Добавить в избранное
В стадии разработки
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
5 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գուրգեն Հարությունյան 19.08.2019 18:23:41 | Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը տարածվում է 2019 թվականի հուլիսի 12-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: Արդյոք դա չի՞ նշանակում, որ մինչև 2019 թվականի հուլիսի 12-ը ծագած հարաբերությունները շարունակվելու են կարգավորվել հակասահմանադրական ճանաչված իրավանորմերով։ | Մինչև 2019 թվականի հուլիսի 12-ը ծագած իրավահարաբերությունները կարգավորվել են տվյալ իրավահարաբերությունների ծագման օրվա դրությամբ գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք): Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունները արդեն կկարգավորվեն քննարկվող նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով, այսինքն` նախագիծն ընդունվելուց հետո կենսաթոշակ նշանակելու համար դիմումի հետ կարող է ներկայացվել նաև մինչև 2019 թվականի հուլիսի 12-ը տրված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի` հաշմանդամության պատճառական կապի մասին որոշման քաղվածքը: | |
2 | Karine Badalyan 20.08.2019 11:04:34 | Իսկ զին ծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդության վերաբերյալ ուղղում չկա: Հոդվածում նշված է միայն վնասվածքը | Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմաբ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր: Ըստ այդմ, Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ արդեն իսկ կարգավորվում է, որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է և' զինվորական ծառայության ընթացքում, և' զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո իրավասու պետական մարմնի կողմից հիվանդության, խեղման, վնասվածքի պատճառական կապով հաշմանդամ ճանաչվելու դեպքում: | |
3 | Hripsime yeroyan 20.08.2019 17:52:02 | Առաջարկում եմ նաև զինծառայողների կենսաթոշակների վերաբերյալ օրենքների փոփոխությունները քննարկելու դեպքում, նաև հաշվի առնել զոհված զինծառայողների այրիների թոշակի անցնելուց լինեն առավելություններ ։ | Զոհված զինծառայողների այրիների համար կենսաթոշակային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են որոշակի արտոնություններ: Այսպես` զոհվածի ընտանիքին տրվում է պարգևավճար, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու կամ հաշմանդամ ճանաչվելու դեպքում, բացի իրենց կենսաթոշակից, պարգևավճար է տրվում նաև զոհվածի այրուն, ինչպես նաև ծնողներին: Ըստ այդմ, Օրենքով այլ արտոնություն սահմանելը նպատակահարմար չէ: |