Add to favourites
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
8 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 04.10.2019 13:29:31 | Ռազմավարության 12-րդ էջում նշված 7 ռազմավարական առաջնահերթություններում լրացնել հետևյալ առաջնահերթություները՝ բարձրացնել գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի առողջության ապահովման մակարդակը. ապահովել հանրապետությունում կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակը. բարձրացնել պարենային ինքնաբավության ապահովման մակարդակը: | Ռազմավարության նախագծում նշված հարցերին անդրադարձ է կատարվել ինչպես «Գյուղատնտեսության ոլորտի զարգացման մարտահրավերներն ու խնդիրները», այնպես էլ «Առաջնահերթությունները, առաջադրված խնդիրները եվ դրանց լուծմանն ուղղված միջոցառումները» բաժիններում: Մասնավորապես, «Գյուղատնտեսության ոլորտի զարգացման մարտահրավերներն ու խնդիրները» բաժնի «9.Պարենային անվտանգության ապահովում» (էջ 23) և «10.Սննդամթերքի անվտանգության ցածր մակարդակը» (էջ 24) մասերում, «Առաջնահերթությունները, առաջադրված խնդիրները եվ դրանց լուծմանն ուղղված միջոցառումները» բաժնի «3. Բարելավել պարենային անվտանգությունը եվ սնուցումը» (էջ 45), «2.Ապահովել սննդամթերքի անվտանգությունը» (էջ 41) մասերում: | Ընդունվել է ի գիտություն: Տրվում է պարզաբանում: |
2 | Տիգրան Սարաֆյան 09.10.2019 15:31:40 | Գրված է նախագիծ որը հեռու է մեր այսօրվա գյուղ. իրականությունից, այս զգայուն ոլորտի խնդիրների բացահայտումը պատշաճ չի իրականացված, հանել նախագիծը և վերախմբագրել ոլորտից հասկացող մասնագետների հետ, | «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը նախապատրաստվել է համառոտ և ամբողջական տարբերակներով՝ երկու լեզվով (հայերեն, անգլերեն): Ռազմավարության մշակման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչությունների մասնագետների հետ իրականացվել են ներքին քննարկումներ, և հուլիս ամսին կազմակերպվել է քննարկում շահագրգիռ և դոնոր կազմակերպությունների (ՀԲ, ԵՄ, ADA, SDC, FAO, USAID, USDA, UNDP, KFW, CARD, UNHCR, WFP և այլն) հետ: Միաժամանակ նախագիծը քննարկելու նպատակով հանդիպումներ են կազմակերպվել ոլորտի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, ֆերմերների և գյուղատնտեսական ոլորտի գիտության ներկայացուցիչների և այլ պատասխանատուների հետ: | Ընդունվել է ի գիտություն: Տրվում է պարզաբանում: |
3 | ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարություն 18.10.2019 11:07:20 | Հավելված 1-ում SWOT վերլուծության Թույլ կողմեր հատվածում` Գյուղատնտեսություն և պարեն բաժնում առաջարկում ենք ավելացնել՝ «Արոտավայրերի և խոտհարքների կառավարման օրենսդրական կարգավորումների բացակայություն, արոտավայրերի և խոտհարքների անկանոն շահագործում»: | Օրենսդրական դաշտը կարգավորվում է ՀՀ հողային օրենսգրքով, ՀՀ կառավարության 14.04.2011 թ.-ի N 389-Ն և 28.10.2010 թ. N 1477-Ն որոշումներով և այլ իրավական ակտերով։ Միաժամանակ, Նախագծի հավելված 1-ում SWOT վերլուծության հատվածում «Թույլ կողմեր» հատվածի 5-րդ կետում «Հողերի նպատակային օգտագործման ցածր մակարդակ» դրույթը արդեն իսկ ենթադրում է արոտավայրերի և խոտհարքների անկանոն շահագործումը։ | Ընդունվել է ի գիտություն: Տրվում է պարզաբանում: |
4 | ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարություն 18.10.2019 11:07:20 | Հավելված 1-ում SWOT վերլուծության Վտանգներ հատվածում` Գյուղատնտեսություն և պարեն բաժնում առաջարկում ենք ավելացնել՝ «Արոտավայրերի և խոտհարքների անկանոն շահագործումը և համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակաությունը կհանգեցնեն արոտավայրերի և խոտհարքների էկոլոգիական և տնտեսական խնդիրների սրմանը՝ վտանգելով երկրի պարենային անվտանգությունը»: | Նախագծի հավելված 1-ում SWOT վերլուծության «Վտանգներ» հատվածի «Գյուղատնտեսություն և պարեն» բաժնում ներառված է «Գյուղատնտեսական չօգտագործվող հողերի ավելացում» դրույթը, ինչը և հետևանք է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի անկանոն շահագործման և ոչ նպատակային օգտագործման։ | Ընդունվել է ի գիտություն։ Տրվում է պարզաբանում |
5 | ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարություն 18.10.2019 11:07:20 | Ութերորդ բաժնում (Միջազգային կազմակերպությունների աջակցության և աշխատանքների համակարգման ոչ արդյունավետ կառուցակարգեր) առաջարկում ենք ավելացնել հետևյալ պարբերույունը․ «2018թ․ հիմադրվել է «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը», որի նպատակն է համակարգել ծրագրային գործողությունները, բացահայտել հնարավոր համագործակցային ոլորտները, իրականացնել համատեղ ծրագրեր, ինչպես նաև սռաջարկություններ ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններին՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական և գերատեսչական, բաց կամ անկատար օրենքները և որոշումները լրացնելու կամ փոփոխելու, ինչպես նաև համապատասխան հայեցակարգերի մշակելու և ընդունելու վերաբերյալ։ Հարթակի աշխատանքներում ներգրավված են մի շարք միջազգային, պետական և տեղական կառույցներ, որոնք 2019 թվականին նախաձեռնել են ՀՀ բնական կերհանդակների կառավարման հայեցակարգի մշակման գործընթացը»: | Նախագծի ութերորդ բաժնում ներկայաված են արդեն իսկ իրականացված և արդյունքային ցուցանիշներով ծրագրեր։ Հաշվի առնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, ընթացիկ իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը չի ներառվել նախագծում։ | Ընդունվել է ի գիտություն։ |
6 | ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարություն 18.10.2019 11:07:20 | Հավելված 2-ում Թիրախային ցուցանիշների Հողեր բաժնում Գյուղատնեսական նշանակության հողերի՝ մասնավորապես արոտավայրերի և խոտհարքների թիրախային ցուցնիշների ցանկում ավելացնել որակական ցուցանիշներ՝ օրինակ արտադրողականություն, դեգրադացման աստիճան և այլն | Նախագծի հավելված 2-ի թիրախային ցուցանիշների «Հողեր» բաժնում գյուղատնտեսական նշանակության բոլոր հողերի համար ներկայացված են միայն քանակական ցուցանիշներ։ | Ընդունվել է ի գիտություն: Տրվում է պարզաբանում: |
7 | ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարություն 18.10.2019 11:07:20 | Էջ 39-ում Առաջադրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները բաժնի 1.1. կետում (Նվազեցնել չօգտագործվող հողատարածքները և զարգացնել հողային շուկան) առաջարկում ենք ավելացնել հետևյալ կետը՝ «Կարգավորել արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանը նպաստող իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը»: | Նախագծի «Առաջադրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները» բաժնի 1.1 կետը վերաբերվում է միայն չօգտագործվող հողերի շրջանառության մեջ ներգրավմանը և հողային շուկայի զարգացմանը։ | Ընդունվել է ի գիտություն: Տրվում է պարզաբանում: |