Add to favourites
Under development
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
3 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 28.08.2019 16:02:18 | «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ՝ 3-րդ հոդվածից ինչ է հանվում, իսկ եթե խոսքը 3-րդ հոդվածի նոր խմբագրության մասին է, ապա այն չի կարող նախագծում <<Հոդված 2>>-ով ձևակերպվել, որովհետև 3-րդ հոդվածի նոր խմբագրությունը պետք է շարադրվի նախագծի 1-ին հոդվածի մեջ և դրա բովանդակությամբ. Օրենքի նախագծում 3-րդ հոդվածի խմբագրությամբ առաջարկվող hասկացություններից՝ <<համայնքային ծառայություն>> հասկացությունը կրկնորդում և հակասում է <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ-206-Ն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասին, որտեղ համայնքային ծառայության բնորոշումը այլ է. համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը, ինչով հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները: Օրենքի նախագծի 4-րդ հոդվածում նոր խմբագրությամբ առաջարկվող 10-րդ հոդվածում մասերը համարակալել հերթական համարի կետերով՝ բացառելով առանց համարակալման մասի կամ պարբերության առկայությունը և օրինակ՝ <<1.1>> համարակալումը` հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Օրենքի նախագծի 5-6-րդ հոդվածներում հանել ավելորդ համարակալումները: | ««Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին , 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածի վերաբերյալ կատարված առաջարկները ընդունվել են և կատարվել են համապատասխան փոփոխությունները, իսկ 4-րդ հոդվածի վերաբերյալ կատարված առաջակրը ընդունվել է մասնակի: |