Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը:

  • Discussed

    14.10.2019 - 29.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Security, State revenue, Cultural, Economy, Transport, Financial, Economical, Emergency situations, Public service

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8878

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

15.10.2019

<<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով` ՀՀ կառավարությունը սահմանում է ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների թույլատրելի՝ առևտրային չափաքանակ չհանդիսացող չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների), ինչը նշանակում է որ խնդրի ամբողջական կարգավորման նպատակով անհրաժեշտ է այդ չափաքանակների սահմանումը ոչ միայն ԵԱՏՄ անդամ, այլև երրորդ երկրների համար, հետևաբար անհրաժեշտ է որոշման նախագծում առանձին հավելվածով սահմանել երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների քանակների թույլատրելի սահմանաչափերը: Հաշվի առնել, որ որոշման նախագծի նախաբանում նշված իրավական հղմամբ` ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձև հաստատելու լիազորություն ՀՀ կառավարությանը վերապահված չէ, հետևաբար որոշման նախագծի հղման մեջ անհրաժեշտ է լրացնել այդ ձևը հաստատելու լիազորության իրավական հիմքը կամ որոշման նախագծից հանել նշված ձևը հաստատելու վերաբերյալ դրույթները կամ հարցը լուծել փաթեթային /նշված ձևը հաստատելու լիազորությունը վերապահել առանձին՝ օրենքի համապատասխան նախագծով/՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-2-րդ հոդվածները:

See more