Հիշել նախագիծը

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 ___ 2019 թվականի N ____-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին> օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու <Այլընտրանքային ծառայության մասին> օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ   է.

  1. Հայտարարել 2019 թվականի հոկտեմբեր - 2020 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2019 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի  դեկտեմբերի 31-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
  2. 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:
  3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամ­կետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
  4. 2019 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
  5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
  6. Պաշտպանության նախարարին՝

1) <Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչի անցկաց­ման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման՝ դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2019 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2020 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ,

2) 2019 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համա­պա­տասխան կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

  1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունա­կել զորակոչից խուսափող՝ Հայաս­տանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
  2. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

  1. Առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականա­ցումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստա­նյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
  2. Արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել <Զինվո­րա­կան ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին> Հայաստանի Հանրա­պետո­ւ­թյան օրենքի պահանջներին համապատասխան զինվորա­կան կոմիսարիատ­ներ ներկա­յանալու համար,

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայութ­­յան զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերա­դարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

  1. Ոստիկանության պետին՝

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության և ոստիկանության համապատախան ստորաբաժանումների անձնակազմեր:

  1. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաս­տանի Հանրա­պետության տարած­քում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմա­կերպու­թյուն­ների ցանկը` <Գնումների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
  2. Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղա­քացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
  3. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձա­քննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
  4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և ռաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                   

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության  2019թ.

                                                                                                                _   _____-ի N _____-Ն որոշման

 

 

Կ Ա Զ Մ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Դ. Տոնոյան                                        - Պաշտպանության նախարար

 (հանձնաժողովի նախագահ)

Ա. Դավթյան                                      - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

   (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Վ. Օսիպյան                                        - Ոստիկանության պետ

Ա. Վանեցյան                                     - Ազգային  անվտանգության ծառայության              

                                                            տնօրեն

Ա. Դավթյան                                       -  ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

Ա. Հարությունյան                               -  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   

                                                             նախարար

Հ. Արշակյան                                     -  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար             

Ա. Թորոսյան                                     -  Առողջապահության նախարար                  

Զ. Մնացականյան                             - Արտաքին գործերի նախարար           

Ս. Պապիկյան                              - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար                

Ա. Սարգսյան                                      - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ   (հանձնաժողովի քարտուղար)

                      

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019  թվականի

______  ___ -ի N  ___  -Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵրԵՎան քաղաքի) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամներ

1

 

          2

Երևան

Երևանի քաղաքապետ

(հանձնաժողովի նախագահ)

Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ

Երևան քաղաքի կայազորի ռազմական

ոստիկանության բաժնի պետ

Երևանի N 1, Երևանի N 2, Երևանի N 3 և Երևանի   N 4 զինվորական կոմիսարիատների զինվորական կոմիսարներ

Երևանի N 1

Երևանի N 2

Երևանի N 3

Երևանի N 4

 

Արագածոտն

Արագածոտնի մարզի

Արագածոտնի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

Աշտարակի ռազմական  ոստիկանության

բաժանմունքի պետ

Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար

Արարատ

Արարատի մարզի

Արարատի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

Արարատի ռազմական ոստիկանության

բաժանմունքի պետ

Արարատի մարզի զինվորական կոմիսար

Արմավիր

Արմավիրի մարզի

Արմավիրի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ

Արմավիրի մարզի զինվորական կոմիսար

Գեղարքունիք

Գեղարքունիքի մարզի

 Գեղարքունիքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

Սևանի, Մարտունու ռազմական ոստիկանության

բաժնի պետեր

Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար

 

Լոռի

Լոռու մարզի

Լոռու մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ

Լոռու մարզի զինվորական կոմիսար

Կոտայք

Կոտայքի մարզի

ՀՀ Կոտայքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության  պետ

Կոտայքի ռազմական ոստիկանության

Աբովյանի  բաժնի պետ

Կոտայքի մարզի զինվորական կոմիսար

Շիրակ

Շիրակի մարզի

Շիրակի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

Շիրակի մարզի զինվորական կոմիսար

Սյունիք

Սյունիքի մարզի

Սյունիքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության   պետ

Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության

բաժնի պետեր

Սյունիքի մարզի զինվորական կոմիսար

Վայոց ձոր

Վայոց ձորի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

 

 

Մարզային ոստիկանության վարչության պետ

Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ

Վայոց Ձորի մարզի զինվորական կոմիսար

 

Վայոց Ձորի մարզի

 

 

 

Տավուշ

Տավուշի մարզի

Տավուշի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

Իջևանի և Տավուշի ռազմական

ոստիկանության բաժնի պետեր

Տավուշի մարզի զինվորական կոմիսար

 

 

 

   Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019  թվականի

______  ___ -ի N  ____ -Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արմեն Միշայի Ավթանդիլյան

 

Գարիկ Սմբատի Սարգսյան

Հովիկ Սերգեյի Բալյան                                     

- ՀՀ զինվորական կոմիսարի ՊԺԿ

 (հանձնաժողովի նախագահ)

- օտոլարինգոլոգ(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

- Առողջապահության նախարարության ներկայացուցիչ

Վահան Նաիրիի Մուկուչյան

-  թերապևտ

Էդուարդ Արմենի Ավագյան

Հարություն Վահրամի Ղռմաջյան

Գագիկ Սարիբեկի Հակոբյան

Արշակ Վարդգեսի Ղազարյան

-  թերապևտ

- սրտաբան

- սրտաբան

- նյարդաբան

Սահակ Աշոտի Հակոբյան

- մաշկաբան

Գարիկ Մարատի Սողոմոնյան

- վիրաբույժ

Արամ Աշոտի Միրիջանյան       

- վիրաբույժ

Թեհրան Ֆրիկի Նավիկյան

- վնասվածքաբան

Արթուր Լիոնիկի Մինասյան

Նարինե Լավրենտի Բաղդասարյան

- օտոլարինգոլոգ

- ակնաբույժ

Հրանտ Ալեքսանի Շահինյան

- ակնաբույժ

Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան

Ռաֆիկ Գևորգի Բզանյան

- հոգեբույժ

- համակարգչային օպերատոր

Անի Սերգեյի Բաբայան

- հանձնաժողովի քարտուղար

 

 

 

 

 

 

 

 

                   

 

  • Քննարկվել է

    13.09.2019 - 29.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14102

Տպել

Առաջարկներ`

Մարտիկ Մարտիրոսյան

27.09.2019

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եվ զորացրում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին տետում նշված է «1. Հայտարարել 2019 թվականի հոկտեմբեր - 2020 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրա-պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2019 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»: Ստացվում է, որ 2019 թվականի ձմեռային զորակոչին ենթակա են զորակոչման արական սեռի այն քաղաքացիները ՝ 1-ին ում (ոչ թե որոնց) 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, 2-րդ ում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Կարծում եմ այս կարգավորումը թերի է, քանի որ այս պարագայում 2019 թվականի ձմեռային զորակոչին զորակոչվելու պարտականություն չեն ունենա այն քաղաքացիները՝ 1-ին ում առողջական վիճակի վերաբերյալ նախորդ զորակոչի ընթացքում եզրակացություն (որոշում) չի կայացվել բժշկական հետազոտությունները չավարտվելու պատճառով, 2-րդ ովքեր առանց տարկետում ունենալու հրաժարվել են մեկնել զինվորական ծառայության, 3-րդ ովքեր 18-ին լրանալուց հետո ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և այլ պետությունում չեն անցել զինվորական ծառայության, 4-րդ ովքեր դադարեցրել են պայմանագրային զինվորական ծառայությունը և ունեն պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ 5-րդ ում նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը կամ ովքեր մինչև երեք տարի ժամկետով պատիժ են կրել ազատազրկման ձևով: Ուստի առաջարկում նախագծի առաջին հոդվածը սահմանել այնպես, որ նված հինգ կատեգորիայի քաղաքացիները նույնպես ենթակա լինեն զորակոչի: Օրինակ՝ «ինչպես նաև այն» բառերից հետո ավելացնել «քաղաքացիները, ովքեր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթակա են զորակոչման:»: Իսկ «քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»: բառերը հանել:

Տեսնել ավելին