Add to favourites

Under development

«ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2019 թվականի N - Լ 

ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

Հավանություն տալ՝ 

  1. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը՝ համաձայն N 1 հավելվածի, 
  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 15-ը` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների նախորդ տարում ստացված և տվյալ տարվա համար ծրագրված արդյունքերի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը տեղադրել նախարարության պաշտոնական կայքէջում:

 Հավելված N1

ՀՀ կառավարության 2019 թվականի

--------------- --- ի N --Լ որոշման

 

 ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

I.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի: Ռազմավարությունն ուղղված է քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավմանը, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացմանը՝ հիմնված հավասար հնարավորությունների և աշխատանքի քաջալերման սկզբունքի վրա։ 

Սույն փաստաթղթի համար հիմք է ծառայում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հիմնական երաշխիք հանդիսացող երկրի մայր օրենքը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (ուժի մեջ է մտել 22.12.2015թ.)։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Սոցիալական պետության հիմնական գործառույթները սոցիալական պաշտպանվածության և մարդկանց բարեկեցության օրենսդրական երաշխիքների ապահովումն է, սոցիալական պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծումը և դրանց բնականոն գործունեության, կենսապահովման նվազագույն պայմանների, մարդու զարգացման ապահովումը, սոցիալական ռիսկերի կառավարումը, սահմանադրական երաշխիքների անշրջելիության ապահովումը և այլն: Նշված երաշխիքներն իրացվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլխում, որով սահմանվել են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները և մասնավորապես 29-րդ, 83-րդ, 84-րդ, 86-րդ և 87-րդ հոդվածներն անդրադառնում են մարդու և քաղաքացու սոցիալական պաշտպանվածության հիմնական երաշխիքներին: Ռազմավարության մշակման հիմնական ուղենիշը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն է (ՀՀ կառավարության 08.02.2019թ. N65-Ա որոշմամբ հավանության արժանացած)՝ իրավիճակի, մարտահրավերների, և հնարավորությունների լայնածավալ վերանայման հիման վրա: 

Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (08.02.2019թ. N 65-Ա) դրույթները գործնական քաղաքականություն դառնալու համար  անհրաժեշտ է նոր ռազմավարություն, որը կհամապատասխանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի մարտահրավերներին, կսահմանի քաղաքականության գերակայությունները, առաջնահերթ ուղղությունները և հիմք կծառայի պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար՝ մինչև 2023 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և աղքատությունը էապես նվազեցնելու վերաբերյալ կառավարության նպատակադրության իրականացման հստակ միջոցառումների մշակման գործում:

Ռազմավարությունը մշակվել է՝ հաշվի առնելով նաև 2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտած «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները, բաղկացած 169 թիրախներից, որոնք ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ:

 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական հիմնական նպատակներն են.

 սոցիալական իրավունքների իրացում և սոցիալական նվազագույն երաշխիքների ապահովում, այդ թվում՝ կենսաթոշակի իրավունքի ապահովում, աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքների սահմանում, աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման նպաստում, աշխատողների և գործատուների իրավունքների ու շահերի պաշտպանություն

  • քաղաքացիների սոցիալական վիճակի և կենսամակարդակի բարելավում, այդ թվում՝ աշխատաշուկայում գործազրկության կրճատման, զբաղվածության աճի և բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովում, սոցիալական աջակցության համակարգի որակական բարեփոխում՝ քաղաքացիների և ընտանիքների կարիքների գնահատման, կայուն եկամտի աղբյուրների ձևավորման, համալիր աջակցության, նախաձեռնողականության և ինքնաիրացման խրախուսման միջոցով 
  • տարբեր խմբերի հավասար հնարավորությունների ապահովում և սոցիալական ներառում, այդ թվում՝ արժանապատիվ ծերացմանն ուղղված քաղաքականության մշակում և իրականացում, գենդերային հավասարություն և բռնության կանխարգելում, երեխաների իրավունքների ու շահերի արդյունավետ պաշտպանության քաղաքականության մշակում ու իրականացում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության, սոցիալական ներառմանն ուղղված քաղաքականության մշակում և իրականացում
  • սոցիալական պաշտպանության ոլորտի կառուցվածքային բարեփոխումների միջոցով քաղաքացիների սոցիալական իրավունքների ապահովման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծում, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, մատուցվող սոցիալական պաշտպանության ծառայությունների բարելավում, ինչպես նաև ծառայություն մատուցող գերատեսչություններում վերլուծական՝ մոնիթորինգի և գնահատման գործառույթների ուժեղացում, ծառայությունների թվայնացում
  • աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով թվայնացման ու տեղեկատվական համակարգերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ քայլերի իրականացում
  • ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակում և իրականացում, աջակցություն բազմազավակ, երիտասարդ, գյուղաբնակ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին՝ թիրախային ծրագրերի մշակման և իրականացման միջոցով: 

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական հիմնական սկզբունքներն են. 

  • Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական հիմնական սկզբունքը իրավունքահենք լինելն է, ինչը նշանակում է, որ մշակվող և իրականացվող քաղաքականությունների կենտրոնում մարդու իրավունքներն են և առաջարկվող լուծումներն ու կարգավորումները ելնում են իրավունքների իրացման առաջնահերթությունից։ 

Սոցիալական քաղաքականության զարգացումները պետք է հիմնվեն նաև այն սկզբունքների վրա, որոնք ուղղակիորեն որոշում են դրա արդյունավետությունը: 

Դրանցից առավել կարևորներն են.

- Սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության սկզբունք. այս սկզբունքը պահանջում է սոցիալական արդարության սկզբունքների և տնտեսական արդյունավետության պահանջների համադրում:

- Սոցիալական պաշտպանության և ինքնապաշտպանության, օգնության և ինքնօգնության միասնության սկզբունք. սոցիալական պաշտպանության ցանկացած ձև չի կարող բավարարել մարդու սոցիալական պահանջմունքները, եթե այն չի հենվում այդ օգնության կարիքն ունեցող անձի ակտիվության վրա: Հակառակ դեպքում սոցիալական ծառայության տվյալ տեսակը ստացողը մշտապես գտնվում է կախվածության մեջ կամ այլ կերպ` առաջանում է սոցիալական խնամառություն:

- Ապակենտրոնացման սկզբունք. այն սոցիալական խնդիրները, որոնք կարելի է լուծել կազմակերպական տեղական մակարդակում պետք է չբարձրանան ավելի բարձր կազմակերպական մակարդակ: Ըստ էության սա բերում է անհատների, սոցիալական խմբերի, հասարակական կազմակերպությունների և իշխանության մարմինների գործունեության ինքնուրույնության, մի սկզբունք, որն օրգանապես առնչվում է նախորդ սկզբունքի հետ: Համաձայն այս սկզբունքի սոցիալական խնդիրների լուծման նախապընտրելի ձևը հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցային եղանակն է:

- Սոցիալական նոր առաջնահերթությունների և կողմնորոշիչների որոնման անհրաժեշտություն. հիմնական պահանջմունքների` ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բուժօգնություն, հիմնական ընդհանուր կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) կարևորությանը զուգահեռ, սոցիալական քաղաքականությունը չի կարող սահամանափակվել, առավել ևս սպառվել, միայն դրանց բավարարմամբ: Ոչ նյութական պահանջմունքները` արդարություն, ճշմարտություն, մարդու և հանրության զարգացման համար առաջնահերթ կարևորություն ունեն: Վերջիններիս ապահովման անբավարար մակարդակը հանրային բացասական գործընթացների պատճառներից մեկն է, որը կարող է հանգեցնել սոցիալական ոլորտի ապամարդկային դառնալուն: 

Այլ կարևոր սկզբունքներն են՝ 

  • Կարիքի վրա հիմնված աջակցություն և աջակցության բազմազանություն
  • Փոխհատվելիություն՝ անհավասարության բազմակի առանցքների փոխհարաբերումը
  • Զրկանքների (որպես մարդու իրավունքների ոտնահարում) կառուցվածքային պատճառների ճանաչում և վերհանում
  • Ապրանքների և ծառայությունների արդար բաշխում և բաշխման արդյունավետություն
  • «Հնարավորությունների հավասարությունը» և արդյունքների հավասարությունը կենտրոնական գաղափար 
  • Ճանաչվածություն – ներկայացվածություն - վերաբաշխում մոդել
  • Տեղեկատվության ապահովում և տեղեկատվության հավասար հասանելիություն
  • Փոխվստահություն, մասնակցայնություն և համագործակցություն
  • Սոցիալական համերաշխություն և սոցիալական համախմբվածություն
  • Սոցիալական գործընկերություն:

 

  • Discussed

    05.09.2019 - 20.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8995

Print

Suggestions

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

20.09.2019

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն, ուսումնասիրելով «Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, ներկայացնում է հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները․ 1. Վերանայել նշված ռազմավարության առաջին պարբերության երկրորդ նախադասության մեջ կիրառվող «քաղաքացիներ» հասկացությունը փոխարինել «յուրաքանչյուր անձի» բառակապակցությամբ։ 2. Գլուխ 4-ում որպես գերակա ուղղություն դիտարկել միգրացիան, քանի որ ՀՀ-ում մեծ են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միգրացիոն ծավալները։ Միգրացիան երկրի ժողովրդագրության եւ աշխատաշուկայի վրա ուղղակիորեն ազդող գործոն է եւ հետեւաբար պետք է դիտարկվի որպես վերոնշյալ ռազմավարության գերակայություն։ 3․Գերակայություն 3-ում՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված առաջնահերթությունների համատեքստում դիտարկել նաեւ քաղաքային բնակավայրերում ծնելիության աճի խթանմանը եւ մահացությունների կրճատմանն ուղղված գործողությունների կարեւորությունը, քանի որ նշված առաջնահերթություններում շեշտադրված է միայն գյուղական բնակավայրերում այդ ուղղությամբ նախատեսվող գործողությունների կարեւորությունը։ 4․ Վերանայել Գերակայություն 5․3-ի վերնագիրը՝ վերաձեւակերպելով իրավունքահեն մոտեցման համատեքստում, օրինակ՝ «Տարեցների իրավունքների պաշտպանություն, ակտիվ ու առողջ ծերացում»։ Վերը նշված գերակայության շրջանակներում տարեցների համար նախատեսվող ծառայությունների համառոտ նկարագրերի հատվածը փոխարինել տարեցների իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության ընդհանուր դրույթներով․ նշված նկարագրերն արդեն իսկ արտացոլված են «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման եւ այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարության» նախագծում կամ կարող են արտացոլվել նշված ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրում։ 5․ Վերանայել վերոնշյալ ռազմավարության մեջ շարադրված հետեւյալ ձեւակերպումը՝ «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում (այսուհետ` ՀՍԾՏԿ) տեղակայվում են սոցիալական աջակցության, սոցիալական ապահովության, զբաղվածության տարածքային մարմինները և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք թեև պետք է գործեին են մեկ պատուհանի սկզբունքով: Թեև ծառայությունները տրամադրվում են մեկ վայրում, սակայն միաժամանակ գործում են չորս տաբեր ծառայություններ և մեկ պատուհանի սկզբունքը չի պահպանվել»: Առաջին նախադասության միտքն առկախ է, իսկ երկրորդ նախադասության ձեւակերպումը կարող է տարընկալման հիմք հանդիսանալ, ուստի առաջարկվում է կիրառել հետեւյալ ձեւակերպումը․ Թեև ծառայությունները տրամադրվում են մեկ վայրում, սակայն միաժամանակ գործող չորս ծառայությունները տրամադրվում են առանձին-առանձին, իրարից անկախ՝ չպահպանելով ինտեգրման գաղափարն ու դրանից բխող մեկ պատուհանի սկզբունքը։ 6․ Վերանայել եւ վերաձեւակերպել աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական հիմնական սկզբունքների շրջանակներում ներկայացվող այլ կարեւոր սկզբունքները՝ փոխհատվելիություն՝ անհավասարության բազմակի առանցքների փոխհարաբերումը, «հնարավորությունների հավասարությունը» և արդյունքների հավասարությունը կենտրոնական գաղափար, ճանաչվածություն – ներկայացվածություն - վերաբաշխում մոդել։ 7․ Խմբագրել նշված ռազմավարության ողջ տեքստը՝ վերանայելով ուղղագրությունն ու կետադրությունը, մասնագիտական լեզուն, օրինակ՝ տեքստում օգտագործված է «սնուցման ոլորտ» ձեւակերպումը, որը ենթադրաբար վերաբերում է պարենային ապահովմանը։

Աիդա Մուրադյան

19.09.2019

Երեխաների պաշտպանության տեսանկյունից ռազմավարությունը շատ համապարփակ և ընդգրկուն է և անդրադառնում է առկա մարտահրավերներին: Մի քանի առաջարկ և դիտարկում՝ 1. Նախագծում անդրադարձ կա ընտանեկան բռնությանը և կանանց նկատմամբ բռնության խնդրին: Կարծում եմ իմաստ ունի առանձին անդրադարձ կատարել նաև երեխաների հանդեպ բռնությանը՝ ծնողների կողմից, դաստիարակների կողմից և դեռահասների միջև բռնության խնդրին: Այս առաջնահերթությունը սահմանված է նաև ԵՊ ռազմավարական ծրագրով : 2. Նախատեսել վերահսկելի չափանիշներ այս ռազմավարության արդյունավետության գնահատման համար: 3. ի՞նչ գործուն մեխանիզմներով ենք նախատեսում իրականացնել այս ռազմավարության նպատակները: 3.Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխման կոնտեքստում, ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվելու, որպեսզի ապահովվի այս ռազմավարության տեսլականը:Օրինակ երեխաների պաշտպանության ոլորտում նախաեսում են ակտիվ բարեփոխումներ, արդյո՞ք այդուհանդերձ նախատեսվում է, որ ԽՀՄ-ները շարունակելու են լինել երեխաների պաշտպանության առաջնային օղակ:

See more