Add to favourites

Under development

«Մատուցվող խնամքի ծառայությունները՝ պետակլան վկայագրի միջոցով» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

              

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«     »   2019 թվականի N    -Ն 

 ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԳՐԻ ԳԻՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մատուցվող խնամքի ծառայությունները՝ պետակլան վկայագրի միջոցով

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասը և 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

       1) Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Պետական վկայագրերի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Պետական վկայագրի գինը սահմանվում է ՀՀ պետական բյուջեով համապատասխան ծառայության համար՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով, մեկ անձի հաշվարկով նախատեսված գումարի չափով:
  2. Սահմանել, որ` պետական վկայագիրը ֆինանսական, որոշակի վավերապայմաններով և ձևով փաստաթուղթ է, կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք, որն ունի որոշակի գին:
  3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2020 թվականի ընթացքում պետական վկայագրերի միջոցով երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիրը՝ համապատասխան հաշվարկներով։
  4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը ներկայացված փորձնական ծրագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2020 թվա­կանի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

____________-ի N ___-Ն որոշման

ԿԱՐԳ

 ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ  ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ  ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ   

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով վկայագիր տրամադրելու միջոցով՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ շահառու) համար խնամքի ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
  2. Յուրաքանչյուր շահառուի՝ իր գնահատված կարիքին համապատասխան, տրամադրվում է մեկ պետական վկայագիր:
  3. Պետական վկայագրի հիման վրա շահառուին խնամքի ծառայությունները տրամադրվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման համաձայն հավաստագրված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից:
  4. Պետական վկայագրի հիման վրա կազմակերպությունը տրամադրում է խնամք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված կարգով:
  5. Պետական վկայագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում: 

 1. ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ 

  1. Պետական վկայագրի միջոցով ծառայություն ստանալը ընտրում է շահառուն:
  2. Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ խնամակալության մարմինը խնամքի ծառայությունից օգտվելու նպատակով պետական վկայագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով դիմում է՝

1) երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրելու  դեպքերում՝ նախարարություն, որը պետական վկայագիրը տրամադրում է ՀՀ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված՝ երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացության հիման վրա.

2) երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու դեպքերում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմին (այսուհետ՝ ՍԱՏՄ).

3) տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամք (շուրջօրյա, տնային պայմաններում և ՍԱՏՄ) տրամադրելու դեպքերում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմին:

  1. Շահառուի դիմումը` 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգով, սույն կարգի 8-րդ կետում նշված կից փաստաթղթերը ստանալուց հետո ՍԱՏՄ-ն կամ՝ ՀՀ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան բաժինը սույն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպում է խնամքի տրամադրման գործընթացը՝ շահառուին տրամադրելով պետական վկայագիր: 

 III. ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԳՐԱՆՑՄԱՆ  ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 

  1. Հիմք ընդունելով տվյալ սոցիալականծառայություն տրամադրելու գործունեությունը լիազորված պետական մարմնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշմամբ սահմանած կարգով հավաստագրված կազմակերպության դիմումը նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պայմանագիր վկայագրով համապատասխան ծառայությունները տրամադրելու վերաբերյալ:
  2. Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է պետական վկայագրով ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկում (այսուհետ՝ ցանկ), որը հրապարակվում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը խզելու կամ նոր կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագիրը լուծվելու դեպքում:

 ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

  1. Պետական վկայագրի հետ մեկտեղ շահառուին տրամադրվում է սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկը:
  2. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, տրամադրված ծառայությունների դիմաց վճարում կատարելու նպատակով, կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տվյալներ տրամադրված ծառայության և տվյալ ծառայությունից օգտված անձանց անձնական տվյալների վերաբերյալ, կազմակերպության և շահառուի միջև կնքված հանձնման-ընդունման արձանագրությունը, վկայագրի հիման վրա տրամադրված ծառայության կատարողականը:
  3. Պետական վկայագրի հիման վրա տրամադրված ծառայության դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների շրջանակներում:
  4. Շահառուն ստանալով պետական վկայագիր, տրամադրված ցանկից ընտրում է իրեն անհրաժեշտ ծառայություն մատուցող կազմակերպությունը և ներկայանում համապատասխան ծառայություն ստանալու համար:
  5. Կազմակերպությունը որոշմամբ սահմանված կարգով իրականացնում է խնամքի համապատասխան ծառայության տրամադրումը:

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
________________ -ի  N     -Ն որոշման

 

ՁԵՎ

ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ

Կտրոն

 

Վկայագրի համարը __________________________

 

1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը

______________________________________________

 

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

_____________________________________________

 

3. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները

_____________________________________________

(անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և ում կողմից է տրվել)

4.Խնամքի ծառայության տեսակը _______________________________________________

5.Վկայագրի գինը ________________________________________________

6.Տրամադրման ամսաթիվը ______________________________________________

7. Շահառուի կարգավիճակը

______________________________________________

8.Վկայագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը

________________________________________________

Սույն վկայագիրն ուժի մեջ է մինչև` 

 _____ _____________ 20______թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

N _____________

 1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը ____________________________________________________________________

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ___________________________________________________________________

  3. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները 

 __________________________________________________________________ 

(անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և ում կողմից է տրվել)

 4.Խնամքի ծառայության տեսակը ______________________________________

 5. Վկայագրի գինը  ______________________________________________

 6.Տրամադրման ամսաթիվը _____________ 20________թ.

 7. Շահառուի կարգավիճակը_________________________________________

 8. Վկայագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը 

____________________________________________________________________

___________________________________________________________________

 Սույն վկայագիրն ուժի մեջ է մինչև`

 

______ _____________ 20______թ.

 Սույն վկայագիրը շահառուին տրամադրվում է ԱՆՎՃԱՐ։

 

 

  • Discussed

    20.09.2019 - 07.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8441

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

25.09.2019

<<ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԳՐԻ ԳԻՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի նախաբանում հաշվի առնել, որ <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը 5-րդ մաս չունի, այլ ունի 1-ին մասի 5-րդ կետ: Նույն օրենքով ՀՀ կառավարությանը նման վերնագրով և բովանդակությամբ կարգ կամ վկայագրի գին և ձև հաստատելու լիազորություն վերապահված չէ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, հետևաբար անհրաժեշտ է խնդիրը լուծել փաթեթային տարբերակով՝ օրենքում կատարելով լրացում և ՀՀ կառավարությանը նման կարգ և վկայագրի ձև ու գին հաստատելու լիազորություն վերապահել կամ էլ նույն օրենքի 13-րդ հովածի 12-րդ հոդվածով սահմանված լիազորության շրջանակներում ներկայացնել <<Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի առանձին բաժնով կարելի է կանոնակարգել նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրումը և դրա հետ կապված հարաբերությունները:

See more