Add to favourites

Under development

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 6-ՐԴ ԳԼՈՒԽՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ  6-ՐԴ ԳԼՈՒԽՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

 Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով ներդնել պետական գույքի օտարման էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգը։ Միաժամանակ, նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունը իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, որի ստեղծման և գործարկման պատասխանատուն կհանդիսանա Կոմիտեն և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 6-րդ բաժնի 6.6.-րդ կետի 2-րդ պարբերության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.4-րդ  կետի կատարումը։

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Պետական գույքի կառավարումն այժմ պահանջում է նոր մոտեցումների կիրառում, որոնց նպատակն է բարձրացնել պետական գույքի տնտեսական շրջանառության արդյունավետությունը և ավելացնել անշարժ գույքից ստացվելիք եկամուտները։

Պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման և սպասարկման ոլորտներում արդիական ձևեր և մեթոդներ չեն կիրառվում, տվյալ ոլորտներում չեն իրականացվում արդյունավետ և նպատակային ծրագրեր, նշված գործընթացների կազմակերպման համար չեն ներդրվում պրակտիկայում լայնորեն կիրառվող գործիքները (նկատի ունենք էլեկտրոնային աճուրդների կազմակերպումը, որակյալ գովազդի իրականացումը, միջնորդավորված բրոքերային կազմակերպությունների ներգրավումը և այլն)։ Պետության կողմից վարվող քաղաքականությունը պետական գույքի կառավարման ոլորտում վարչարարության պարզեցման ուղղությամբ դեռևս բավարար արդյունքներ չի ապահովում, այդ ոլորտում տարվող աշխատանքների մասին հանրային իրազեկման և թափանցիկ կազմակերպման մակարդակը չի համապատասխանում ներկայացվող պահանջներին, ապահովված չէ կառավարման գործընթացին առաջարկությունների հիման վրա հանրային մասնակցությունը, որի պատճառով չի գործում շահերի հավասարակշռության սկզբունքը, որը նախատեսում է տնտեսական արդյունավետության և սոցիալական պատասխանատվության տեսանկյունից երկկողմանի հիմնավորված արդար և մրցակցային դաշտ ապահովող որոշումների ընդունումը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների սահմանումը։

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացված նախագծով առաջարկվում է պետական գույքի օտարման և պետական գույքի վարձակալության տրամադրման նպատակով ներդնել էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համակարգ: 

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

 Իրավական ակտի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի պետական գույքը վաճառել և վարձակալության տրամադրել էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն կտա  ապահովել գործարքների թափանցիկությունը, հանրության լայն շրջանակներին տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև կնպաստի պետական գույքի վաճառքի արդյունավետության բարձրացմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք։

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

 

 

  • Discussed

    20.09.2019 - 05.10.2019

  • Type

    Decision

  • Area

    State property alienation

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8492

Print