Add to favourites

The draft has been accepted

"ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 23.09.2019 11:26:42 Առաջարկում ենք Ծրագրի 2.5 տողում <<Ապօրինի>> բառը փոխարինել <<ինքնակամ և առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) հողամասում>> բառերով, և հստակեցնել տարեկան կտրվածքով կատարվելիք աշխատանքների չափը, այն կարող է արտահայտվել յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող օբյեկտների քանակով կամ դրանց ընդհանուր ծավալով, կամ այդ նպատակով հատկացվող գումարի չափով: Հիմնավորում. 1. <<Ապօրինի կառույց>> եզրույթի փոխարեն ՀՀ օրենսդրությունում կիրառվում է << ինքնակամ կառույց>> եզրույթը, 2. Սևանա լճի շրջակայքում գոյություն ունեցող առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) հողամասերում կառուցված շենքեր-շինությունները պետք է դիտարկվեն նույն տեսանկյունից, և դրանց նկատմամբ նույն մոտեցումը պետք է կիրառել: 3. Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ աշխատանքները հստակ չափելի չեն, այդ դեպքում դրանք կամ չեն իրականացվում, կամ դառնում են անվերահսկելի: 1-ին առաջարկը ընդունելի է։ 2-րդ առաջարկի հետ կապված հայտնում եմ որ "Սևան" ազգային պարկի տարածքում վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողաասերի վրա կարող են լինել ինչպես օրենքով սահմանված կարգով կառուցված և իրավունքի պետական գրացում ստացած շենք-շինություններ, այնպես էլ ինքնակամ կառուցված շինություններ։ Ցանկացած ինքնակամ կառուցված շինությունների և 1905մ բացարձակ նիշից ցածր գտնվող կառույցների նկատմամբ կիրառվում է նուն մոտեցումը։ 3-րդ առաջարկն ընդունվել է։ Միաժամանակ հայտնում եմ, որս միջոցառման իրականացման ընթացքում ծագում են բազմաբնույթ խնդիրներ՝ ինչպես իրավական հարթության մեջ լուծումներ, այնպես էլ ֆինանսնական միջոցներ պահանջող, որոնք ենթադրում են ձգձվող և երկար գործընթացներ։