Add to favourites

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենք

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 21.08.2019 13:25:26 Նշված փոփոխությունը չի կարող կատարվել Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում, քանի որ նշված հոդվածը ոչ թե վերաբերվում է գովազդի տեղադրմանը, այլ ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպմանը: Համապատասխան փոփոխությունը կարելի է կատարել միայն Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում: Միաժամանակ խնդիրը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարգը պետք է տարածվի միայն ճանապարհի օտարման շերտին, քանի որ նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն պահպանական գոտու չափերը ճանապարհի առանցքից 30-ից 70 մետրեն կազմում : Այս պայմաններում այդ գոտիները մտնում են այլ սեփականատերերի տարածքների մեջ և ՀՀ կառավարության որոշմամբ որևէ հարց չի կարող լուծվել: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ Սահմանադրության 32-րդ, 60-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: Ընդունվել է ի գիտություն Փոփոխությունը կատարվել է <<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասում: Միաժամանակ Ձեր կողմից ներկայացված առաջարկությունը հաշվի կառնվի հետագայում մշակվելիք որոշման նախագծում: