Добавить в избранное
"ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Կառավարության որոշման նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 23.09.2019 11:26:42 | Առաջարկում ենք Ծրագրի 2.5 տողում <<Ապօրինի>> բառը փոխարինել <<ինքնակամ և առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) հողամասում>> բառերով, և հստակեցնել տարեկան կտրվածքով կատարվելիք աշխատանքների չափը, այն կարող է արտահայտվել յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող օբյեկտների քանակով կամ դրանց ընդհանուր ծավալով, կամ այդ նպատակով հատկացվող գումարի չափով: Հիմնավորում. 1. <<Ապօրինի կառույց>> եզրույթի փոխարեն ՀՀ օրենսդրությունում կիրառվում է << ինքնակամ կառույց>> եզրույթը, 2. Սևանա լճի շրջակայքում գոյություն ունեցող առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) հողամասերում կառուցված շենքեր-շինությունները պետք է դիտարկվեն նույն տեսանկյունից, և դրանց նկատմամբ նույն մոտեցումը պետք է կիրառել: 3. Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ աշխատանքները հստակ չափելի չեն, այդ դեպքում դրանք կամ չեն իրականացվում, կամ դառնում են անվերահսկելի: | 1-ին առաջարկը ընդունելի է։ 2-րդ առաջարկի հետ կապված հայտնում եմ որ "Սևան" ազգային պարկի տարածքում վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողաասերի վրա կարող են լինել ինչպես օրենքով սահմանված կարգով կառուցված և իրավունքի պետական գրացում ստացած շենք-շինություններ, այնպես էլ ինքնակամ կառուցված շինություններ։ Ցանկացած ինքնակամ կառուցված շինությունների և 1905մ բացարձակ նիշից ցածր գտնվող կառույցների նկատմամբ կիրառվում է նուն մոտեցումը։ 3-րդ առաջարկն ընդունվել է։ Միաժամանակ հայտնում եմ, որս միջոցառման իրականացման ընթացքում ծագում են բազմաբնույթ խնդիրներ՝ ինչպես իրավական հարթության մեջ լուծումներ, այնպես էլ ֆինանսնական միջոցներ պահանջող, որոնք ենթադրում են ձգձվող և երկար գործընթացներ։ |