Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

 --------- ---------------- 2019  թվականի  N    - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝ «Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ծրագրի 6-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. հաստատել Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

 

  • Discussed

    13.08.2019 - 28.08.2019

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11288

Print

Suggestions

Վարդան Պետրոսյան

13.08.2019

Գտնում եմ, որ համանման՝ պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերը անհրաժեշտ է ենթարկել տարատեսակ մասնագիտական փորձաքննությունների, որոնց ընթացքում հնարարվոր կլինի անկախ, օբյեկտիվ և այլ կարծիքներ ձեռք բերել, քանի որ պետական կառավարման հիմնարկը մի քանի տարի պետք է ծախսեր կատարի նշված ուղղությամբ և շատ կարևոր է հնարավորինս կանխատեսել բոլոր ռիսկերը։ Ընդ որում գտնում եմ, որ փորձաքննություններ անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն զբաղվածության հարցերի մասին, այլ նաև ծրագրի հետ անմիջական առնչություն ունեցող տնտեսագիտության, իրավագիտության և այլ հարակից մասնագիտական հարցերի վերաբերյալ։ Բարի ընթացք...

See more