Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 20.08.2019 12:27:28 | Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը պատրաստ է դեռևս 2017 թվականից, ուստի նամն որոշման ձգձգումը մինչև 2020 թվականի 3֊րդ եռամսյակ ձգձգելն անգործունեությանը հավասարազոր է։ Առաջարկում եմ նախագծի 1֊ին կետի ժամկետը սահմանել մինչև 2019 թվականի 4֊րդ եռամսյակի վերջ։ նամն որոշումը շտապ ընդունման կարիք ունի, իսկ ձգձգումը կնպաստի ՋԹ տրամադրման կամայականությանն ու կոռուպցիոն ռիսկի բարձրացմանը... | Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկի մշակման համար սահմանված ժամկետը օրենսդրական պահանջ է և բխում է 2019 թվականի մայիսի 28-ի ՀՕ-98-Ն օրենքից։ Միաժամանակ հայտնում եմ, որ շրջակա միջավայրի նախարարությունը մինչ օրենքի ընդունումը, արդեն իսկ սկսել է համապատասխան ուսումնասիրությունների իրականացումը՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը հնարավորինս սեղմ ժամկետներում մշակելու համար։ |