Add to favourites
«Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
2 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 15.10.2019 14:50:04 | <<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով` ՀՀ կառավարությունը սահմանում է ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների թույլատրելի՝ առևտրային չափաքանակ չհանդիսացող չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների), ինչը նշանակում է որ խնդրի ամբողջական կարգավորման նպատակով անհրաժեշտ է այդ չափաքանակների սահմանումը ոչ միայն ԵԱՏՄ անդամ, այլև երրորդ երկրների համար, հետևաբար անհրաժեշտ է որոշման նախագծում առանձին հավելվածով սահմանել երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների քանակների թույլատրելի սահմանաչափերը: Հաշվի առնել, որ որոշման նախագծի նախաբանում նշված իրավական հղմամբ` ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձև հաստատելու լիազորություն ՀՀ կառավարությանը վերապահված չէ, հետևաբար որոշման նախագծի հղման մեջ անհրաժեշտ է լրացնել այդ ձևը հաստատելու լիազորության իրավական հիմքը կամ որոշման նախագծից հանել նշված ձևը հաստատելու վերաբերյալ դրույթները կամ հարցը լուծել փաթեթային /նշված ձևը հաստատելու լիազորությունը վերապահել առանձին՝ օրենքի համապատասխան նախագծով/՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-2-րդ հոդվածները: | Հայտնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման չափաքանակները սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. N 107 որոշմամբ, իսկ ինչ վերաբերվում է <<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հնարավորությանը՝ ազգային օրենսդրությամբ առավել խիստ նորմ սահմանելուն, ապա հայտնում ենք, որ ներկայումս նպատակահարմար ենք համարում նշված դրույթին համապատասխան Նախագծով սահմանվող չափաքանակները տարածել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների ներմուծման նկատմամբ : Մյուս կողմից, հայտնում ենք, որբ Նախագծով սահմանվում է ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման օրինակելի ձևը : | Ընդունվել է ի գիտություն: |