Add to favourites

Under development

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության

օրենքի նախագծի ընդունման

 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

    Ներկայացված  օրենքի նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ  նախատեսված  գործընթացների դիտարկման արդյունքներով  բացահայտված  խնդիրներին  լուծում  տալու անհրաժեշտությամբ։

 

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

         

          ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես`

- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխել  «Համայնքային ծառայության մասին»              ՀՀ օրենքով կատարվող հղումները։

- Անհրաժեշտություն է առաջացել որոշակի առումով պարզեցնել և ընդլայնել համայնքային ծառայության պաշտոնների համալրման համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի և  փորձի չափանիշները՝ հաշվի առնելով «Հանրային ծառայության մասին» և  «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները։

- «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող մի շարք հասկացություններ նկարագրված են եղել «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Այս օրենքի փոփոխության ժամանակ նշված հասկացությունները հանվել են, հետևաբար խնդիր է առաջացել դրանք կրկին նկարագրելու։  

- Հաշվի առնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսցված պաշտոնների դասակարգումը անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվի շրջանակը:

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

 

Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` համայնքային ծառայության մասին   ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված  խնդիրներին լուծում տալն է:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

          Նախագծի ընդունմամբ ակնկալվում է.

- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով կարգավորվող «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դրույթների անհամապատասխանությունների վերացում։

- Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար սահմանված կրթության, աշխատանքային ստաժի և  փորձի չափանիշների վերանայում և համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացի դյուրացում.

- Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանում.

- Համայնքային ծառայության կադրերի ռեզերվի շրջանակի  ընդլայնում.

                  

 

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  • Discussed

    27.08.2019 - 11.09.2019

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8691

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

28.08.2019

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ՝ 3-րդ հոդվածից ինչ է հանվում, իսկ եթե խոսքը 3-րդ հոդվածի նոր խմբագրության մասին է, ապա այն չի կարող նախագծում <<Հոդված 2>>-ով ձևակերպվել, որովհետև 3-րդ հոդվածի նոր խմբագրությունը պետք է շարադրվի նախագծի 1-ին հոդվածի մեջ և դրա բովանդակությամբ. Օրենքի նախագծում 3-րդ հոդվածի խմբագրությամբ առաջարկվող hասկացություններից՝ <<համայնքային ծառայություն>> հասկացությունը կրկնորդում և հակասում է <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ-206-Ն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասին, որտեղ համայնքային ծառայության բնորոշումը այլ է. համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը, ինչով հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները: Օրենքի նախագծի 4-րդ հոդվածում նոր խմբագրությամբ առաջարկվող 10-րդ հոդվածում մասերը համարակալել հերթական համարի կետերով՝ բացառելով առանց համարակալման մասի կամ պարբերության առկայությունը և օրինակ՝ <<1.1>> համարակալումը` հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Օրենքի նախագծի 5-6-րդ հոդվածներում հանել ավելորդ համարակալումները:

See more