Լրամշակման փուլում է
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 6-ՐԴ ԳԼՈՒԽՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ 6-ՐԴ ԳԼՈՒԽՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով ներդնել պետական գույքի օտարման էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգը։ Միաժամանակ, նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունը իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, որի ստեղծման և գործարկման պատասխանատուն կհանդիսանա Կոմիտեն և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 6-րդ բաժնի 6.6.-րդ կետի 2-րդ պարբերության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.4-րդ կետի կատարումը։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Պետական գույքի կառավարումն այժմ պահանջում է նոր մոտեցումների կիրառում, որոնց նպատակն է բարձրացնել պետական գույքի տնտեսական շրջանառության արդյունավետությունը և ավելացնել անշարժ գույքից ստացվելիք եկամուտները։
Պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման և սպասարկման ոլորտներում արդիական ձևեր և մեթոդներ չեն կիրառվում, տվյալ ոլորտներում չեն իրականացվում արդյունավետ և նպատակային ծրագրեր, նշված գործընթացների կազմակերպման համար չեն ներդրվում պրակտիկայում լայնորեն կիրառվող գործիքները (նկատի ունենք էլեկտրոնային աճուրդների կազմակերպումը, որակյալ գովազդի իրականացումը, միջնորդավորված բրոքերային կազմակերպությունների ներգրավումը և այլն)։ Պետության կողմից վարվող քաղաքականությունը պետական գույքի կառավարման ոլորտում վարչարարության պարզեցման ուղղությամբ դեռևս բավարար արդյունքներ չի ապահովում, այդ ոլորտում տարվող աշխատանքների մասին հանրային իրազեկման և թափանցիկ կազմակերպման մակարդակը չի համապատասխանում ներկայացվող պահանջներին, ապահովված չէ կառավարման գործընթացին առաջարկությունների հիման վրա հանրային մասնակցությունը, որի պատճառով չի գործում շահերի հավասարակշռության սկզբունքը, որը նախատեսում է տնտեսական արդյունավետության և սոցիալական պատասխանատվության տեսանկյունից երկկողմանի հիմնավորված արդար և մրցակցային դաշտ ապահովող որոշումների ընդունումը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների սահմանումը։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Ներկայացված նախագծով առաջարկվում է պետական գույքի օտարման և պետական գույքի վարձակալության տրամադրման նպատակով ներդնել էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համակարգ:
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի պետական գույքը վաճառել և վարձակալության տրամադրել էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն կտա ապահովել գործարքների թափանցիկությունը, հանրության լայն շրջանակներին տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև կնպաստի պետական գույքի վաճառքի արդյունավետության բարձրացմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք։
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
-
Քննարկվել է
20.09.2019 - 05.10.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի օտարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 8608
Տպել