Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 2019 թվականի N -    Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:
  2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

     1) ռազմական ունակությունների կատարելագործման,

     2) մասնագիտական վերապատրաստման,

     3) մասնագիտական պատրաստման,

     4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

  1. Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 316 քաղաքացու, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
  2. Սահմանել, որ վարժական հավաքներում ներգրավվում են`

     1) հրթիռահրետանային մասնագիտություններով` 159 պահեստազորային, որոնցից`

     ա. 82 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 12-18-ը ներառյալ.

     բ. 8 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 12-21-ը ներառյալ.

     գ. 47 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 14-20-ը ներառյալ. 

     դ. 22 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-28-ը ներառյալ,

     2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 6 պահեստազորային`   2019 թվականի նոյեմբերի 18-24-ը ներառյալ, 

     3) կապի մասնագիտություններով` 23 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 6-12-ը ներառյալ, 

     4) հետախուզական մասնագիտություններով` 95 պահեստազորային, որոնցից`

     ա. 44 պահեստազորային` 2019 թվականի հոկտեմբերի 22-31-ը ներառյալ.

     բ. 6 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-25-ը ներառյալ.

     գ. 45 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-28-ը ներառյալ, 

     5) տեխնիկական մասնագիտություններով` 33 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 4-10-ը ներառյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

              

                 2019թ.

               Երևան

 

  • Обсуждалось

    27.08.2019 - 11.09.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6660

Принт