Հիշել նախագիծը
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենք
-
6 - Կողմ
-
15 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 21.08.2019 13:25:26 | Նշված փոփոխությունը չի կարող կատարվել Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում, քանի որ նշված հոդվածը ոչ թե վերաբերվում է գովազդի տեղադրմանը, այլ ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպմանը: Համապատասխան փոփոխությունը կարելի է կատարել միայն Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում: Միաժամանակ խնդիրը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարգը պետք է տարածվի միայն ճանապարհի օտարման շերտին, քանի որ նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն պահպանական գոտու չափերը ճանապարհի առանցքից 30-ից 70 մետրեն կազմում : Այս պայմաններում այդ գոտիները մտնում են այլ սեփականատերերի տարածքների մեջ և ՀՀ կառավարության որոշմամբ որևէ հարց չի կարող լուծվել: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ Սահմանադրության 32-րդ, 60-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: | Ընդունվել է ի գիտություն | Փոփոխությունը կատարվել է <<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասում: Միաժամանակ Ձեր կողմից ներկայացված առաջարկությունը հաշվի կառնվի հետագայում մշակվելիք որոշման նախագծում: |