացնել ներպետական օրենսդրությամբ։ Ուստի առաջարկում ենք նախաձեռնել համալիր օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ ներառելով նաեւ քրեադատավարական օրենսդրության փոփոխություն։ Հարցին անդրադարձ կկատարվի ավելի ուշ:
21 Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 Ինչպես Օրենքում, այնպես էլ Նախագծում սեռական բռնության առանձին դրսեւորումներ ներառված չեն։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է ներառել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 38 եւ 40-րդ հոդվածներում նկարագրված՝ կանանց սեռական օրգանների խեղման, անդամահատման եւ սեռական հետապնդմանն ուղղված հանցավոր գործողությունները, որոնց վերաբերյալ իրավակարգավորումներ գործող քրեական օրենսգիրքը նույնպես չի նախատեսում: Դրանք կարելի է ավելացնել կամ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխում կամ ընտանեկան բռնության հանցագործությունների մասով ներառվելիք առանձին գլխում։ Չի ընդունվել:
22 Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 Հիմք ընդունելով «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաեւ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կարգավորումները՝ առաջարկում ենք որպես հոգեբանական բռնության առանձին դրսեւորում ներառել կնոջը հղիության արհեստական ընդհատմանը հարկադրելը կամ կնոջ կամ աղջկա բնականորեն վերարտադրելու կարողությունը կորցնելուն կամ դրան հանգեցնող վիրահատության կատարմանը հարկադրելը։ Միաժամանակ առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում։ Առաջարկությունը կներկայացվի իրավաբանների քննարկմանը:
23 Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետի համաձայն՝ հոգեբանական բռնությունը սահմանվում է որպես դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը։ Բռնություն համարվելու համար, անշուշտ, սպառնալիքները չպետք է լինեն անիրատեսական, սակայն դրանց իրական լինելու պայմանը սահմանման մեջ ներառելը կարող է անհամաչափ բեռ դնել բռնության ենթարկված անձի համար՝ հիմնավորելու սպառնալիքների իրական լինելը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով կարգավորել այդ հարցն ու համապատասխան փոփոխություններ կատարել Օրենքում։ Չի ընդունվել, pարզ չէ, ինչ ցուցիչների կիրառմամբ հնարավոր է չափել սպառնալիքների իրականությունը:
24 Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ կետով, որով սահմանվում է «վերահսկող վարքագիծ» հասկացությունը։ Առաջարկում ենք հասկացության սահմանման մեջ ներառել նաեւ, որ վերասկող վարքագիծ է համարվում նաեւ անձի վարքագիծը կամ գործողությունները վերահսկելը եւ կառավարելը՝ դրանք սեփական պատկերացումներին, ցանկություններին եւ կամքին համապատասխանեցնելու նպատակով՝ անձի անօգնական վիճակն օգտագործելով, շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով։ Չի ընդունվել: Օրենքում սահմանումը սպառիչ է:
25 Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 Առաջարկում ենք Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 7-րդ կետով, որով կամրագվի հետամտումը՝ որպես բռնության տեսակ. «Հետամտումը՝ դիտավորությամբ շարունակաբար անձին հետապնդելը կամ սպառնալից գործողություններ կատարելը, այդ թվում՝ ֆիզիկապես կամ հեռախոսային, նամակագրական, էլեկտրոնային եղանակով կամ սոցիալական ցանցերով կամ կապի այլ միջոցներով սպառնալիքներ հնչեցնելը, որոնք անձի մոտ վախ են հարուցում սեփական անձի կամ ընտանիքի անդամների, իր խնամքին գտնվող անձանց՝ այդ թվում՝ երեխաների կամ ազգականների անվտանգության կամ կյանքին եւ առողջությանը հնարավոր վնաս պատճառելու համար։»։ Ընդունվել է: