Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___ 2019 թվականի N ____-Ն
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին> օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու <Այլընտրանքային ծառայության մասին> օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
- Հայտարարել 2019 թվականի հոկտեմբեր - 2020 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2019 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
- 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
- Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
- 2019 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
- Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
- Պաշտպանության նախարարին՝
1) <Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման՝ դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2019 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2020 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ,
2) 2019 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
- Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝
1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
- Առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
- Արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել <Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար,
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
- Ոստիկանության պետին՝
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության և ոստիկանության համապատախան ստորաբաժանումների անձնակազմեր:
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` <Գնումների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
- Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և ռաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 1
|
ՀՀ կառավարության 2019թ.
|
_ _____-ի N _____-Ն որոշման
|
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Տոնոյան - Պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Դավթյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Օսիպյան - Ոստիկանության պետ
Ա. Վանեցյան - Ազգային անվտանգության ծառայության
տնօրեն
Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար
Հ. Արշակյան - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ա. Թորոսյան - Առողջապահության նախարար
Զ. Մնացականյան - Արտաքին գործերի նախարար
Ս. Պապիկյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ա. Սարգսյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
______ ___ -ի N ___ -Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵրԵՎան քաղաքի) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները
|
Հանձնաժողովների անդամներ
|
1
|
|
2
|
Երևան
|
Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
Երևան քաղաքի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Երևանի N 1, Երևանի N 2, Երևանի N 3 և Երևանի N 4 զինվորական կոմիսարիատների զինվորական կոմիսարներ
|
Երևանի N 1
|
Երևանի N 2
|
Երևանի N 3
|
Երևանի N 4
|
|
Արագածոտն
Արագածոտնի մարզի
|
Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Մարզային ոստիկանության վարչության պետ
Աշտարակի ռազմական ոստիկանության
բաժանմունքի պետ
Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար
|
Արարատ
Արարատի մարզի
|
Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Մարզային ոստիկանության վարչության պետ
Արարատի ռազմական ոստիկանության
բաժանմունքի պետ
Արարատի մարզի զինվորական կոմիսար
|
Արմավիր
Արմավիրի մարզի
|
Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Մարզային ոստիկանության վարչության պետ
Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Արմավիրի մարզի զինվորական կոմիսար
|
Գեղարքունիք
Գեղարքունիքի մարզի
|
Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Մարզային ոստիկանության վարչության պետ
Սևանի, Մարտունու ռազմական ոստիկանության
բաժնի պետեր
Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար
|
Լոռի
Լոռու մարզի
|
Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Մարզային ոստիկանության վարչության պետ
Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ
Լոռու մարզի զինվորական կոմիսար
|
Կոտայք
Կոտայքի մարզի
|
ՀՀ Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Մարզային ոստիկանության վարչության պետ
Կոտայքի ռազմական ոստիկանության
Աբովյանի բաժնի պետ
Կոտայքի մարզի զինվորական կոմիսար
|
Շիրակ
Շիրակի մարզի
|
Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Մարզային ոստիկանության վարչության պետ
Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
Շիրակի մարզի զինվորական կոմիսար
|
Սյունիք
Սյունիքի մարզի
|
Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Մարզային ոստիկանության վարչության պետ
Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության
բաժնի պետեր
Սյունիքի մարզի զինվորական կոմիսար
|
Վայոց ձոր
|
Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
|
|
|
Մարզային ոստիկանության վարչության պետ
Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Վայոց Ձորի մարզի զինվորական կոմիսար
|
Վայոց Ձորի մարզի
|
|
|
|
Տավուշ
Տավուշի մարզի
|
Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Մարզային ոստիկանության վարչության պետ
Իջևանի և Տավուշի ռազմական
ոստիկանության բաժնի պետեր
Տավուշի մարզի զինվորական կոմիսար
|
|
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2019 թվականի
______ ___ -ի N ____ -Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արմեն Միշայի Ավթանդիլյան
Գարիկ Սմբատի Սարգսյան
Հովիկ Սերգեյի Բալյան
|
- ՀՀ զինվորական կոմիսարի ՊԺԿ
(հանձնաժողովի նախագահ)
- օտոլարինգոլոգ(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- Առողջապահության նախարարության ներկայացուցիչ
|
Վահան Նաիրիի Մուկուչյան
|
- թերապևտ
|
Էդուարդ Արմենի Ավագյան
Հարություն Վահրամի Ղռմաջյան
Գագիկ Սարիբեկի Հակոբյան
Արշակ Վարդգեսի Ղազարյան
|
- թերապևտ
- սրտաբան
- սրտաբան
- նյարդաբան
|
Սահակ Աշոտի Հակոբյան
|
- մաշկաբան
|
Գարիկ Մարատի Սողոմոնյան
|
- վիրաբույժ
|
Արամ Աշոտի Միրիջանյան
|
- վիրաբույժ
|
Թեհրան Ֆրիկի Նավիկյան
|
- վնասվածքաբան
|
Արթուր Լիոնիկի Մինասյան
Նարինե Լավրենտի Բաղդասարյան
|
- օտոլարինգոլոգ
- ակնաբույժ
|
Հրանտ Ալեքսանի Շահինյան
|
- ակնաբույժ
|
Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան
Ռաֆիկ Գևորգի Բզանյան
|
- հոգեբույժ
- համակարգչային օպերատոր
|
Անի Սերգեյի Բաբայան
|
- հանձնաժողովի քարտուղար
|
|
|
|
|
|
|
|
|