Լրամշակման փուլում է
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 6-ՐԴ ԳԼՈՒԽՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.4-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ գլուխը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
..................... – ի N ..... - Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
- Սույն կարգով կանոնակարգվում են էլեկտրոնային աճուրդի միջոցով պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
- Էլեկտրոնային աճուրդով պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման գործընթացները կանոնակարգվում են «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների հիման վրա:
- Էլեկտրոնային աճուրդի համակարգը (այսուհետ՝ համակարգ) իր մեջ ընդգրկում է «Ինտերնետ»-ի տիրույթում http://www.e-auctions.am դոմենի անունով կայք, էլեկտրոնային սարքավորումներ, գործիքներ և ծրագրեր, որոնց միջոցով էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ընթացքում ավտոմատ եղանակով ընտրվում է աճուրդի հաղթողը:
- էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա է ցանկացած պետական գույք, այդ թվում անշարժ և շարժական, ինչպես նաև օգտագործման իրավունք (վարձակալություն)։
- էլեկտրոնային աճուրդով վարձակալության են տրամադրվում պետական մարմիններին ամրացված, այդ թվում պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը, որը պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների բավարարման համար օգտագործման որոշակի ժամանակահատվածում համարվում են ազատ կամ թերի ծանրաբեռնված։
- Պայմանագրի հիման վրա էլեկտրոնային աճուրդով օտարման, ինչպես նաև վարձակալության տրամադրման ենթակա է ցանկացած ոչ պետական գույք, այդ թվում անշարժ և շարժական, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
- Էլեկտրոնային աճուրդը կազմակերպում և անցկացնում է էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը:
- էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (կարիք ունի լրացուցիչ խմբագրման):
- էլեկտրոնային աճուրդի կազմակերպչի ղեկավարը համակարգում հրամանի համաձայն գրանցում է օգտվողներին, ինչպես նաև համապատասխան հրամանով սահմանում է համակարգից օգտվողների գործառույթները։
- Համակարգից օգտվողներն են՝
1) համակարգի շահագործման և դրանից օգտվելու թույլատվություն ունեցող անձիք,
2) աճուրդային հանձնաժողովը, որը հսկում է էլեկտրոնային աճուրդի անցկացման ամբողջ ընթացքը և համակարգի միջոցով հաղթողին ընտրելու հիման վրա, աճուրդի կայացման օրն, որոշում է ընդունում հաղթող մասնակցի վերաբերյալ, կազմում է այդ մասին արձանագրություն և ներկայացնում աճուրդի հաղթող մասնակցի ստորագրությանը, իսկ վճարումներն ամբողջությամբ կատարելուց հետո՝ կազմակերպչի ղեկավարի հաստատմանը: Աճուրդային հանձնաժողովը բաղկացած է առնվազն 5 անդամից:
3) աճուրդի համակարգողը, ով իրականացնում է համակարգում մասնակիցների գրանցումն ու դրա հաստատումը, ապահովում է նաև համակարգի միջոցով, սահմանված կարգի համաձայն, մասնակիցներին տեղեկությունների տրամադրումը և ընդունումը։ Աճուրդի համակարգողը չի կարող հանդիսանալ աճուրդային հանձնաժողովի անդամ։
- Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է աճուրդի կազմակերպչի էլեկտրոնային կայքում www.e-auctions.am (այսուհետ՝ կայք)՝ 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն), ինչպես նաև Կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում։
- Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.
1) աճուրդի իրականացման սկիզբը՝ տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը,
2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը),
3) աճուրդի կազմակերպչի գտնվելու վայրը (հասցեն), էլեկտրոնային կայքի հասցեն,
4) աճուրդի ձևը և անցկացման կարգը,
5) աճուրդի պայմանները, այդ թվում՝ գույքի անվանումը, գույքի նկատմամբ սահմանափակումները, եթե գույքն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը), շահագործման պատմությունը և (կամ) արտադրման տարեթիվը, լուսանկարները, (անհրաժեշտության դեպքում՝ տեսաձայնագրությունները), գույքի մեկնարկային գինը, գույքը վարձակալությամբ տրամադրելու դեպքում՝ այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև գույքի վիճակը բնութագրող այլ տեղեկություններ,
6) աճուրդին գրանցվելու և մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը,
8) էլեկտրոնային աճուրդի մասնակիցների գրանցման վերջնաժամկետը,
9) մասնակիցների կողմից գնային հայտերի ներկայացման սկիզբը՝ տարին, ամիսը, ամսաթիվ և ժամը,
10) էլեկտրոնային աճուրդի տևողությունը՝ ժամ, րոպե, որի ընթացքում որոշվում է ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը,
11) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, նվազագույն գնային հավելումի չափը, ինչպես նաև գնման գնի կամ վարձավճարի վճարման կարգը և ժամկետները,
12) էլեկտրոնային աճուրդին մասնակցության վճարի մեծությունը, վճարման կարգը և ժամկետները,
13) նախավճարի և մասնակցության վճարի փոխանցման հաշվեհամարները,
13) գույքն ուսումնասիրելու վայրը, ամսաթիվը և ժամանակը,
14) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու կարգը,
15) անշարժ գույքի օտարման դեպքում հողի կադաստրային արժեքը, վճարման կարգը և ժամկետները:
- Էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի, ինչպես նաև վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) վարձավճարի մեկնարկային գինը՝ որից սկսվում է յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդը, սահմանվում է համապատասխան իրավական ակտով՝ հաշվի առնելով սահմանված կարգի համաձայն տվյալ գույքի և տարածքի վարձավճարի գնահատված արժեքի մեծությունը։
- Աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ, առնվազն մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
- Համակարգում գրանցվելու և աճուրդին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ օտարերկրյա քաղաքացին` անձնագիր, իրավաբանական անձի դեպքում նաև հիմնադիր փաստաթղթեր (լիազորված անձի առկայության դեպքում՝ նաև լիազորագիր), (բոլոր դեպքերում էլ սկանավորված և ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ PDF ֆայլ), ինչպես նաև տալիս է հայտարարություն` մինչ աճուրդի սկիզբը գրանցման ներկայացված փաստաթղթերում փոփոխությունների առկայության դեպքում գրանցման համակարգ անմիջապես փոփոխությունները մուտքագրելու մասին (հայտարարություն Ձև N 1):
- Համակարգում գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով։
- Համակարգողը` մասնակցի գրանցումից հետո, ստուգում է մասնակցի կողմից գրանցման ընթացքում մուտքագրած տվյալներն ու ուղարկված ֆայլերը։ Մուտքագրած տվյալներն ու ուղարկված ֆայլերը գրանցման կարգին համապատասխանելու դեպքում համակարգողը հաստատում է տվյալ օգտվողի գրանցումը, չհամապատասխանելու դեպքում մերժում է գրանցումը` նշելով պատճառը, ինչի մասին մասնակիցն ավտոմատ ծանուցվում է էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով։
- Աճուրդին մասնակցելու համար համակարգում գրանցված անձը յուրաքանչյուր լոտի աճուրդին մասնակցելու համար վճարում է մասնակցության վճար և լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով աճուրդի նախավճար:
- Աճուրդի մասնակիցը նախավճարը կամ մասնակցության վճարն իրականացնում է առցանց բանկային հաշվեհամարով կամ բանկի մասնաճյուղ այցելելով և փոխանցում կատարելով։
- Մինչև յուրաքանչյուր աճուրդի ավարտը աճուրդի մասնակիցների անհատական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:
- Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդը սկսվում է հրապարակային ծանուցման հրավերով սահմանված ժամին։ Ընդ որում, մեկից ավելի լոտի աճուրդի կազմակերպման դեպքում հաջորդ լոտի աճուրդը սկսվում է նախորդ լոտի աճուրդն ավարտելուց հետո։
- Էլեկտրոնային աճուրդի սկիզբ չի կարող սահմանվել ժամը 15:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին: Եթե էլեկտրոնային աճուրդը սկսելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա էլեկտրոնային աճուրդը վերահայտարարված է համարվում տվյալ ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա նույն ժամին:
- Աճուրդի ընդհանուր տևողությունը սահմանվում է 3 րոպե, եթե աճուրդի ընդհանուր տևողության ընթացքում նոր քայլ չի կատարվում: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային առաջարկ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային առաջարկը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Եթե աճուրդի (ընդհանուր տևողության) ընթացքում որևէ քայլ կատարելու պահից հաշված մինչև 3 րոպեն լրանալը չի կատարվում նոր քայլ, ապա աճուրդը համարվում է ամփոփված, և վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցն ավտոմատ կարգով համակարգի միջոցով ընտրվում է հաղթող:
- Աճուրդի համակարգողն աճուրդային հանձնաժողովի կողմից հաղթող մասնակցի մասին որոշում կայացնելուց հետո, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն աճուրդի կայացման օրը համակարգի միջոցով ուղարկում է հաղթող մասնակցին, այն ստորագրելու և վաճառքի դեպքում՝ գնման գնի վճարման, իսկ վարձակալության տրամադրման դեպքում՝ վարձավճարի մեծության մասին համաձայնություն ստանալու համար։
- Աճուրդի հաղթող մասնակիցը գնման գնի կամ վարձավճարի վճարման պարտավորությունը սահմանված ժամկետում կատարելու մասին համաձայնությունը և ստորագրված աճուրդային արձանագրությունը, աճուրդի կայացման օրը մինչև աշխատանքային օրվա ավարտը, համակարգի միջոցով կամ առձեռն փոխանցում է կազմակերպչին:
- Աճուրդի կազմակերպիչը սույն կարգի 25-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև սահմանված ժամկետում գնման գնի կամ վարձավճարի վճարման մասին հավաստումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հաղթող մասնակցին համակարգի միջոցով տրամադրում է ընդունման-հանձնման ակտը։ Ընդ որում անշարժ գույքի օտարման դեպքում՝ նաև առքուվաճառքի պայմանագիրը ստորագրելու մասին առաջարկ, որտեղ նշվում է մնացած վճարումները և որոշակի պարտադիր գործողություններ կատարելու պահանջը։
- Օտարման ենթակա գույքի աճուրդի հաղթող մասնակիցը համակարգի միջոցով գրավոր առաջարկը ստանալուց հետո`
1) շարժական գույքի դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո պարտավոր է ներկայանալ գույքի գտնվելու վայր, հանձնման-ընդունման ակտը ստորագրելու և այն ընդունելու, սահմանված իրավունքի գրանցման դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցումը պարտադիր կատարելու պայմանով (գրավոր առաջարկ Ձև N 2)։
2) անշարժ գույքի դեպքում՝ եռամսյա ժամկետում առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո պարտավոր է ներկայանալ Կոմիտե առքուվաճառքի պայմանագիրը ստորագրելու և սահմանված կարգի համաձայն կատարել սեփականության իրավունքի գրանցում (գրավոր առաջարկ Ձև N 2.1)։
- Վարձակալության տրամադրվող գույքի աճուրդի հաղթող մասնակիցը համակարգի միջոցով առաջարկը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական մարմիններին ամրացված և պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի մեկ տարուց ավել ժամկետի դեպքում՝ պարտավոր է ներկայանալ Կոմիտե, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում՝ տվյալ կազմակերպություն վարձակալական պայմանագիր կնքելու և պայմանագրից բխող հետագա գործընթացն իրականացնելու համար (գրավոր առաջարկ Ձև N 2.2)։
- Աճուրդի հաղթող մասնակիցը սույն կարգի 25-րդ կետով առաջարկվող վճարումները կարող է իրականացնել առցանց բանկային հաշվեհամարով կամ բանկի մասնաճյուղ այցելելով և փոխանցում կատարելով։
- Աճուրդի կազմակերպիչը պարտավոր է տրանսպորտային միջոցների վաճառքի դեպքում սահմանված կարգով հանձնման–ընդունման ակտով տրանսպորտային միջոցը հաղթող մասնակցին հանձնելու հաջորդող աշխատանքային օրը գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայությանը։
- Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը վերադարձվում է անկանխիկ եղանակով բանկային փոխանցման միջոցով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից:
- Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե.
1) աճուրդին չի մասնակցել ոչ մի հավանական գնորդ կամ հավանական վարձակալ,
2) աճուրդում հաղթած մասնակիցը չի ստորագրել աճուրդային արձանագրությունը կամ օտարման դեպքում չի վճարել գնման գինը,
3) աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով,
4) տվյալ գույքի աճուրդի միակ մասնակիցը, որը վճարել է վճար և նախավճար, բայց չի կատարել մեկնարկային քայլ։
- Սույն կարգի 32-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նշված դեպքերում աճուրդի նախավճարի գումարը հետ չի վերադարձվում և այն ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
- էլեկտրոնային աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում աճուրդի կազմակերպչի կողմից էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կազմվելուց հետո, այդ մասին տեղեկատվությունը տեղադրվում է կազմակերպչի էլեկտրոնային կայքում:
- Համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում, աճուրդների անցկացումը կարող է կասեցվել, մինչև տեխնիկական անսարքությունների վերացումը, որոնց մասին աճուրդի կազմակերպիչը տեղեկացնում է տվյալ լոտի աճուրդի մասնակիցներին էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով։ Յուրաքանչյուր տեխնիկական անսարքության դեպքում կազմվում է տեղեկանք անսարքության պատճառների մասին և այն տեղադրվում է էլեկտրոնային մատյանում։ Տեղեկանքին կից ներկայացվում է համակարգը սպասարկող անձի եզրակացությունը։
- Տեխնիկական անսարքությունները վերացնելուց հետո աճուրդը շարունակվում է նույն պայմաններով։
- Աճուրդի համակարգողն աճուրդի անցկացման ընթացակարգը, համակարգի տեխնիկական անսարքության դեպքում՝ այդ մասին տեղեկանքը, աճուրդով վաճառքի կամ վարձակալության տրամադրման ենթակա լոտերի գնահատման հաշվետվությունները և աճուրդի արդյունքների մասին տեղեկատվությունը ներառում է էլեկտրոնային մատյանում:
- Էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում սահմանված կարգով կազմակերպվում է նոր էլե
-
Քննարկվել է
20.09.2019 - 05.10.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի օտարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 8606
Տպել