Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի
ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի մշակվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 28-ի ՀՕ-98-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ։  

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով ամրագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված սողանքային գետահատվածները սահմանելու համար Կառավարության որոշման նախագծերի մշակման միջոցառումներ։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունմամբ հիմքեր կստեղծվեն փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկի, ինչպես նաև սողանքային գետահատվածների սահմանման համար:  

  • Discussed

    20.08.2019 - 04.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7771

Print

Suggestions

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

20.08.2019

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ   դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը պատրաստ է դեռևս 2017 թվականից, ուստի նամն որոշման ձգձգումը մինչև 2020 թվականի 3֊րդ եռամսյակ ձգձգելն անգործունեությանը հավասարազոր է։ Առաջարկում եմ նախագծի 1֊ին կետի ժամկետը սահմանել մինչև 2019 թվականի 4֊րդ եռամսյակի վերջ։ նամն որոշումը շտապ ընդունման կարիք ունի, իսկ ձգձգումը կնպաստի ՋԹ տրամադրման կամայականությանն ու կոռուպցիոն ռիսկի բարձրացմանը...

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: