Add to favourites

Under development

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրից հանել «ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» բառերը:

Հոդված 2Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասից հանել  «ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման,» բառերը:

Հոդված 33-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտանիքում բռնություն Է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, վերահսկող վարքագիծը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջև:»:

Հոդված 43-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«6) վերահսկող վարքագիծ՝ դիտավորությամբ կատարվող գործողություններ, որոնք ուղղված են անձին ենթակայության տակ պահելուն և/կամ նրան աջակցության տարբեր աղբյուրներից (միջոցներից) մեկուսացնելուն, նրանց ռեսուրսները և միջոցները բացառապես անձնական շահի համար օգտագործելուն, վարքագծի ամենօրյա վերահսկողություն իրականացնելու միջոցով կախվածության մեջ դնելուն:»: 

Հոդված 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում լրացնել նոր՝ գ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«գ. զուգընկեր` միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ.»:

Հոդված 6.  4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը  շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

2) աջակցության կենտրոն՝ սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կամ պետական ոչ առևտրային կազմակերպություն. 

Հոդված 7. 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հանել բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, բառերը: 

Հոդված 8.  7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ կամ նախկին/ներկա զուգընկերը բռնություն է կիրառել, այդ թվում՝ երեխայի ներկայությամբ, ինչպես նաև առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կամ զուգընկերոջ կյանքի և առողջության ապահովման կամ երեխայի առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում:»:

Հոդված 9. 7-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անհետաձգելի միջամտության որոշումը նույն անձի կողմից վերացվում է մինչև դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքում:»:

Հոդված 10.  7-րդ հոդվածի 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11.  8-րդ հոդվածի՝

  1. 5-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

8) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում բռնություն գործադրած անձը  պարտավոր է անցնել ռեաբիլիտացիա /վերականգնում/:,

  1. 10-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: 

Հոդված 12. 10-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13.  11-րդ 1-ին մասի՝

  1. 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Կանխարգելիչ հաշվառման վերցված անձի վերահոսկողությունն իրականացնում է ոստիկանության իրավասու ծառայողը՝ ոստիկանության պետի հրամանով սահմանած կարգով:

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ շմբագրությամբ.

3. Ոստիկանության իրավասու ծառայողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում պարբերաբար, բայց ոչ ուշ քան ամիսը մեկ անգամ հանդիպում է ունենում հաշվառման վերցված և ընտանեկան բռնություն գործադրած անձի հետ և բացատրական աշխատանքներ իրականացնում: 

Հոդված 14. 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2.Ընտանեկան բռնություն գործադրած անչափահաս անձը, եթե նրա արարքում բացակայում են հանցակազմի հատկանիշներ, ուղղորդվում է ոստիկանության կողմից անչափահասների հանցավորության կանխարգելման բնագավառում վերականգնողական ծրագրերի իրականացման ծառայություն: Ծառայության գործառույթները և ուղղորդման կարգը սահմանում է ոստիկանությունը՝ ՀՀ կառավարության որոշմամբ: 

Հոդված 15. 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

1. Ընտանեկան բռնության կանխարգելումը և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում  իրականացնում են`

1) սոցիալական  պաշտպսնության ոլորտում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Լիազոր մարմին).

2) բնակչության անվտանգության պաշտպանության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.

3) կրթության ոլորտում՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը

4) առողջապահության ոլորտում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը

Ինչպես նաև՝

5) խնամակալության և հոգաբարձության մարմինները.

6) աջակցության կենտրոնները,

7) ապաստարանները,

8) անչափահասների հանցավորության կանխարգելման բնագավառում վերականգնողական ծրագրերի իրականացման ծառայությունները,

9) բռնութուն գործադրած անձնաց ռեաբիլիտացիոն կենտրոնները: 

Հոդված 16. 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ 

1.5-րդ կետը շարադրել հետևալ խմբագրությամբ.

5) կնքում է ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ ապաստարանի ֆինանսավորման պայմանագիր՝ կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա, վերահսկողություն է իրականացնում իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների գործունեության նկատմամբ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների օգտագործման մասով.

  1. 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
  2. ավելացնել նոր՝ 12-րդ կետ հետևյալ բավանդակությամբ.

12) համակարգում է բռնության ենթարկված անձանց  ուղղորդման գործընթացը:

Աջակցության նպատակով բռնության ենթարկված անձանց ուղղորդման ընթացակարգը հաստատվում է ՀՀ կառավարության որոշմամբ:: 

Հոդված 17. 15-րդ հոդվածի 1-ին մասի՝ 

  1. 2-րդ կետից հանել ինչպես նաև բառերը, իսկ նրանց հետ բառերից հետո լրացնել , հանցավորության կանխարգելման բնագավառում վերականգնողական ծրագրերի շրջանակում կազմակերպում է բռնություն գործադրած անչափահասների վերակակնգնումը բառերը:

2.. 3-րդ կետում նախադասության 2-րդ մասը՝ ուղղորդում է բառերից հետո, շարադրել հետևյալ խմբագրությամբ ՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետով նախատեսված դեպքերում  բռնություն գործադրած և վերականգնման կարիք ունեղցող անձնաց ռեաբիլիտացիոն կենտրոն, 

Հոդված 17. 20-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 1. Ապաստարանը ոչ առևտրային կազմակերպություն է, որը  հիմնադրվում է Լիազոր մարմնի, կամ տեղական ինքնակառավարման մարմնի,  կամ իրավաբանական անձանց կողմից:,

 

2.5-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. 

5.Անձին, իր համաձայնությամբ, ապաստարան կարող են ուղղորդել՝

1) Լիազոր մարմինը՝ այլ մարմիններից և կազմակերպություններից ստացած տեղեկության հիման վրա.

2) ոստիկանությունը՝ բռնության ենթարկված անձի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի դեպքում.

3) աջակցության կենտրոնը՝  տարածքային մարմնի եզրակացության հիման վրա:

Անձին ապաստարան ուղղորդելու որոշումը պետք է լինի պատճառաբանված: 

Հոդված 18.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    17.10.2019 - 01.11.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 28138

Print

Suggestions

Ստելլա Չանդիրյան

01.11.2019

Առաջարկում ենք սույն օրենսդրական փոփոխությունների շրջանակներում կատարել փոփոխություն նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ «ապաստարանում տեղավորված ընտանիքում բռնության ենթարկված անձի գտնվելու վայրը հրապարակելը» իրավախախտման սուբյեկտների թվում ավելացնել նաեւ ընտանեկան բռնության ենթարկված եւ (կամ) նրանց խնամքի տակ գտնվող անձանց, քանի որ գործնականում չի բացառվում, որ առավելապես նշված անձանց կողմից են նաեւ այդ տեղեկությունները հայտնի դառնում։

Ստելլա Չանդիրյան

01.11.2019

Առաջարկում ենք նախազգուշացումը որպես պաշտպանության միջոց հանել Օրենքի ձեւակերպումներից, քանի որ ընտանեկան բռնության դեպքերը պահանջում են կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: Ձեւավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ նախազգուշացման կիրառումը որպես պաշտպանության միջոց շուրջ 2,5 անգամ գերազանցում է անհետաձգելի միջամտության որոշումների նկատմամբ, մինչդեռ նախազգուշացումը չի ենթադրում շոշափելի միջամտություն բռնության իրավահարաբերություններին, իսկ բռնության ենթարկված անձը շարունակում է մնալ բռնության անմիջական տիրույթում, որում կարող են առկա լինել վերջինիս կյանքի եւ անվտանգության համար իրական սպառնալիքներ: Ընտանեկան բռնության դեմ շոշափելի եւ արդյունավետ պայքար ծավալելու խնդիրը լավագույնս կարող է լուծվել, եթե բռնություն գործադրած անձը գիտակցի եւ անմիջականորեն կրի բռնության բացասական հետեւանքները, ինչը չի կարող ապահովել նախազգուշացման միջոցը: Գործնականում նախազգուշացումը չի ապահովում հետագա բռնության կանխարգելումը եւ որեւէ կերպ չի երաշխավորում տուժողների անվտանգությունը:

Ստելլա Չանդիրյան

01.11.2019

Առաջարկում ենք Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 7-րդ կետով, որով կամրագվի հետամտումը՝ որպես բռնության տեսակ. «Հետամտումը՝ դիտավորությամբ շարունակաբար անձին հետապնդելը կամ սպառնալից գործողություններ կատարելը, այդ թվում՝ ֆիզիկապես կամ հեռախոսային, նամակագրական, էլեկտրոնային եղանակով կամ սոցիալական ցանցերով կամ կապի այլ միջոցներով սպառնալիքներ հնչեցնելը, որոնք անձի մոտ վախ են հարուցում սեփական անձի կամ ընտանիքի անդամների, իր խնամքին գտնվող անձանց՝ այդ թվում՝ երեխաների կամ ազգականների անվտանգության կամ կյանքին եւ առողջությանը հնարավոր վնաս պատճառելու համար։»։

See more