Add to favourites

Under development

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«____»_________________2019 թ.         N______Ն 

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ԵՎ ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ  ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

         Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ և 12-րդ մասերի պահանջներով և նպատակ ունենալով նպաստել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի՝ ընտանիքում ապրելու  իրավունքի իրացմանը,

Կառավարությունը որոշում Է`

  1. Հաստատել «Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու կարգը» ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:

 Հավելված

ՀՀ կառավարության

 2019 թ. __________________ի 

N ______Ն որոշման 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով կարգավորվում են հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց (այսուհետ՝ շահառու) տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
  3. Շահառուներին խնամք տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն):

3.Կազմակերպությունները խնամքի ծառայությունները տրամադրում են օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայությունների տրամադրման նպատակներին և հիմնական սկզբունքներին համապատասխան:

4.Կազմակերպությունները խնամքի ծառայություններ կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված մարմնում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում (այսուհետ՝ լիազորված մարմին) հավաստագրելու դեպքում:

  1. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց օրենքով սահմանված հիմքերի և սույն կարգով սահմանված պայմանների առկայության դեպքում:
  2. Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են շահառուի, իսկ դատական կարգով անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ նրա խնամակալի համաձայնությամբ:
  3. Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են շահառուի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմնի կամ ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի (այսուհետ՝ ՍԱՏՄ) որոշման հիման վրա:
  4. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
  5. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրվում են հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած, օրենսդրութամբ սահմանված խնամող չունեցող կամ խնամողի՝ աշխատելու պարագայում:

9.Տնային պայմաններում խնամքի ծառայություններ կարող է տրամադրվել՝

1) շահառուի, իսկ դատական կարգով անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝  նրա խնամակալի գրավոր դիմումի հիման վրա.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության և հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

3) կազմակերպության նախաձեռնությամբ:

  1. Տնային պայմաններում խնամքի տրամադրման համար ներկայացվող դիմումին կից, շահառուն (խնամակալը) ՍԱՏՄ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) անձնագիրը կամ նույնականացման քարտը,

2) նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

3) շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

4) հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ.

5) բժշկական քարտը՝ լրացված ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 55-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 169-Ն համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան կամ քաղվածք մեծահասակի ամբուլատոր քարտից.

6) անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում`

ա. անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը,

բ. անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը.

գ. խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը.

7) քաղվածք անձի հիվանդության պատմությունից  (էպիկրիզ՝ հոգեբուժական հաստատության/դիսպանսերի բժշկական քարտից).

8)տեղեկանք շահառուի ընտանիքի կազմի մասին.

9) շահառուի կամ նրա խնամակալի (շահառուի դատական կարգով անգործունակ ճանաչված լինելու դեպքում) գրավոր հայտարարությունը՝ շահառուի միայնակ, անժառանգ լինելու վերաբերյալ.

10) շահառուին խնամող անձի աշխատելու փաստը հավաստող տեղեկանք՝ աշխատավայրից:

11) Տնային խնամքի տրամադրման համար ՍԱՏՄ չեն ներկայացվում սույն կարգով սահմանված այն փաստաթղթերը, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում (բազաներում):

  1. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու համար, բացի սույն կարգով նախատեսված փաստաթղթերը, ՍԱՏՄ է ներկայացվում նաև շահառուի հոգեկան առողջության մասին՝ մասնագիտացված հոգեբուժական հաստատության կողմից տրված՝ եզրակացությունը, որը պարտադիր պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) շահառուի ախտորոշումը,

2)շահառուի կենցաղային հմտությունների և ինքնուրույնության  ամբողջովին կամ մասամբ պահպանված լինելու մասին,

3)շահառուի  ստացիոնար բուժման կարիք չունենալու, և խնամքի և սոցիալ-հոգեբանական վերականգնման և սոցիալականացման կարիք ունենալու մասին,

4) շահառուի տնային պայմաններում խնամվելու հնարավորության մասին:

  1. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված եզրակացության ձևը հաստատվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ առողջապահության նախարարի համատեղ հրամանով:
  2. 12. Շահառուի կամ նրա խնամակալի դիմումն ստանալուց հետո, ՍԱՏՄ-ի սոցիալական աշխատողը (պարտադիր պետք է վերապատրաստված լինի և ունենա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքի փորձ) կատարում է տնային այցելություն՝ շահառուի և նրա ընտանիքի կարիքների գնահատման (կենսապայմանների ուսումնասիրության) նպատակով:
  3. 13. Տնային այցելություն կատարելուց հետո եռօրյա ժամկետում սոցիալական աշխատանքի մասնագետը տնային այցելության արձանագրությունը՝ շահառուին տնային խնամքի անհրաժեշտության վերաբերյալ իր եզրակացության հետ մեկտեղ ներկայացնում է ՍԱՏՄ ղեկավարին:
  4. ՍԱՏՄ ղեկավարը սույն կարգով նախատեսված փաստաթղթերի և սոցիալական աշխատողի եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում կայացնում է որոշում շահառուին տնային պայմաններում խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին:
  5. ՍԱՏՄ խնամք տրամադրելու մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ներկայացնում է սոցիալական աջակցության բնագավառում լիազորված պետական մարմին:
  6. Լիազորված մարմինը ՍԱՏՄ-ից ստացած որոշումների հիման վրա իրականացնում է տնային խնամքի տրամադրում հայցող անձանց՝ ըստ դիմումները ներկայացնելու հերթականության (օրը, ամիսը, տարեթիվը) և կազմում համապատասխան հերթացուցակ, համակարգում է շահառուների խնամքի տրամադրման գործընթացը:
  7. Լիազորված մարմինը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններից ստանալով համապատասխան տեղեկատվություն՝ տնային պայմաններում խնամք տրամադրելու հնարավորության վերաբերյալ՝ դրա մասին անմիջապես տեղեկացնում է համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող անձի խնամքի տրամադրման վերաբերյալ որոշում կայացրած ՍԱՏՄ՝ շահառուին նշված կազմակերպություն ուղեգրելու համար:
  8. ՍԱՏՄ-ն լիազորված պետական մարմնից ստանալով սույն կարգի 16-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում շահառուին ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր) տնային խնամք տրամադրող համապատասխան կազմակերպություն և այդ մասին մեկօրյա ժամկետում իրազեկում է լիազորված մարմնին:
  9. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող՝ տնային խնամքի ծառայություններ մատուցող հավաստագրված կազմակերպությունը կարող է տնային խնամքի ծառայություններ տրամադրել շահառուներին՝ իր նախաձեռնությամբ, առանց ՍԱՏՄ ուղեգրի:

III. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ

  1. ՍԱՏՄ-ն մերժում է շահառուին տնային պայմաններում խնամքի տրամադրումը՝

1) եթե մասնագիտացված հոգեբուժական հաստատության կողմից տրվել է շահառուին տնային պայմաններում խնամքի հնարավորության վերաբերյալ բացասական եզրակացություն.

2) եթե շահառուն գտնվում է հիվանդության սրացման փուլում և ըստ սույն կետի 1-ին ենթակետում նշված եզրակացության՝ ունի ստացիոնար բուժման կարիք.

3) եթե շահառուի ընտանիքում կա շահառուի խնամքով զբաղվող աշխատունակ անձ, որը չի աշխատում.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:


  1. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 
  1. Կազմակերպությունը շահառուին ՍԱՏՄ ուղեգրի (կամ՝ առանց դրա, եթե կազմակերպությունը ոչ պետական է) հիման վրա ընդգրկում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստացող անձանց ցուցակում և երեք օրվա ընթացքում կազմակերպում է բազմամասնագիտական խմբի (հոգեբույժ, հոգեբան, սոցիալական աշխատող) այցելությունը շահառուի տուն, որտեղ գնահատվում են նրա ֆիզիկական և հոգեկան առողջության վիճակը, սոցիալական կարողություններն ու հմտությունները՝ կազմակերպության կողմից մշակված համապատասխան հարցաթերթերի և հարցազրույցի միջոցով:
  2. Տնային խնամքը տրամադրվում է աշխատանքային օրերին՝ ցերեկային ժամերին (ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում), շահառուի տանը՝ նրա գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան, ըստ պլան-ժամանակացույցի, որում նշվում են ծառայությունների տեսակներն ու դրանց մատուցման պարբերականությունը, ինչպես նաև շահառուի և ծառայություն մատուցվողների իրավունքներն ու պարտականությունները:
  3. Կազմակերպությունը շահառուի (նրա խնամակալի)հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր:
  4. Կազմակերպության շահառուների կազմում ընդգրկվելուց հետո, սոցիալական աշխատողը և հոգեբանը համատեղ կազմում է շահառուի սոցիալական վերականգնման անհատական ծրագիր, որի ձևը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից՝ համաձայնեցնելով լիազորված մարմնի ղեկավարի հետ:

25.Յուրաքանչյուր մասնագետ իր իրավասության սահմաններում և պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների շրջանակում տնային պայմաններում շահառուներին տրամադրում է՝

  • կենցաղային սպասարկման ծառայություններ.
  • ըստ անհրաժեշտության՝շահառուի անձնական հիգիենայի պահպանման հետ կապված ծառայություններ.
  • ըստ անհրաժեշտության՝ կերակրի պատրաստում, կերակրում կամ բարեգործական ճաշարանից կերակրի տուն բերում.
  • սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն.
  • խորհրդատվական օգնություն շահառուին և նրա ընտանիքին.

5) անհատական հոգեբանական օգնություն, որը կնպաստի շահառուի հոգեբանական խնդիրների հաղթահարմանը, ինքնատիրապետման ունակության զարգացմանը.

6) աշխատանքային թերապիա, արտերապիա՝ շահառուի ցանկությամբ.

7) կազմակերպում և իրականացնում է շահառուի դեղերի ստացումը՝ օրենքով սահմանված կարգով, լիազորագրով և տրամադրումը ու հետևում, որ շահառուն ճիշտ ժամանակին ընդունի բժշկի նշանակած դեղերը.

8) սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն այցելուի ընտանիքին` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, ինչպես նաև նրանց սոցիալական իրավունքների վերաբերյալ.

9)հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն.

10)շահառուի սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում.

11) նոր միջավայրում հարմարմանը նպաստող միջոցառումների իրականացում.

12)սոցիալական ներառմանը, համայնքային կյանքին մասնակցության ուղղված միջոցառումների իրականացում.

13)օրենքով նախատեսված այլ ծառայություններ: 

  1. Տնային խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունը սերտորեն համագործակցում է մասնագիտացված հոգեբուժական ծառայություններ մատուցող առողջապահական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ ստանալով մասնագիտական խորհրդատվություն շահառուի հոգեկան առողջության վերաբերյալ:
  2. Ծառայությունների տրամադրման պլան-ժամանակացույցը՝ ըստ շահառուների, ըստ մասնագետների և ըստ մատուցվող ծառայությունների, յուրաքանչյուր ամիս հաստատում է կազմակերպության ղեկավարը:
  3. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում բոլոր մասնագետները ամսվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն են ներկայացնում կազմակերպության ղեկավարին:
  4. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ 
  1. Տնային պայմաններում շահառուին խնամքի ծառայությունների տրամադրումը դադարեցվում է` 

1) խնամք ստացող անձի (նրա խնամակալի) գրավոր դիմումի հիման վրա.

2) հոգեկան առողջության վիճակի վատթարացման, սրացման դեպքում՝ ստացիոնար բժշկական հաստատություններ ուղեգրվելիս.

3) խնամք ստացող անձի` շուրջօրյա  խնամք տրամադրող կազմակերպություն ընդունվելու դեպքում.

4) տնային պայմաններում խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում (ընտանիքում իրավիճակի փոփոխություն և այլն).

5) խնամք ստացող անձի մահվան դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

  1. Տնային պայմաններում խնամքի ծառայությունների մատուցման հետ կապված այլ խնդիրներ, ինչպես նաև ծառայությունների տրամադրման չափորոշիչները, որոնք սույն կարգում չեն ներառվել, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ և լիազորված մարմնի ղեկավարի հրամաններով:

 

 

 

 

  • Discussed

    19.08.2019 - 03.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9438

Print

Suggestions

Հանրային քաղաքականության ինստիտուտ

29.08.2019

Առաջին գլխի (Տնային պայմաններում խնամքի տրամադրումը) 2-րդ կետի համաձայն՝ խնամքը տրամադրվելու է աշխատանքային օրերին՝ ցերեկային ժամերին (ժամը 09։00-18։00-ն)։ Նման պահանջն անհարկի սահմանափակում է շահառուի՝ շուրջօրյա, ինչպես նաև՝ ոչ աշխատանքային օրերին խնամք ստանալու հնարավորությունը։ Խնամք տրամադրող կազմակերպությունների շարքում կարող են լինել այնպիսիք (եթե ոչ հիմա, ապա՝ հետագայում), որոնք բավարար ռեսուրսներ ունեն և իրավասու են՝ խնամք իրականացնելու նաև ոչ աշխատանքային օրերին և շուրջօրյա: Առաջարկում ենք հանել «խնամքը տրամադրվելու է աշխատանքային օրերին՝ ցերեկային ժամերին (ժամը 09։00-18։00-ն)» սահմանափակումը։

Հանրային քաղաքականության ինստիտուտ

29.08.2019

Նախագծի 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 4-րդ կետի համաձայն՝ ՍԱՏՄ է ներկայացվում նաև մասնագիտական հոգեբուժական հաստատության կողմից տրված եզրակացությունը, որում ներառվում է «շահառուի տնային պայմաններում խնամվելու հնարավորության մասին» տեղեկատվությունը։ Ձևակերպումը լայն է և պարզաբանման կարիք ունի։ Եթե խոսքը շահառուի ստացիոնար բուժման կարիք չունենալու մասին է, ապա դա նախորդ կետով արդեն նշվում է, իսկ եթե խոսքը բնակարան կամ դրանում անհրաժեշտ պայմաններ ունենալու մասին է, ապա դա պետք է գնահատվի սոցիալական աշխատողի կողմից։ Առաջարկվում է հստակեցնել «տնային պայմաններում խնամվելու հնարավորության մասին» անհրաժեշտ տեղեկատվության պահանջը։

Հանրային քաղաքականության ինստիտուտ

29.08.2019

Նախագծի 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 2․12-րդ կետի համաձայն՝ սոցիալական աշխատողը «պետք է կատարի տնային այցելություն՝ շահառուի և նրա ընտանիքի անդամների կարիքների գնահատման (կենսապայմանների ուսումնասիրության) համար»։ Կարիքների գնահատումը չի ենթադրում միայն կենսապայմանների ուսումնասիրություն։ Առաջարկվող ձևակերպումը տպավորություն է ստեղծում, որ կարիքների գնահատումը նույնացվում է կենսապայմանների ուսումնասիրությանը։ Առաջարկում ենք հանել «կենսապայմանների ուսումնասիրությունը» բառակապակցությունը։

See more