ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի
ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի մշակվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 28-ի ՀՕ-98-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով ամրագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված սողանքային գետահատվածները սահմանելու համար Կառավարության որոշման նախագծերի մշակման միջոցառումներ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունմամբ հիմքեր կստեղծվեն փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկի, ինչպես նաև սողանքային գետահատվածների սահմանման համար: