Հիշել նախագիծը

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենք

Ավտոմոբիլային ճանապարհների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու անհրաժեշտությունից:

  • Քննարկվել է

    21.08.2019 - 06.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7527

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

21.08.2019

Նշված փոփոխությունը չի կարող կատարվել Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում, քանի որ նշված հոդվածը ոչ թե վերաբերվում է գովազդի տեղադրմանը, այլ ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպմանը: Համապատասխան փոփոխությունը կարելի է կատարել միայն Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում: Միաժամանակ խնդիրը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարգը պետք է տարածվի միայն ճանապարհի օտարման շերտին, քանի որ նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն պահպանական գոտու չափերը ճանապարհի առանցքից 30-ից 70 մետրեն կազմում : Այս պայմաններում այդ գոտիները մտնում են այլ սեփականատերերի տարածքների մեջ և ՀՀ կառավարության որոշմամբ որևէ հարց չի կարող լուծվել: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ Սահմանադրության 32-րդ, 60-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները:

Տեսնել ավելին