Add to favourites

Under development

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Գուրգեն Հարությունյան 19.08.2019 18:23:41 Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը տարածվում է 2019 թվականի հուլիսի 12-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: Արդյոք դա չի՞ նշանակում, որ մինչև 2019 թվականի հուլիսի 12-ը ծագած հարաբերությունները շարունակվելու են կարգավորվել հակասահմանադրական ճանաչված իրավանորմերով։ Մինչև 2019 թվականի հուլիսի 12-ը ծագած իրավահարաբերությունները կարգավորվել են տվյալ իրավահարաբերությունների ծագման օրվա դրությամբ գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք): Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունները արդեն կկարգավորվեն քննարկվող նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով, այսինքն` նախագիծն ընդունվելուց հետո կենսաթոշակ նշանակելու համար դիմումի հետ կարող է ներկայացվել նաև մինչև 2019 թվականի հուլիսի 12-ը տրված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի` հաշմանդամության պատճառական կապի մասին որոշման քաղվածքը:
2 Karine Badalyan 20.08.2019 11:04:34 Իսկ զին ծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդության վերաբերյալ ուղղում չկա: Հոդվածում նշված է միայն վնասվածքը Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմաբ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր: Ըստ այդմ, Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ արդեն իսկ կարգավորվում է, որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է և' զինվորական ծառայության ընթացքում, և' զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո իրավասու պետական մարմնի կողմից հիվանդության, խեղման, վնասվածքի պատճառական կապով հաշմանդամ ճանաչվելու դեպքում:
3 Hripsime yeroyan 20.08.2019 17:52:02 Առաջարկում եմ նաև զինծառայողների կենսաթոշակների վերաբերյալ օրենքների փոփոխությունները քննարկելու դեպքում, նաև հաշվի առնել զոհված զինծառայողների այրիների թոշակի անցնելուց լինեն առավելություններ ։ Զոհված զինծառայողների այրիների համար կենսաթոշակային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են որոշակի արտոնություններ: Այսպես` զոհվածի ընտանիքին տրվում է պարգևավճար, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու կամ հաշմանդամ ճանաչվելու դեպքում, բացի իրենց կենսաթոշակից, պարգևավճար է տրվում նաև զոհվածի այրուն, ինչպես նաև ծնողներին: Ըստ այդմ, Օրենքով այլ արտոնություն սահմանելը նպատակահարմար չէ: