Վարժական հավաքներ հայտարարելու մասին
-
4 - Agree
-
3 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2019 թվականի N - Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:
- Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
- Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 316 քաղաքացու, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
- Սահմանել, որ վարժական հավաքներում ներգրավվում են`
1) հրթիռահրետանային մասնագիտություններով` 159 պահեստազորային, որոնցից`
ա. 82 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 12-18-ը ներառյալ.
բ. 8 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 12-21-ը ներառյալ.
գ. 47 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 14-20-ը ներառյալ.
դ. 22 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-28-ը ներառյալ,
2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 18-24-ը ներառյալ,
3) կապի մասնագիտություններով` 23 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 6-12-ը ներառյալ,
4) հետախուզական մասնագիտություններով` 95 պահեստազորային, որոնցից`
ա. 44 պահեստազորային` 2019 թվականի հոկտեմբերի 22-31-ը ներառյալ.
բ. 6 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-25-ը ներառյալ.
գ. 45 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-28-ը ներառյալ,
5) տեխնիկական մասնագիտություններով` 33 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 4-10-ը ներառյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019թ.
Երևան
-
Discussed
27.08.2019 - 11.09.2019
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 6553
Print